Սեմինարիա
2 Նեփի 16. «Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ է Տերը»


«2 Նեփի 16. «Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ է Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 16

«Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ է Տերը»

Քրիստոսը և Արարումը, հեղինակ՝ Ջեյ Դի Սալիվեն

Երբևէ ունեցե՞լ եք փորձառություն, որը դժվար է բառերով արտահայտել: Դա կարող է ճշմարիտ լինել Եսայիայի համար, երբ նա գրեց Տիրոջը Նրա ողջ փառքով տեսնելու մասին: Այս փորձառության մասին պատմելու համար Եսայիան օգտագործել է խորհրդանիշների լեզու՝ նկարագրելով Տիրոջ զորությունը և սրբությունը և ինչպես նաև Եսայիայի անձնական անբավարարության զգացումները: Տերը մաքրագործեց նրա մեղքերը և նրան մարգարե կոչեց: Այս դասը կօգնի ձեզ իմանալ, որ Տերը կարող է ներել և մաքրագործել ձեզ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի զորությունը և փառքը

Որոշ մարգարեներ և այլք ունեցել են Հիսուս Քրիստոսին և Նրա հրաշալի փառքը տեսնելու առավելությունը:

  • Որո՞նք են այն մի քանի պատճառները, որ Տերն աշխարհի պատմության ընթացքում տարբեր մարդկանց է այցելել:

Մի պահ նայեք հետևյալ նկարներին և մտածեք, թե որ իրադարձությունների ժամանակ ամենից շատ կցանկանայիք ներկա լինել:

Կերպարանափոխություն, հեղինակ՝ Կառլ Բլոխ

Կերպարանափոխություն, հեղինակ՝ Կառլ Բլոխ

Քրիստոսը Լիառատ երկրում, հեղինակ՝ Սայմոն Դյուի

Քրիստոսը Լիառատ երկրում, հեղինակ՝ Սայմոն Դյուի

Առաջին Տեսիլքը, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

Առաջին Տեսիլքը, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

Հիսուս Քրիստոսը հայտնվում է մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

Հիսուս Քրիստոսը հայտնվում է մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ կարող եք ունենալ Տիրոջ ներկայությամբ:

Եսայիան Տիրոջը տեսավ Նրա ողջ փառքով, երբ մարգարե կոչվեց: Նա գրառել է իր փորձառությունը, իսկ Նեփին ներառել է այն իր գրվածքներում (տես Եսայիա 6 և 2 Նեփի 16):

Կարդացեք 2 Նեփի 16.1–4 հատվածները և փորձեք գտնել, թե Եսայիան ինչպես էր նկարագրել այն, ինչ տեսել էր: Քանի որ Եսայիան իր փորձառությունը նկարագրելու համար օգտագործել էր խորհրդանիշների լեզու, հետևյալ բացատրությունները կարող են օգտակար լինել.

  • Քղանցք. Տիրոջ հագուստի ստորին հատվածը, որը կարող է խորհրդանշել Նրա արդարությունը, զորությունը և մաքրությունը: Նշանակալի է այն, որ Եսայիան տեսավ, որ այն «լցրել էր տաճարը» (2 Նեփի 16.1):

  • Սերովբեներ. հրեշտակներ, որոնք սպասավորում են Աստծո ներկայության մեջ (տես Աստվածաշնչի բառարան, «Սերովբեներ»): Սերովբեների թևերը խորհրդանշում են շարժվելու կամ գործելու իրենց զորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 77.4):

  • Ծուխ կամ ամպ. հաճախ խորհրդանշում է Աստծո ներկայությունը (տես Ելից 19.18, Հայտնություն 15.8):

  • Այս հատվածներից ո՞ր բառերը կամ արտահայտություններն են օգնում ձեզ հասկանալ Տիրոջ փառքը:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարձագանքեիք, եթե տեսնեիք սա:

Կարդացեք 2 Նեփի 16.5 հատվածը և գտեք Եսայիայի արձագանքը, երբ նա տեսավ Տիրոջը:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են օգնում ձեզ հասկանալ, որ Եսայիան գիտեր իր մեղքերի ու թուլությունների մասին:

  • Այսօր մարդիկ ի՞նչ պատճառներով կարող են իրենց անմաքուր կամ անարժան զգալ Աստծո առաջ:

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել մեր սխալները, երբ ավելի շատ մոտենանք Տիրոջը:

Տերը պատրաստ է մաքրագործել մեր մեղքերը

Կարդացեք 2 Նեփի 16.6–7 հատվածը և փնտրեք, թե հետո ինչ պատահեց Եսայիային: Օգտակար կլինի հիշել, որ հին ժամանակներում տաճարներում երկրպագության համար օգտագործում էին զոհասեղաններ:

  • Ինչպե՞ս կամփոփեք տեղի ունեցածը:

  • Ըստ ձեզ, դա ի՞նչ կարող էր խորհրդանշել:

Մտածեք զոհասեղանի մոտ Եսայիայի փորձառության և այն մասին, թե դա ինչպես կարող է ուսուցանել մեղքերի ներման և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մաքրագործվելու մասին:

  • Ըստ ձեզ, Եսայիայի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ այն, որ Տերը մաքրագործեց նրա մեղքերը:

  • Այս հատվածներն ի՞նչ ճշմարտություններ են օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Տերն ունի մեզ մաքրագործելու զորություն:

Երբեմն մենք գուցե չհիշենք և չզգանք այս ճշմարտության կարևորությունը: Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունից եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքսը կիսվել է մի երիտասարդ տղայի խոսքերով, որին նա Դեյմոն էր կոչում: Այս երիտասարդ տղան կիսվել է իր մեղքերի մասին ունեցած իր մտքերով ու զգացողություններով:

Դեյմոնը գրել է. … «Ես միշտ այնքան էի ամաչում, որ չէի կարողանում հաղթել այդ պայքարում: … Ես որոշեցի, որ պարզապես արժանի եմ ինձ անընդհատ վատ զգալու: Ես մտածեցի, որ Աստված հավանաբար ատում է ինձ, քանի որ ես պատրաստ չէի ավելի շատ ջանք գործադրել և մեկընդմիշտ հաղթահարել այդ սովորությունը: Ես մեկ շաբաթ, իսկ երբեմն նույնիսկ մեկ ամիս չէի դիտում, բայց հետո նորից սայթաքում էի ու մտածում. «Ես երբեք բավականաչափ լավը չեմ լինի, այնպես որ ջանք գործադրելը օգուտ չունի»: (Բրեդլի Ռ. Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 62):

  • Դեյմոնի նման երիտասարդ տղան ինչո՞ւ կարող է այսպիսի մտքեր ունենալ:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ գրավոր վարժությունը.

Պատկերացրեք, որ հնարավորություն ունեք օգնելու Դեյմոնի նման մեկին: Մտածեք Եսայիայի փորձառության մասին: Նաև մտածեք, թե դուք անձամբ ինչ գիտեք Փրկչի մասին, որով կարող եք կիսվել: Գրի առեք այն, ինչը կարող է օգնել: Կարող եք փնտրել նաև բոլոր այն սուրբ գրությունները կամ Եկեղեցու առաջնորդների հայտարարությունները, որոնք կարող եք օգտագործել ձեր բացատրության մեջ: Հետևյալ օրինակները կարող են օգտակար լինել.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

Աստծուն պետք չեն մարդիկ, որոնք անթերի են: Նա փնտրում է մարդկանց, որոնք իրենց «սիրտն ու պատրաստակամ միտքը» կմատուցեն [Վարդապետություն և ուխտեր 64.34], և որոնց Նա կդարձնի «կատարյալ Քրիստոսում» [Մորոնի 10.32–33] (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Հինգ ուղերձ, որ Աստծո բոլոր զավակները պետք է լսեն» [Բրիգամ Յանգի համալսարանի հավաք, օգոստոսի 17, 2021թ.], 3, speeches.byu.edu):

Նոր տեսանկյուն

Կարդացեք 2 Նեփի 16.8 հատվածը՝ տեսնելու, թե ինչ արեց Եսայիան Տիրոջ կողմից մաքրագործվելուց հետո:

  • Ըստ ձեզ՝ Եսայիայի մաքրագործման փորձառությունն ինչպես կարող էր ազդել հատված 8-ում ներկայացված նրա պատասխանի վրա:

Այս տեսիլքից հետո Եսայիան պատրաստակամորեն ծառայեց Աստծուն: Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում նա օգնեց առաջնորդել Հուդայի ժողովրդին: Եսայիայի ուսմունքները և գրվածքները անթիվ մարդկանց են ոգեշնչել, և Փրկիչը նրան մյուս մարգարեներից ավելի հաճախ է մեջբերել:

Դեյմոնը նույնպես փոխվեց: Եկեղեցու ղեկավարի օգնությամբ Դեյմոնը հասկացավ, որ Տերը վերևից չէր նայում իրեն զայրացած դատողությամբ, այլ ողորմությամբ՝ ցանկանալով օգնել իրեն կատարելագործվել: Կարդացեք Դեյմոնի խոսքերը, որտեղ նա պատմում է Աստծո վերաբերյալ իր նոր տեսանկյան մասին.

Դեյմոնն ասել է. … «Այժմ ես շատ ավելի քիչ ժամանակ եմ ծախսում, որ իմ արարքի համար ինքս ինձ ատեմ և ավելի շատ ժամանակ եմ ծախսում, որ Հիսուսին սիրեմ այն բանի համար, ինչ Նա արել է» (Բրեդլի Ռ. Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 62):

  • Փրկչի Քավությունը, սերը և ներումը զգալը ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր կյանքում:

Այս գլխի ուսումնասիրությունն ավարտելիս մտածեք հետևյալ հարցի շուրջ.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող էիք անել, որ ավելի խորությամբ զգայիք Տիրոջ սերը և ներումը ձեր կյանքում: