Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 3.19. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:


«Վարդապետության սերտում. Մոսիա 3.19. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մոսիա 3.19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 3.19

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:

ողջագուրվող երիտասարդներ

Մոսիա 3.19 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք, թե ինչպես հաղթել բնական մարդուն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 3.19 հատվածի վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Այն նաև կարող է օգնել ձեզ բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Մտապահեք և բացատրեք

Նախորդ դասի ընթացքում Մոսիա 3.19 հատվածից սովորեցիք հետևյալ ճշմարտությունը. ենթարկվելով Սուրբ Հոգու հորդորներին՝ մենք կարող ենք հաղթել բնական մարդուն և դառնալ սուրբ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Մոսիա 3.19 հատվածի հիմնական արտահայտությունը հետևյալն է. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք այսպիսի մի եռանկյուն: Մոսիա 3.19 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը բաժանեք չորս մասի: Չորս մասերը գրեք ձեր եռանկյան ներսում: Օրինակ՝ ձեր պատկերածի վերևի հատվածում կարող եք գրել «Մոսիա 3.19», երկրորդ հատվածում՝ «[Հանեք] բնական մարդուն» և այդպես շարունակ: Փորձեք մտապահել ամբողջական արտահայտությունը՝ ձեր պատկերի վրա վերևից ներքև տեղափոխվելով այնքան, մինչև առանց նայելու անգիր ասեք արտահայտությունը:

պարզ սև ու սպիտակ եռանկյուն՝ չորս բաժիններով
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Պատկերացրեք, որ ձեր ծխի կամ ճյուղի տարրական դասարանում անցկացնում եք դաս Մոսիա 3.19 հատվածի մասին: Փոքր երեխաների խմբին ինչպե՞ս կբացատրեիք վարդապետության սերտման այս հատվածի ուղերձը: Ձեր սեփական բառերով գրեք համառոտ մի պարբերություն, որում բացատրում եք Մոսիա 3.19 հատվածի վարդապետությունը:

Գործնական կիրառում

Համառոտ վերանայեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Ընտրեք երեք սկզբունքներից առնվազն մեկը և պատկերեք որևէ խորհրդանիշ կամ մի պարզ նկար, որն ըստ ձեզ, այդ սկզբունքն է ներկայացնում:

Թովիյան երկար տարիներ տանջվում էր, որ կարողանար կառավարել իր բնավորությունը: Նա հաճախ բարկանում է իր քույր ու եղբայրների, ծնողների վրա և բարձրացնում է ձայնը: Նա նաև դժվարություններ ունի դպրոցում այլ աշակերտների հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Մի օր, երբ ծնողների հետ խոսում է իր դյուրագրգիռ բնավորության մասին, բացականչում է. «Ես կուզենայի, որ ավելի համբերատար մարդ լինեի, բայց ինձ չի թվում, որ կկարողանամ: Ես պարզապես այդպիսի՛ն եմ»:

  1. Պատասխանեք հետևյալ հարցին առնվազն հինգ նախադասությամբ:

    • Այս իրավիճակում օգնելու համար ինչպե՞ս կօգտագործեիք Մոսիա 3.19 հատվածի ուսմունքները և հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Եթե ձեզ ավելի մեծ չափով ուղղորդում է անհրաժեշտ նախորդ հարցի պատասխանը հասկանալու համար, դիտարկեք հետևյալը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ըստ ձեզ՝ Մոսիա 3.19 հատվածի ուսմունքներն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում:

  • Ի՞նչ այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ կան, որոնք, ըստ ձեզ, կարող են օգտակար լինել:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ եղանակներով կարող եք այս խնդիրը դիտարկել հավերժության հեռանկարով:

  • Ինչպե՞ս կարող է օգտակար լինել հիշել Տիրոջ նպատակները, որոնք մեզ թույլ են տալիս ապրել մեղսավոր աշխարհում:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, որը կարող է փոխել այս իրավիճակը:

Գործեք հավատքով

  • Այս իրավիճակում հավատքով գործելու ի՞նչ եղանակներ կան: