«Վարդապետության սերտում. Մոսիա 4.9. «Հավատացե՛ք Աստծուն»», Մորմոնի Գրքի ձեռնարկ ուսուցչի համար (2024)
«Վարդապետության սերտում. Մոսիա 4.9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Մոսիա 4.9
«Հավատացե՛ք Աստծուն»
Մոսիա 4.9–10 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք Աստծուն հավատալու կարևորության մասին: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 4.9 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Մտապահեք և բացատրեք
Վերհիշեք ձեր փորձառությունը, երբ Մոսիա 4.9–10 հատվածում ուսումնասիրում էիք Բենիամին թագավորի ուղերձն Աստծուն հավատալու մասին, որն ուղղված էր իր ժողովրդին: Ըստ անհրաժեշտության՝ կարող եք կրկին կարդալ այդ հատվածները և վերանայել ձեր օրագրում նախորդ դասի համար ստեղծած գծապատկերը:
-
Բենիամին թագավորն Աստծո մասին ի՞նչ կարևոր բնութագրիչների կամ հատկանիշների էր առաջարկում իր ժողովրդին հավատալ:
-
Աստծո այդ հատկանիշներին հավատալն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքում:
Ընտրեք Մոսիա 4.9–10 հատվածում հիշատակվող Աստծո բնութագրիչներից կամ հատկանիշներից մեկը, որոնց Բենիամին թագավորն ուսուցանում էր իր ժողովրդին հավատալ: Կիսվեք, թե դա ինչպես կբացատրեիք որևէ մեկին, ով չի հասկանում, թե ինչ է դա նշանակում:
Մոսիա 4.9 հատվածի հիմնական արտահայտությունն է՝ «Հավատացե՛ք Աստծուն. … հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը»: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ հիշել այս սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը:
Ձեր օրագրում մեծ տառերով գրեք հավատացե՛ք բառը: Ներքևում գրեք Աստծուն բառը, իսկ դրա ներքևում գրեք հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը արտահայտությունը: Ներքևում մեծ տառերով գրեք սուրբ գրության հղումը՝ Մոսիա 4.9: Սկսելով վերևից՝ մատով ցույց տվեք բառը, արտահայտությունը կամ հղումը և բարձրաձայն ասեք յուրաքանչյուր տող: Այս վարժությունը կրկնեք մի քանի անգամ, մինչև մտապահեք:
Գործնական կիրառում
Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022): Կարող եք փորձել անգիր թվարկել բոլոր երեք սկզբունքները: Այնուհետև ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք օգտագործել կամ ինչպես կարող էիք օգտագործել այդ սկզբունքները:
Կարդացեք ստորև ներկայացվող սցենարը և մտածեք ձեր կյանքի այն իրավիճակների մասին, որոնցում հարցականի տակ է դրվել ձեր հավատքն Աստծո հանդեպ, կամ ձեր հավատքն այնքան ուժեղ չի եղել, որքան կցանկանայիք:
Միրան սովորում է մի դասարանում է, որտեղ ուսուցիչը ծաղրում է կրոնը և Աստծուն չի հավատում: Ուսուցչի մեկնաբանությունները սկզբում անհանգստացնում էին Միրային, բայց մի քանի ամիս այդ դասարանում սովորելով՝ նա սկսեց մտածել, որ գուցե իր ուսուցիչը ճիշտ է: Նա միշտ հավատացել է Աստծուն, բայց այժմ զգում է, որ կարող է սկսել կասկածել Աստծո գոյությանը:
Կարող եք փորձել Միրայի իրավիճակում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ դիտելով «Նրա շնորհը. ընտրել Աստծուն հավատալը» տեսանյութը (4:07), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Դիտելիս ուշադրություն դարձրեք, թե այս տեսանյութում երիտասարդ տղան ինչպես է օգտագործել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները, և դրանք ինչպես կարող են Միրայի համար կիրառվել:
Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Մոսիա 4.9 հատվածի վարդապետությունը, որպեսզի օգնեք Միրային նրա իրավիճակում կամ Աստծուն հավատալու հետ կապված մեկ այլ սցենարում, որն առնչվում է ձեր կյանքին:
Երբ խորհեք Միրային օգնելու մասին, մտածեք, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին:
Գործեք հավատքով
-
Ի՞նչ հավատքով լի գործողություններ կարելի է ձեռնարկել, եթե դժվար է Աստծուն հավատալը:
-
Այդ գործողությունների կատարումն ինչպե՞ս կարող է օգնել նրանց:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Մոսիա 4.9 հատվածի ո՞ր ուսմունքները կարող են օգնել այս իրավիճակում՝ հավերժության հեռանկար ունենալու համար:
-
Աստծուն հավատալու կամ չհավատալու որոշումն ինչպե՞ս կարող է ազդել մարդու ապագայի վրա:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
-
Սուրբ գրությունների ի՞նչ լրացուցիչ հատվածներ կամ փորձառություններ (որոնք ունեցել եք դուք կամ ուրիշները) կարող են օգնել այս խնդրին:
-
Ուրիշ որտե՞ղ կարելի է տեղեկություններ գտնել, որոնք կօգնեն այս իրավիճակում: Գտեք առնվազն մեկ այլ աղբյուր և բացատրեք, թե այն ինչպես կարող է օգնել: