«Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 21–24, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 21–24, Մաս 2
Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար
Ինչպե՞ս եք արձագանքում, երբ փորձություններ ու դժվարություններ եք ունենում: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ որոշ մարդիկ ավելի են մոտենում Տիրոջը, մինչդեռ մյուսները հեռանում են Նրանից: Մոսիա 21–24 գլուխներից իմանում ենք, որ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը դիմեցին Տիրոջը ուժեղանալու և գերությունից ազատում ստանալու համար: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնեն ձեզ անցնել ձեր փորձությունների միջով:
Ինչպես արձագանքել փորձություններին
Նախորդ դասին ձեզ առաջարկվել էր մտածել ձեր ներկայիս կամ անցյալի որևէ փորձության մասին: Մոսիա 21–24 գլուխներն ուսումնասիրելիս դուք գուցե որոշ ճշմարտություններ եք սովորել, որոնք օգնել են ձեզ հասկանալ, թե Տերն ինչու է թույլ տալիս, որ փորձություններ ունենաք: Այսօր կրկին մտածեք ձեր փորձությունների մասին, բայց այս անգամ ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք արձագանքել դրանց: Կարող եք գրի առնել ձեզ հանդիպած խոչընդոտներն ու ձեր ունեցած հաջողությունները և այն, թե ինչպես եք զգացել Տիրոջ ազդեցությունը կամ օրհնությունները:
Տիրոջ՝ ազատման զորությունը
Դուք գուցե հիշում եք Լիմքիի ժողովրդի (Նեփիի երկրում) և Ալմայի ժողովրդի (Հելամի երկրում) մասին ուսումնասիրությունը: Նրանք երկուսն էլ դժվար փորձությունների ենթարկվեցին Լամանացիների կողմից գերության մեջ գտնվելու ժամանակ: Այս նկարում պատկերված են Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված նրանց արշավները:
Այսօր դուք կսովորեք, թե Տերն ինչպես գերությունից ազատեց մարդկանց երկու խմբերին և ուղարկեց նրանց Զարահեմլայի երկիր: Ուսումնասիրելիս մտածեք ձեր փորձությունների մասին և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ ճանաչել, թե Տերն ինչ եղանակներով է Իր ազատման զորությունը գործադրում ձեր կյանքում:
Սուրբ գրություններում կարդացեք խմբերից առնվազն մեկի պատմությունը և աղյուսակում կատարեք նշումներ այն մասին, թե նրանք ինչպես ազատվեցին իրենց փորձություններից: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել բոլոր այն բառերը կամ արտահայտությունները, որոնք տպավորիչ են ձեզ համար:
Մոսիա 21–24. ուժ և ազատում
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար»
Լիմքիի ժողովուրդը |
Ալմայի ժողովուրդը | |
---|---|---|
Ի՞նչ գործողությունների դիմեց ժողովուրդը՝ Տիրոջ օգնությունը ստանալու համար: | ||
Տերն ինչպե՞ս էր մասնակցում նրանց ազատմանը: | ||
Ի՞նչ սիրելի արտահայտություններ ունեք այս հատվածներում, որոնք պետք է հիշել: |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Ինչպե՞ս ճանաչել Տիրոջ զորությունը և ցնծալ Տիրոջ զորությամբ
Ի թիվս բազմաթիվ ճշմարտությունների, որոնք կարող ենք սովորել այս հատվածներից, ձեր ուսումնասիրություններում գուցե նկատած լինեք, որ երբ դիմում ենք Երկնային Հորը, Նա զորակցում է մեզ մեր փորձությունների ժամանակ և ազատում է մեզ Իր ժամանակին (տես Մոսիա 21.14–16): Մենք նաև իմանում ենք, որ երբ պատրաստակամությամբ և համբերությամբ դիմանում ենք մեր փորձություններին, Տերը կարող է զորացնել մեզ, որպեսզի հեշտությամբ կրենք մեր բեռները (տես Մոսիա 24.15):
-
Տիրոջ մասին այս գիտելիքն ինչպե՞ս կարող է ազդել փորձություններին արձագանքելու ձեր եղանակի վրա:
-
Տերն ինչպե՞ս է աջակցել և զորացրել ձեզ կամ ձեզ ծանոթ որևէ մեկին՝ որևէ փորձության դիմանալու կամ որևէ բեռ կրելու համար: Ինչպե՞ս է այս փորձառությունն ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:
Դիտեք «Զգալ Տիրոջ սերը և բարությունը փորձությունների ժամանակ» տեսանյութը (4:18) այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Փնտրեք, թե սուրբ գրություններում ձեր գտած ճշմարտությունները կամ արտահայտությունները ինչպես կարող են առնչվել Գուտիերեսի ընտանիքի փորձառությանը:
Ձեր հաջորդ քայլերը
Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ դիմակայել ձեր փորձություններին: