Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10. «Դուք մտել եք Նրա հետ ուխտի մեջ»


«Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10. «Դուք մտել եք Նրա հետ ուխտի մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10

«Դուք մտել եք Նրա հետ ուխտի մեջ»

Ալման մկրտում է Մորմոնի ջրերում

Նախորդ դասին դուք սովորեցիք, թե Փրկչի հետ մեր մկրտության ուխտն ինչպես կարող է ազդել մեր ապրելակերպի վրա: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել Մոսիա 18.8–10 հատվածների հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և այս հատվածի օգնությամբ իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Մտապահեք և բացատրեք

Դասավորեք Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ ճիշտ հերթականությամբ գրելով այն ձեր օրագրում: Անհրաժեշտության դեպքում ստուգեք ճշտությունը՝ օգտվելով վարդապետության սերտման հղումների և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների ցանկից, որը ներկայացված է Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) վերջում:

նրա մտել եք անունով 8 որպես Տիրոջ որ մի 18 հետ մեջ, ուխտի դուք վկայություն, 10 Մկրտվեք

Երբ ավարտեք ճիշտ արտահայտությունը, փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ մի քանի անգամ կրկնելով այն:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Նախորդ դասին դուք սովորեցիք, որ երբ մենք մկրտվում ենք, մենք Աստծո հետ մտնում ենք ուխտի մեջ, որ ծառայելու ենք Նրան և պահելու ենք Նրա պատվիրանները: Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ութ տարեկան երեխայի մկրտության ծառայության ժամանակ խոսել նրա ուխտի մասին: Գրեք, թե Մոսիա 18.8–10 հատվածն ինչպես կարող է օգնել ձեզ բացատրել ուխտը, և ուխտը պահելն ինչպես կօգնի այդ երեխային ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Գործնական կիրառում

Անգիր փորձեք թվարկել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները և համառոտ նկարագրեք, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր սկզբունք: Անհրաժեշտության դեպքում վերընթերցեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

Կարդացեք հետևյալ սցենարը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու յուրաքանչյուր սկզբունքի օգնությամբ Աննայի համար մի խորհուրդ պատրաստեք, որով նա կարող է օգնել Պաուլային:

Աննան նկատել է, որ Պաուլան՝ եկեղեցու իր դասարանցի աղջիկը, դժվարանում է երջանիկ լինել կամ ընկերներ գտնել: Աննան լսել է, որ Պաուլան երբեմն նախընտրում է չհաճախել երիտասարդական միջոցառումներին կամ եկեղեցու հավաքներին, քանի որ զգում է, որ մյուս աղջիկների հետ ընդհանրություններ չունի: Աննան ցանկանում է օգնել Պաուլային, որ նա ավելի ընդունված զգա իրեն, բայց երբեք չի խոսել Պաուլայի հետ և անհանգստանում է, որ գուցե դժվար կամ անհարմար լինի նրա հետ զրուցելը:

  1.  Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ինչպես կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը և Մոսիա 18.8–10 հատվածի ուսմունքները՝ Աննային իր իրավիճակում օգնելու համար:

Եթե փորձել եք պատասխանել նախորդ հարցին և, այնուամենայնիվ, օգնության կարիք ունեք, հետևյալ հարցերը կարող են օգնել ուղղորդել ձեզ.

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Սուրբ գրությունների ի՞նչ հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների ի՞նչ խոսքեր գիտեք, որոնք կարող են օգնել Աննային: Մոսիա 18.8–10 հատվածների ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգտակար լինել:

  • Խոսելով Երիտասարդ կանանց նախագահության հետ՝ Աննան ինչպե՞ս կարող է ավելի լավ պատկերացում կազմել Պաուլայի իրավիճակի մասին:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ է անհրաժեշտ Աննային, որպեսզի հասկանա, թե ինչպես է Տերը տեսնում մկրտության ուխտերը, որոնք կարող են օգնել նրան հաղթահարել տարակուսանքի զգացումը:

  • Աննային ինչպե՞ս կարող է օգնել հիշելը, թե Տերն ի՞նչ է զգում Պաուլայի հանդեպ:

  • Խրախուսելով Պաուլային՝ Աննան ինչպե՞ս կարող է ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ կարող է անել Աննան մկրտության որոշակի խոստումները պահելու համար, որոնք Ալման ուսուցանում էր Մոսիա 18.8–10 հատվածներում:

  • Ուրիշներին օգնելու Հիսուս Քրիստոսի օրինակներից որոնցո՞վ կկիսվեիք Աննայի հետ, որպեսզի օգնեիք նրան հավատքով գործել: