Սեմինարիա
Ալմա 1.1–18․ Քահանանենգության չարիքները


«Ալմա 1.1–18․ Քահանանենգության չարիքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 1.1–18», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 1.1–18

Քահանանենգության չարիքները

Նեորը քարոզում է

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ իրենց անձն ու գաղափարները գովազդում են անձնական գովասանքի և օգուտի համար։ Այս կեղծ գործելակերպերին հավատալու արդյունքում շատ մարդիկ մեղանչում և մերժում են իրենց Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին։ Այդպես եղավ նաև նեփիացիների հետ։ Նեոր անունով մի մարդ կեղծ վարդապետություն էր ուսուցանում, որի հետևանքով նրա ժամանակների և գալիք տարիների մարդիկ մերժում էին իրենց Փրկչին։ Այս դասը կօգնի ձեզ ճանաչել և մերժել այն կեղծ ուսմունքները, որոնք կարող են հեռացնել ձեզ Հիսուս Քրիստոսից։

Կեղծ ուսմունքներ

  • 1-5 սանդղակով (որտեղ 1-ը նշանակում է բոլորովին համաձայն չեմ, իսկ 5-ը՝ միանգամայն համաձայն եմ) գնահատեք, թե որքանո՞վ եք համաձայն կամ համաձայն չեք հետևյալ պնդումների հետ։ Ինչո՞ւ։

Ամեն օր ինձ ներկայացվող տեղեկատվության մեծ մասը ճիշտ է (օրինակ՝ սոցիալական ցանցերում, գովազդներում, հասարակության առաջնորդներից կամ ազդեցիկ մարդկանցից)։

Իմ ստացած տեղեկությունն ազդում է Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ ունեցած հավատքի վրա։

Աստված ինձ օգնություն է տվել, որպեսզի տարբերեմ ճիշտը կեղծիքից։

Մենք ապրում ենք բազմաթիվ կեղծ ուղերձներով աշխարհում, որոնք կարող են թուլացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը։ Ալմա 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք Հոգու ուղղորդումը, որպեսզի այն օգնի ձեզ ճանաչել ձեզ շրջապատող աշխարհի կեղծ ուսմունքները, որոնք կարող են հեռացնել ձեզ Հիսուս Քրիստոսից։

Մահից առաջ Մոսիա թագավորը կառավարման մի նոր ձև հաստատեց։ Թագավորներ ունենալու փոխարեն մարդիկ ընտրեցին դատավորներ՝ օրենքները կիրառելու համար։ Ալմա Կրտսերն ընտրվեց որպես առաջին գլխավոր դատավոր կամ կառավարիչ (տես Ալմա 2.16)։ Նա նաև քահանայապետն էր ու Եկեղեցու ղեկավարը (տես Մոսիա 29)։ Կառավարության փոխվելու պահից մարդիկ սկսեցին հետևել ժամանակին։

Դատավորների իշխանության առաջին տարում Նեոր անունով մի ամբարիշտ մարդ սկսեց ազդեցություն գործել նեփիացիների վրա։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, թե ինչու է Նեորի պատմությունն ընդգրկված Մորմոնի Գրքում։

Մորմոնի Գրքում կա մի պատմություն Նեոր անունով մարդու մասին: Հեշտ է հասկանալ, թե Մորմոնը, կրճատելով Նեփիացիների գրվածքների հազար տարիները, ինչու է կարևորել այս մարդու և նրա վարդապետության երկարատև ազդեցության մասին պատմությունը: Մորմոնը փորձում էր նախազգուշացնել մեզ, իմանալով, որ այդ փիլիսոփայությունը կրկին ջրի երես կգա մեր օրերում: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Լիահոնա, նոյեմբեր 2011թ․, 38)։

Կարդացեք Ալմա 1.2–6 հատվածները և փնտրեք, թե Նեորն ինչ էր ուսուցանում մարդկանց։ Կազմեք Նեորի ուսմունքների ցուցակը։ Դրանք անվանեք «Ճշմարիտ», «Կեղծ» կամ «Խառը»։

Հնարավոր է՝ նկատել եք, որ Նեորն իր կեղծ ուսմունքները խառնում էր ճշմարիտ խոսքերին։ Դա մի մարտավարություն է, որն օգտագործում է նաև սատանան։ Երբ Նեորին համեմատում ենք սատանայի հետ, իմանում ենք, որ սատանան միախառնում է սուտն ու ճշմարտությունը, որպեսզի մոլորեցնի մարդկանց և հեռացնի նրանց Հիսուս Քրիստոսից։

  • Ի՞նչ վկայություն եք տեսնում այսօր դրա վերաբերյալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը ներկայացրել է, թե Նեորի կեղծ գաղափարներն այսօր ինչպես են ազդում որոշ մարդկանց վրա․

15:45

[Կեղծ ուսմունքը, որը մեզ հետ է պահում ապաշխարելուց], ստիպում է մտածել, որ մեր մեղքերը կարևոր չեն, քանի որ Աստված սիրում է մեզ՝ անկախ մեր արարքներից։ Գայթակղություն կա՝ հավատալու այն բանին, ինչ խաբեբա Նեորն ուսուցանում էր Զարահեմլայի ժողովրդին. «Որ ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը, և որ նրանք չպետք է վախենան կամ դողան, … և վերջում բոլոր մարդիկ պետք է հավերժական կյանք ունենան»։ [Ալմա 1.4] Բայց այս հրապուրիչ գաղափարը կեղծ է: Աստված իսկապես սիրում է մեզ: Սակայն այն, ինչ մենք անում ենք, նշանակություն ունի Նրա և մեզ համար: Նա հստակ հրահանգներ է տվել այն մասին, թե մենք ինչպես պետք է վարվենք: Մենք կոչում ենք դրանք պատվիրաններ: Նրա հավանությունը և մեր հավերժական կյանքը կախված է մեր վարքագծից, ներառյալ՝ խոնարհաբար իսկական ապաշխարություն որոնելու մեր պատրաստակամությունից: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն», Լիահոնա, նոյեմբեր 2016թ․, 123)։

Ինչպես ճանաչել կեղծ ուսմունքները

Երբեմն կարող է դժվար լինել ճանաչել կեղծ ուսմունքները, ինչպիսիք էին, օրինակ, Նեորի ուսմունքները։ Բարեբախտաբար դուք կարող եք ճանաչել դրանք։ Մորմոնն ուսուցանում էր, որ եթե ուղերձը կամ ուսմունքը համոզում է մեզ «չարիք գործել, չհավատալ Քրիստոսին ու մերժել Նրան, չծառայել Աստծուն», իմացեք, որ դա կեղծ է և դևից է գալիս (Մորոնի 7.17

պատկերակ, գրառում
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Նեորի ուսմունքներից որո՞նք կարող են համոզել մարդուն, որ նա Փրկչի կարիքը չունի։

  • Այսօր ուրիշ ի՞նչ կեղծ ուսմունքներ կան, որոնք մարդկանց հեռացնում են Հիսուս Քրիստոսից։

Մտածեք այն ուղերձների մասին, որոնք պարբերաբար լսում կամ կարդում եք։ Ինչպե՞ս են դրանք ազդում ձեզ վրա։ Դրանց մեջ կա՞ն այնպիսիք, որոնք բացասաբար են ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած հավատքի վրա։

Եթե մեդիայի կեղծ ուղերձների սպառող եք, որոնք բացասաբար են ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի վրա, անջատեք կամ ձեր կյանքից հեռացրեք այդ ուղերձների աղբյուրը։ Փոխարինեք դրանք այնպիսի ուղերձներով, որոնք ամրապնդում են ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը։ Օրինակ՝ Երիտասարդներին զորացնելու համար և Լիահոնա ամսագրերը, որոնք հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org, ունեն հավատքն ամրապնդող բովանդակություն։

Քահանանենգություն

Մի օր Նեորը հանդիպեց Եկեղեցու մի տարեց ղեկավարի՝ Գեդեոն անունով։ Երբ Նեորը փորձում էր հեռացնել մարդկանց Եկեղեցուց, Գեդեոնն «ընդդիմացավ [Նեորին]՝ խրատելով նրան Աստծո խոսքերով» (Ալմա 1.7)։ Նեորը բարկացավ Գեդեոնի վրա և սպանեց նրան։ Հետո Նեորը բերվեց Ալմայի առաջ և օրենքի համաձայն մահվան դատապարտվեց (տես Ալմա 1.9–15

Կարդացեք Ալմա 1.12 հատվածը և փնտրեք, թե ինչպես էր Ալման նկարագրում Նեորի ուսմունքները։

Կարդացեք Ալմա 1.16 և 2 Նեփի 26.29 հատվածները և փնտրեք քահանանենգության նկարագրությունը։

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ըստ ձեզ՝ Նեորի քարոզն ինչո՞վ է քահանանենգության օրինակ:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են որոշ կեղծ գաղափարներ տարածում գտնում։

  • Ըստ ձեզ՝ քահանանենգությունն ինչո՞ւ է այդքան վտանգավոր։

Մերժեք կեղծ ուսմունքները

Ինչպես Գեդեոնը, մենք ևս կարող ենք օգտագործել Աստծո խոսքը, որպեսզի այն օգնի մեզ մերժել կեղծ ուսմունքները (տես Ալմա 1.7, 9)։ Ընտրեք Նեորի կեղծ ուսմունքներից մեկը կամ մի քանիսը կամ մեր օրերում ձեր լսած կեղծ ուսմունքներից մի քանիսը։ Հետո գտեք մի սուրբ գրություն, որն ուղղում է կեղծիքը։ Օրինակ՝ Ալմա 1.3 հատվածի Նեորի ուսմունքները կարող եք հակադրել Մատթեոս 23.11 հատվածի Փրկչի ուսմունքին։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալից մեկը.

  1. Կիսվեք ձեր ընտրած կեղծ ուսմունք(ներ)ով և այն սուրբ գրություն(ներ)ով, որոնք ըստ ձեզ ուղղում են դրանք։

  2. Կիսվեք, թե Ալմա 1 գլխից ինչ սովորեցիք կեղծ ուսմունքները ճանաչելու և մերժելու մասին։