«Վարդապետության սերտման կրկնություն 11. Մտապահել և հասկանալ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 11
Մտապահել և հասկանալ
Վարդապետության սերտման հատվածների մտապահումը և դրանցում ուսուցանվող վարդապետության ըմբռնումը կարող է Սուրբ Հոգուն ձեր կյանք հրավիրել և օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ հիշել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածների սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և փորձել ավելի խորը հասկանալ՝ տալով ոգեշնչված հարցեր և պատասխանելով դրանց։
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Օգտագործեք հետևյալ աղյուսակը՝ վերանայելու Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները։ Ընտրեք սուրբ գրությունների երկուսից երեք հիմնական արտահայտություն, որոնք դեռ չեք մտապահել։ Թերթիկի վրա կամ սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում դուրս գրեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ միաժամանակ բարձրաձայն արտասանելով բառերը։ Կրկնեք այս գործընթացը մի քանի անգամ, մինչև կարողանաք անգիր ասել ամբողջ արտահայտությունը։ Ապա անցեք ձեր հաջորդ հատվածին։
Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
Տվեք ոգեշնչված հարցեր
Ոգեշնչված հարցերը սովորելու գործընթացի կարևոր մաս են կազմում։ Իր մահկանացու ծառայության ժամանակ Փրկիչը հաճախ էր տալիս հարցեր, որոնք սովորողներին օգնում էին մտածել, զգալ և գործել Նրա ուսուցանած ճշմարտությունների հիման վրա (տես Մատթեոս 16.13–16, Հովհաննես 6.66–69)։ Գուցե նկատած լինեք, թե ինչպիսի հարցեր են տվել ծնողը, ուսուցիչը կամ Եկեղեցու ղեկավարը, որոնք օգնել են ձեզ ավելի լավ հասկանալ ավետարանը կամ ձեր սովորածը կապել ձեր կյանքի հետ։ Ոգեշնչված հարցեր տալը և դրանց պատասխանելը կարող է սովորելու գործընթացը ավելի հետաքրքիր ու իմաստալից փորձառության վերածել։
Կան հարցերի շատ տարբեր տեսակներ։ Այսօր դուք հնարավորություն եք ունենալու փորձել ոգեշնչված հարցեր տալ ու պատասխանել դրանց, ինչը կօգնի ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածները։
Ստորև ներկայացված են տարբեր տեսակի հարցերի օրինակներ, որոնք կարող են օգտագործվել սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Օրինակ ծառայող հարցերը վերաբերում են 2 Նեփի 32.8–9 հատվածում ուսուցանվող ճշմարտությանը։
Հարցեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ սուրբ գրությունների համատեքստը
-
Ո՞վ է խոսում 2 Նեփի 32.8–9 հատվածում։
-
Ո՞ւմ հետ է նա խոսում։ Ինչո՞ւ։
Հարցեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ սուրբ գրությունների բովանդակությունը կամ իմաստը
Այս հարցերը կարող են օգնել մեզ բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները։
-
Հեղինակը ի՞նչ էր նախատեսել սովորեցնել մեզ:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «միշտ աղոթել և չթուլանալ» (2 Նեփի 32.9)։
Հարցեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ սուրբ գրությունների վարդապետությունը և սկզբունքները
-
Ի՞նչ եք կարծում, միշտ աղոթելն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երկնային Հոր հետ մեր հարաբերության վրա։
-
Ի՞նչը կարող է օգնել մեզ հիշել միշտ աղոթել, նույնիսկ երբ հնարավոր է, որ չունենանք դրա ցանկությունը։