«Ալմա 9․ Հիշեք Տիրոջ օրհնությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 9
Հիշեք Տիրոջ օրհնությունները
Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ։ Ի՞նչ է Նա ակնկալում, որ անեք այդ օրհնությունները ստանալուց հետո։ Երբ Ալման և Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին կոչ արեցին ապաշխարել, մարդիկ մերժեցին նրանց ուսմունքները։ Ալման ուսուցանում էր, որ Տերն ակնկալում է, որ նրանք կլինեն ավելի արդարակյաց, քան լամանացիները, որոնց չէր ուսուցանվել ճշմարտությունը։ Նա հորդորում էր մարդկանց հիշել Տիրոջ օրհնությունները։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել և հիշել այն օրհնությունները, որոնք Տերը տվել է ձեզ։
Տիրոջ օրհնությունները՝ ձեզ համար
Մի քանի րոպե հատկացրեք և ձեր օրագրերում թվարկեք Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից ստացած ձեր օրհնությունները: (Կարող եք ներառել այն օրհնությունները, որոնք ստանում եք Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու համար:)
-
Ի՞նչ ազդեցություն ունի ձեզ վրա այդ օրհնություններն ու պարգևները հիշելը։
-
Որքա՞ն հաճախ եք մտածում այդ օրհնությունների մասին։ Ի՞նչ կարող եք անել՝ դրանց վրա ավելի շատ կենտրոնանալու համար։
Այսօր ուսումնասիրելու ընթացքում դուք հնարավորություն կունենաք լրացնելու ձեր ցանկը։ Փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որպեսզի հասկանաք Նրա կողմից ձեզ տրված օրհնությունները և իմանաք, թե ինչպես կարող եք հիշել դրանք ձեր ամբողջ կյանքում։
Ալման և Ամուղեկը քարոզում են Ամմոնիայի ժողովրդին
Երբ Ալման և Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին քարոզում էին Աստծո խոսքը, մարդկանց սրտերը կարծրացած էին:
Ալմա 9.8–11, 20–22 հատվածներում կարդացեք նրանց ուղղված Ալմայի խոսքերը և փնտրեք բառեր ու արտահայտություններ, որոնք արտահայտում են Տիրոջ կողմից այս մարդկանց տրված օրհնությունները, որոնց մասին նրանք մոռացել էին։
-
Ի՞նչ գտաք:
-
Տիրոջը բնութագրող ո՞ր հատկանիշներն էր Ալման ընդգծում հատված 11-ում: (Կարող եք այս հատկանիշները նշել ձեր սուրբ գրքերում:)
Օգտակար կլինի իմանալ, որ երկայնամտություն բառը վերաբերում է Տիրոջ համբերությանը և զսպվածությանը, երբ զայրույթի պատճառ կա։
Մի պահ խորհեք, թե Տերն ինչ եղանակներով է ձեզ համբերություն ցույց տվել։ Այդ օրինակները կարող եք ավելացնել օրհնությունների ձեր ցանկին։
Ավելի ուշ Ալման վկայում էր Տիրոջը բնութագրող լրացուցիչ հատկանիշների մասին, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ Ալմայի ուղերձը։ Կարդացեք Ալմա 9.26 հատվածը և նշեք այդ բնութագրիչ հատկանիշները։ Օգտակար կլինի իմանալ, որ սուրբ գրություններում անաչառություն բառը նշանակում է «արդարացի» կամ «արդար»։
Շարունակելով քարոզել՝ Ալման ընդգծում էր, որ Հիսուս Քրիստոսը լի է շնորհով, անաչառությամբ, ճշմարտությամբ, համբերությամբ, ողորմածությամբ և երկայնամտությամբ։ Խորհեք, թե ինչու էր Ալման ցանկանում, որ Ամմոնիայի ժողովուրդը հասկանա Փրկչին բնութագրող այս հատկանիշները։
Համեմատեք և հակադրեք երկու ժողովուրդներին
Սուրբ գրություններում հաճախ համեմատում կամ հակադրում են գաղափարները, իրադարձությունները և մարդկանց այն եղանակով, որ դրանք ուսուցանեն ավետարանի սկզբունքները։ Այս համեմատությունների կամ հակադրությունների որոնումը կարող է սուրբ գրությունների ուսումնասիրման օգտակար հմտություն լինել։ Ալման համեմատում էր տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց երկու խմբերին՝ լամանացիներին և Ամմոնիայի ժողովրդին։ Ձեր օրագրերում լրացրեք հետևյալ աղյուսակը։ Ուշադրություն դարձրեք, թե Ալման ինչպես էր ընդգծում Փրկչին բնութագրող հատկանիշները։
-
Ձեր օրագրերում լրացրեք հետևյալ աղյուսակը և մտածեք, թե այս համեմատությունների միջոցով ուրիշ ինչ կարող եք սովորել Աստծո մասին։
Ի՞նչ եք սովորում մարդկանց մասին
Ինչպես է Տերը բարեհաճություն, անաչառություն, ճշմարտություն, համբերություն, ողորմածություն կամ երկայնամտություն ցուցաբերում այս մարդկանց հանդեպ
Լամանացիներ (Ալմա 9.14–17)
Ամմոնիայի ժողովուրդը (Ալմա 9.20–25)
-
Այն, որ Տերն Ալմային ու Ամուղեկին ուղարկել էր նախազգուշացնելու և վկայելու Ամմոնիայի ժողովրդին, ինչպե՞ս է ցույց տալիս Տիրոջ ողորմածությունը։
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր, որ մեր օրերում հիշենք Ալմա 9 գլխում ներկայացված Ալմայի ուսմունքները Աստծո մասին։
Ի՞նչ է տվել Տերը ձեզ
Ալման զարմանում էր, թե որքան արագ է Ամմոնիայի ժողովուրդը մոռանում Տիրոջ կողմից ստացած օրհնությունները (տես Ալմա 9.8–11)։ Որպեսզի օգնի նրանց ապաշխարել և դարձի գալ դեպի Տերը, Ալման հիշեցնում էր նրանց, թե որքան օրհնություններ են ստացել (տես հատվածներ 20–24)։
-
Ի՞նչ պատճառներով կարող ենք մոռանալ այն, ինչ Տերն արել է մեզ համար։
Հետևյալ հարցերը կարդալիս խորհեք, թե դուք ինչպես եք ստացել մի քանիսն այն նույն օրհնություններից, որոնք ստացել էր Ամմոնիայի ժողովուրդը։ Կարող եք այդ օրհնություններն ավելացնել ձեր ցուցակին։