«Ալմա 14․ «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 14
«Թող լինի համաձայն Տիրոջ կամքի»
Քանի որ մենք ապրում ենք ընկած աշխարհում, շատ մարդիկ դաժան ու անարդար վերաբերմունքի են արժանանում։ Երբ Ամմոնիա քաղաքում Ալման և Ամուղեկն ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը, ամբարիշտ մարդիկ տանջահար արեցին և մահապատժի ենթարկեցին հավատացյալներին՝ հրկիզելով նրանց։ Դրանից հետո Ալման և Ամուղեկը բանտարկվեցին ու ծանր հալածանքների ենթարկվեցին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ վստահել Տիրոջը, երբ զրկանքների, տառապանքի և անարդարության եք հանդիպում։
Մահկանացու կյանքի դժվարությունները
Կարդացեք Յոթանասունից երեց Էնթոնի Դ. Փերքինսի հետևյալ խոսքերը․
Անկախ նրանից, թե որտեղ եք դուք ապրում, տարբեր փորձություններից և մահկանացու թուլություններից բխող ֆիզիկական կամ հուզական տառապանքը եղել է, այժմ կա և երբևէ կլինի ձեր կյանքի մի մասը: (Էնթոնի Դ. Փերքինս, «Հիշիր Քո տառապող Սրբերին, օ՜, մեր Աստված», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ․, 103)։
-
Ի՞նչ տարբեր եղանակներով կարող ենք արձագանքել փորձություններին։
Ալմա 14 գլխում խոսվում է այն արդարակյաց մարդկանց մասին, որոնք ծանր փորձությունների էին ենթարկվել։ Այդ փորձություններից շատերը նրանց ստիպողաբար պարտադրվել էին այն մարդկանց կողմից, որոնք չարաշահում էին իրենց կամքի ազատությունը։ Ուսումնասիրելիս մտածեք, թե ճշմարտությունները, որոնք կբացահայտեք Ալմայի, Ամուղեկի և այլ արդարակյաց մարդկանց օրինակներից, ինչպես կարող են օգնել ձեզ արձագանքել փորձություններին այժմ և ապագայում։
-
Ալմա և Ամուղեկ
-
Զիզրոմ
-
Աստծո խոսքին հավատացողները
Կարդացեք Ալմա 14.1–9 հատվածները և փնտրեք տարբեր մարդկանց կրած տառապանքների օրինակներ։ Կարող եք դիտել նաև «Զիզրոմը հավատում է, իսկ արդարները հալածվում են» տեսանյութը (3:51), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ի՞նչ հարցեր կարող եք ունենալ, եթե ունեցել եք փորձություններ, որոնցից մի քանիսին ենթարկվել են նաև այս մարդիկ։
Վստահել Տիրոջը
Երբ մենք տառապանք ենք կրում կամ ուրիշների տառապանքի ականատեսն ենք, կարող ենք բազմաթիվ ձևերով արձագանքել։ Կարդացեք Ալմա 14.10–11 հատվածները և փնտրեք, թե Ամուղեկն ու Ալման ինչպես էին արձագանքում հավատացյալների տառապանքին։
-
Երբևէ ցանկացե՞լ եք ձեզ կամ ուրիշներին փրկել փորձության ցավից, ինչպես Ամուղեկն էր անում։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ եք սովորում Աստծո մասին հատված 11-ում նկարագրված Ալմայի արձագանքից։
Կարդացեք Ալմա 14.12–13 հատվածները և փնտրեք Ալմայի ուսուցանած ճշմարտությունն այն մասին, թե ինչպես կարելի է արձագանքել տառապանքի ժամանակ։
-
Ալմայի խոսքերը ինչպե՞ս ցույց տվեցին վստահությունն առ Տերը։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ալմայի օրինակից։
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է․ երբ մենք փորձությունների ենք ենթարկվում ու տառապանք ենք կրում, կարող ենք ընտրել վստահել Տիրոջը՝ անկախ արդյունքից։ Կարող եք այս սկզբունքը գրի առնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և նշել «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի» արտահայտությունը։
-
Ըստ ձեզ՝ Տիրոջը վստահելը ինչո՞վ է ընտրություն հանդիսանում։
-
«Թող լինի համաձայն Տիրոջ կամքի» արտահայտությունն ինչպե՞ս կարող եք կիրառել ձեր կյանքում ներկայումս առկա որևէ իրավիճակի համար։
Մտածեք ձեր կյանքի և ձեր հանգամանքների մասին։ Ի՞նչ եք անում, երբ դուք կամ ձեր հարազատները հալածանքի, փորձությունների եք ենթարկվում կամ անարդարության եք հանդիպում։ Հետևյալ պնդումներին պատասխանեք միշտ, երբեմն կամ երբեք բառերով։
-
Երբ աղոթում եմ իմ փորձություններից ազատվելու համար, ես վստահում եմ Տիրոջ կամքին և ժամանակին։
-
Ես հավատքով համբերություն և հասկացողություն եմ փնտրում, երբ կյանքն անարդար է թվում։
-
Ես ավելի շուտ կենտրոնանում եմ Հիսուս Քրիստոսի և Նրա հավերժական խոստումների նկատմամբ իմ հավատքի, այլ ոչ թե որևէ հատուկ արդյունքի վրա, որը հույս ունեմ, որ կստանամ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը կիսվել է մի տեսակետով, որը կարող է օգնել մեզ մեր փորձությունների ժամանակ վստահել Տիրոջը։ Դիտեք «Անձնական խաղաղություն․ արդարակեցության պարգևը» տեսանյութի 9:02-9:33 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալը․
Մենք բոլորս մասնակցել ենք երկնքի այն խորհուրդներին, որոնք բարոյական ազատ կամք են տալիս՝ իմանալով, որ կամքի ազատությունը չարաշահելու հետևանքով մահկանացու ցավ և նույնիսկ անասելի ողբերգություն է լինելու։ Մենք հասկանում ենք, որ սա կարող է զայրացնել, շփոթեցնել, անպաշտպան ու խոցելի դարձնել մեզ։ Բայց մենք գիտենք նաև, որ Փրկչի Քավությունը կհաղթահարի և կփոխհատուցի մահկանացու կյանքի բոլոր անարդարությունները և խաղաղություն կբերի մեզ: (Քվենթին Լ. Քուք, «Անձնական խաղաղություն․ արդարակեցության պարգևը», Լիահոնա, մայիս 2013 թ․, 33–34)
-
Ի՞նչ սովորեցիք, որը կարող է օգնել ձեզ, երբ տառապանքի մեջ լինեք կամ իմանաք ուրիշների տառապանքի մասին։
Կարևոր է հիշել, որ եթե ձեզ ինչ-որ ձևով վնասում կամ բռնության են ենթարկում, պետք է խնդրեք ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի աջակցությունը, որպեսզի նրանք օգնեն ձեզ լուծել խնդիրը։ Տերը սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք խաղաղություն և երջանկություն զգաք։
Շարունակեք հավատքով և վստահեք Տիրոջը
Ամմոնիայի իշխանավորները Ալմային և Ամուղեկին ստիպեցին ականատես լինել արդարակյաց հավատացյալների հրկիզմանը, հետո նրանց ծաղրի ենթարկեցին, ծեծեցին ու բանտարկեցին (տես Ալմա 14.14–17)։
Կարդացեք Ալմա 14.18–29 հատվածները և փնտրեք, թե ինչպես էին Ալման և Ամուղեկը տառապանքի ժամանակ վստահում Տիրոջը։ Կարող եք դիտել նաև «Ալման և Ամուղեկը հրաշքով ազատվում են բանտից» տեսանյութը (2:45), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ալման և Ամուղեկն ինչպե՞ս էին իրենց չարչարանքների մեջ շարունակում վստահել Տիրոջը։