«Վարդապետության սերտման կրկնություն 12. Հասկանալ և կիրառել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 12», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 12
Հասկանալ և կիրառել
Այս դասը կօգնի ձեզ վերանայել և փորձել հասկանալ ու կիրառել վարդապետության սերտման ձեր ուսումնասիրած հատվածները։
Վարդապետության սերտման հատվածների ըմբռնումը
Պատկերացրեք, որ հնարավորություն ունեք խոսելու մեկի հետ, ով կարծում է, թե չի հասկանում սուրբ գրությունները և վստահ չէ, որ ցանկանում է փորձել հասկանալ։
-
Ինչո՞ւ է կարևոր ձգտել հասկանալ սուրբ գրությունները։
-
Եթե ձեզնից խորհուրդ հարցնեին, թե ինչ կարելի է անել հասկացողությունը մեծացնելու համար, ի՞նչ կասեիք։
Ահա ձեր հասկացողությունը խորացնելու որոշ եղանակներ
-
փնտրեք այն բառերի բացատրությունը, որոնք չեք հասկանում,
-
կարդացեք ձեր ուսումնասիրած հատվածին նախորդող կամ հաջորդող գլխի վերնագիրը կամ հատվածները՝ համատեքստը հասկանալու համար,
-
կարդացեք էջատակի ծանոթագրություններում նշված խաչաձև հղումները,
-
Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում փնտրեք կարևոր բառերը,
-
օգնություն խնդրեք ծնողից, ուսուցչից կամ Եկեղեցու ղեկավարից,
-
առանձնացրեք Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները,
-
խորհեք, թե այդ ճշմարտություններով ապրելն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։
1 Նեփիի և Մոսիայի վարդապետության սերտման հատվածներից ընտրեք երկուսը, որոնք ոգեշնչում են ձեզ ավելին իմանալ։ Հետո մի քանի րոպե ուշադիր կարդացեք դրանք և օգտագործեք հասկացողությունը խորացնելու վերևում թվարկված հմտությունները։ Կարող եք փորձել մեկ-երկու հմտություն, որոնք նախկինում չեք փորձել։
Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները
Վարժություն Ա․ կազմել սցենար
-
Թղթի մի կողմում գրեք ավետարանի այն հարցը, որին կարելի է պատասխանել կամ այն հանգամանքը, որի դեպքում կարելի է օգնություն ցուցաբերել՝ օգտագործելով վարդապետության սերտման այս հատվածը։
-
Մյուս կողմում գրեք վարդապետության սերտման հղումը, հիմնական արտահայտությունը և համառոտ բացատրություն, թե ինչպես կարող է այն օգնել։
Վարժություն Բ․ կազմել տեսանյութի ծրագիր
Պատկերացրեք, որ ձեր ցիցը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից մեկն ընտրել է որպես երիտասարդների համաժողովի թեմա։ Նրանք խնդրել են ձեզ կազմել թեման ներկայացնող մի տեսանյութի ծրագիր։ Կազմեք տեսանյութի ծրագիր, որը ներառում է
-
սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը,
-
վարդապետության սերտման հատվածի նշանակությունը և երիտասարդների համար դրա կարևորությունը բացատրելու ստեղծագործական եղանակ
-
նկարագրություն, թե այն ինչպես կարող է կիրառվել մեր կյանքում և օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին (կարող եք ներառել նաև օրինակ կամ պատմություն սուրբ գրություններից, գերագույն համաժողովից կամ ձեր կյանքից)։