«Գնահատեք ձեր գիտելիքները 5. Մոսիա 18–Ալմա 16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Գնահատեք ձեր գիտելիքները 5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները 5
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:
Նայեք հետ, շարժվեք առաջ
Մտածեք մի ժամանակի մասին, երբ քայլարշավի, հեծանվային զբոսանքի եք մասնակցել կամ որևէ ուղևորության եք մեկնել։ Երբ դեպի առաջ եք նայում և սկսում եք ճամփորդել, կարող է թվալ, որ շատ փոքր առաջընթաց ունեք։ Ի՞նչ տեղի կունենա, երբ մի պահ հետ նայեք ու տեսնեք, թե որ կետում եք եղել։ Հավանաբար կնկատեք, որ ավելի հեռու եք գնացել, քան պատկերացնում էիք։
-
Ո՞րն է օգուտը, երբ գիտեք, թե որ կետում եք եղել և ուր եք գնում։
Մեր կյանքը կարելի է ճամփորդության հետ համեմատել։ Երբ մտածեք, թե որտեղ եք և ուր եք ուղևորվում, նման կլինի անձնական աճի համար ձեր սահմանած նպատակների մասին պարբերաբար մտածելուն։
-
Ի՞նչ օգուտ եք քաղել՝ գնահատելով ձեր նպատակները և առաջընթացը։
Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր առաջընթացը, որ ունեցել եք ձեր ճանապարհին՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ձեր առաջընթացի մասին մտածելիս փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը։
Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը
Կարող եք ձեր նկարը փակցնել այնտեղ, որտեղ այն կհիշեցնի ձեզ շարունակել հետևել Հիսուս Քրիստոսին։
Զգացեք սրտի փոփոխությունը
Վերջերս կարդացել եք շատ մարդկանց մասին, որոնք սրտի փոփոխություն են զգացել։ Ոմանց, օրինակ՝ Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների համար փոփոխությունը անմիջապես էր և ազդեցիկ։ Մյուսների, օրինակ՝ Ամուղեկի և Լիմքիի ժողովրդի համար սրտի փոփոխությունը տեղի ունեցավ ժամանակի ընթացքում։
Ալման հարցրեց Զարահեմլայի ժողովրդին․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում» (Ալմա 5.14): Եթե այո, «կարո՞ղ եք այժմ այդպիսի զգացում ունենալ» (Ալմա 5.26)։ Խորհեք ձեր իսկ սրտի փոփոխության շուրջ։ Երբեմն դժվար է հասկանալ, թե Տերն ինչպես կարող է օգնել ձեզ փոխվել։ Ինքներդ ձեզ ինչպե՞ս եք գտել ձեր ուսումնասիրած որոշ պատմություններում։
Կարդացեք Ալմա 5.14–19, 26–29 հատվածները և աղոթքով խորհեք Ալմայի հարցերի շուրջ։
Այդ հատվածներն առաջին անգամ ուսումնասիրելիս գուցե ձեր օրագրում գրանցած լինեք ձեր պատասխաններն Ալմայի հարցերին։ Համեմատեք, թե ինչ եք գրել այն ժամանակ, և ինչպես կպատասխանեիք հարցերին այժմ։ Ի՞նչ եք նկատում: Ըստ ձեզ՝ ձեր Երկնային Հայրն ի՞նչ կցանկանար, որ հասկանայիք, զգայիք կամ անեիք այդ պատասխանները համեմատելուց հետո։
Կարող եք գրի առնել ձեր նոր պատասխաններն ու զգացողություները ձեր առաջընթացի վերաբերյալ։