Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ալմա 39.9․ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»


«Վարդապետության սերտում. Ալմա 39.9․ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Ալմա 39.9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Ալմա 39.9

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»

Իզաբելը քայլում է Կորիանթոնի կողքով

Ալմա 39 գլուխն ուսումնասիրելիս դուք սովորեցիք մաքրաբարոյության օրենքով ապրելու կարևորության մասին, և ինչպես դիմակայել գայթակղությանը՝ ապավինելով Հիսուս Քրիստոսին։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Ալմա 39.9 վարդապետության սերտման հատվածն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Բացատրեք և մտապահեք

Վարդապետության սերտման Ալմա 39.9 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունն է՝ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»։ Օգտագործեք հետևյալ մեթոդը կամ ձեր ընտրությամբ մեկ այլ մեթոդ, որը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։

զույգ աչքեր՝ վրագծված շրջանի ներսում

պատկերակ, գրառումՁեր օրագրի էջի կամ թղթի կենտրոնում նկարեք զույգ աչքեր շրջանի ներսում և խաչագծեք այն։ Նկարի վերևում գրեք Ալմա 39.9 և հիմնական սուրբգրային արտահայտությունը՝ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»։ Հղումը և հիմնական արտահայտությունը գրեք նաև նկարի ներքևում։ Դրանք գրեք ևս երկու անգամ՝ նկարի ձախ և աջ կողմերում։ Այժմ փակեք աչքերը և հիշելով բարձրաձայն արտասանեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։ Եթե անհրաժեշտ է ավելի շատ փորձել, վարժությունը կրկնեք այնքան, մինչև անգիր հիշեք հղումը և հիմնական արտահայտությունը։

պատկերակ, գրառում
  1.  Կատարեք հետևյալը․

    Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և առաջին անգամ ինչ-որ մեկին ուսուցանում եք մաքրաբարոյության օրենքի մասին: Համառոտ նկարագրեք մաքրաբարոյության օրենքը, և օգտագործեք Ալմա 39.9 հատվածը՝ բացատրելու, թե ինչպես պահել այն:

Գործնական կիրառում

Համառոտ վերանայեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են 5–12-րդ պարբերություններում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում: Երեք սկզբունքներից յուրաքանչյուրից փորձեք ընտրել մեկ կարևոր բառ, որը հիշեցնում է սկզբունքի մասին և կարող է օգնել ձեզ արագ վերհիշել այն։ Օրինակ՝ կարող եք որպես հիշեցում ընտրել յուրաքանչյուր սկզբունքի առաջին բառը (գործել, քննել, ձգտել)։ Կամ կարող եք ընտրել նմանատիպ բառեր՝ հավատք, հավերժական և աղբյուրներ։

Օգտագործեք հետևյալ սցենարը, որը կօգնի ձեզ կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Իվանին դուր է գալիս ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում։ Նա ստեղծարար է և սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում կիսվում է դրական ուղերձներով։ Սակայն նա տեսնում է նաև մեծ չափով անպատշաճ, երբեմն նույնիսկ՝ պոռնոգրաֆիկ բնույթի բովանդակություն։ Սկզբում դա անհանգստացնում էր նրան, բայց ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի էր օգտվում դրանից։ Վերջերս նույնիսկ նա ավելի շատ նման բովանդակություն է որոնում։ Այժմ նրան չեն մտահոգում իր կատարած ընտրությունները։

Քննարկեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները հասկանալը և կիրառելն ինչպես կարող է օգնել Իվանին տեսնել իր ներկայիս գործողությունների հետ կապված խնդիրները։ Հետևյալ հարցերը և նյութերը կարող են օգնել։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Իվանն ինչպե՞ս կարող է քննել իր իրավիճակը հավերժության հեռանկարով։

  • Մտքերը մաքուր պահելու նրա ջանքերն ի՞նչ փոփոխություն կարող են բերել իր ողջ երկրային կյանքում և հաջորդ կյանքում։

  • Նրա ջանքերն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր հետ իր հարաբերության վրա։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Աստվածայնորեն սահմանված աղբյուրների ի՞նչ օրինակներ կան, որոնք կարող են օգնել Իվանին։ Ինչպե՞ս կարող է օգնել Ալմա 39.9 հատվածը։

Կարող եք մի քանի րոպե ուսումնասիրել աստվածայնորեն սահմանված աղբյուրները՝ փնտրելով արտահայտություններ կամ ուսմունքներ, որոնք կարող են օգնել Իվանին։ Ստորև տրվում են մի քանի գաղափարներ.

Գործեք հավատքով 

  • Ի՞նչ կարող է անել Իվանը հավատքով գործելու համար և «այլևս չգնալու [իր] աչքերի տենչանքների ետևից» (Ալմա 39.9):

  • Ինչպե՞ս կարող է դեպի Քրիստոսը դառնալու ձգտումը օգնել նրան իր ջանքերում։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Երկնային Հոր ծրագրի ո՞ր վարդապետությունը կարող է օգնել Իվանին և ինչու։

    • Ըստ ձեզ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել Իվանին հասկանալ իր ներկայիս գործողությունների վտանգը։

    • Ի՞նչ կարող է անել նա երկարատև փոփոխության համար։