Երբ Կորիանթոնի հայրը հորդորեց նրան ապաշխարել, Կորիանթոնը որոշ հարցեր ուներ Աստծո ծրագրի և այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ մահից հետո։ Նրա հայրը՝ Ալման, պատասխանեց նրա հարցերին և վկայեց Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին։ Այս դասը կօգնի ձեզ ավելի խորությամբ գնահատել այն, ինչ Փրկիչն արել է ձեզ համար և հնարավորություն կտա բացատրել, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք։
Հարցեր
Սփոփող միության գերագույն նախագահության խորհրդական քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն կիսվել է անձնական փորձով՝ խոսելով մեզ հետաքրքրող այն հարցերի մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք։ Դիտեք «Գերեզմանը հաղթանակ չունի» տեսանյութի 4:21-5:13 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև բերված խոսքերը․
9:18
Երբ ես ինը տարեկան էի, կորցրեցի իմ ավագ եղբորը ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Քանի որ դա տեղի ունեցավ անսպասելի, որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի ես կարողանայի ընկալել կատարվածը։ Վիշտը համակել էր ինձ, և ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ պատահեց եղբորս հետ։ Ո՞րտեղ է նա: Ո՞ւր գնաց նա: Ես երբևէ նորից կտեսնե՞մ նրան»։
Այդ ժամանակ ես չգիտեի Աստծո փրկության ծրագրի մասին և ցանկանում էի իմանալ, թե որտեղից ենք մենք գալիս, որն է կյանքի նպատակը, և ինչ է տեղի ունենում մեզ հետ մահից հետո։ Չէ՞ որ բոլորս էլ նույն հարցերն ենք ունենում, երբ կորցնում ենք սիրելիին կամ կյանքում դժվարություններ ենք ունենում։ (Ռեյնա Ի. Ըբարթո, «Գերեզմանը հաղթանակ չունի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 86)։
Ալմայի որդի Կորիանթոնը նույնպես մտահոգություններ ուներ մահից հետո կյանքի մասին։
Կարդացեք Ալմա 40.1 հատվածը և փնտրեք, թե ինչ մտահոգություն ուներ Կորիանթոնը։
Ըստ ձեզ՝ նա ինչո՞ւ կարող էր մտահոգվել այդ հարցի վերաբերյալ։
Հիշեք, որ Կորիանթոնը խախտել էր Աստծո պատվիրաններն ու մաքրաբարոյության օրենքը։ Գուցե նա իր ընտրությունների պատճառով էր մտահոգվում, թե ինչ վիճակում է հայտնվելու այս կյանքից հետո։ Ալման Կորիանթոնին ուսուցանեց վարդապետությունը, որպեսզի օգնի նրան հաղթահարել մտահոգությունները և ապաշխարել։ Պատասխանը, որ Ալման տվել էր Կորիանթոնի մտահոգություններին, կարող է օգնել նաև նրանց, ովքեր ունեն քույր Ըբարթոյի հարցերի նման հարցեր։
Ավելի ուշ քույր Ըբարթոյին ուսուցանեցին միսիոներները, որոնք օգնեցին նրան գտնել իր հարցերի պատասխանները։ Պատկերացրեք, որ դուք այդ միսիոներներից մեկն եք և պատրաստվում եք ուսուցանել նրան։ Ստորև ներկայացված նյութերի օգնությամբ պատրաստեք կարճ բացատրություն, որը կօգնի պատասխանել քույր Ըբարթոյի հարցերին։