Երբ Մորոնին լսեց, թե ինչ տարաձայնություններ է տարածում Ամաղիկիան իր ժողովրդի մեջ, բարկացավ։ Նա ստեղծեց ազատության դրոշը, որի վրա թվարկեց կարևոր բաները, որպեսզի իր ժողովուրդը մշտապես հիշի դրանք։ Մորոնիի խոսքերը ոգեշնչեցին ժողովրդին՝ ամրացնելու Աստծո հանդեպ իրենց նվիրումը։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր նվիրվածությունը Աստծուն:
Մի մոռացեք
Ե՞րբ եք ինչ-որ կարևոր բան մոռացել։ Ի՞նչ է պատահել արդյունքում:
Որո՞նք են այն բաները, որոնք երբեք չեք ցանկանում մոռանալ։ Ինչո՞ւ։
Այսօր սովորելու եք այն ժամանակահատվածի մասին, երբ նեփիացիները մոռացել էին Տիրոջը, նույնիսկ այն բանից հետո, երբ Տերը հրաշքով ազատել էր նրանց։ Ալմա 43–44 հատվածի ուսումնասիրությունից գուցե հիշեք, որ Տերն օգնեց նեփիացիներին ճակատամարտում հաղթել լամանացիներին, չնայած նեփիացիները թվով զգալիորեն զիջում էին (տես Ալմա 43.51–54)։
Կարդացեք Ալմա 45.1 հատվածը և փնտրեք, թե նեփիացիներն ինչպես էին արձագանքում այս հրաշքով ձեռք բերած հաղթանակից հետո։
Ի՞նչ գտաք:
Խաղաղության այս ժամանակաշրջանի ընթացքում Ալմայի որդի Հելամանը երկրի բոլոր Եկեղեցիներում քահանաներ ու վարդապետներ էր նշանակում և իր եղբայրների հետ Աստծո խոսքն էր քարոզում։
Կարդացեք Ալմա 45.23–24, 46.1–5, 7–8 հատվածները և փնտրեք, թե մարդիկ ինչպես էին արձագանքում այդ ուսմունքներին։
Այս հատվածներում ի՞նչը տպավորեց ձեզ նեփիացիների մոտեցումներում և պահվածքում։
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 8-ից այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մոռանանք Տիրոջը։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Ալմա 46.8 հատվածից, այն է, որ երբ մոռանանք Տիրոջը, ավելի հեշտությամբ կարող ենք անօրինության գնալ։
Մտածեք, թե այս ճշմարտության ինչ ապացույց եք տեսել ձեր կյանքում։ Այսօր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հիշել Տիրոջը և դրսևորել ձեր նվիրումը Նրա հանդեպ։
Մորոնին ստեղծում է ազատության դրոշը
Մորոնին բարկացած էր Ամաղիկիայի վրա, որ նեփիացիների շրջանում տարաձայնություններ էր սերմանում։
Կարդացեք Ալմա 46.12–14, 19–20 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Մորոնին, որպեսզի ոգեշնչի նեփիացիներին հավատարիմ լինել Աստծուն։
Ինչպես Մորոնին, Եկեղեցու մեր օրերի ղեկավարները հորդորել են մեզ հիշել և պաշտպանել այդ նույն արժեքները։ Կարդացեք հետևյալ պնդումները և փնտրեք, թե որ ժամանակակից ուսմունքներն են վերաբերում ազատության դրոշի վրա թվարկված կետերին:
Ազատության դրոշի ազդեցությունը
Երբ Մորոնին հիշեցրեց այդ կարևոր ճշմարտությունները, նեփիացիներից շատերը ուխտ արեցին, որ երբեք չեն թողնի Աստծուն և կձգտեն խաղաղության (տես Ալմա 46.21–22, 28–31)։
Կարդացեք Ալմա 46.36–38 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Մորոնին, որպեսզի օգնի իր ժողովրդին հիշել Աստծուն և ազատության դրոշի վրա գրված այլ կարևոր բաները։