«Գնահատեք ձեր գիտելիքները 6․ Ալմա 17–Ալմա 52», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Գնահատեք ձեր գիտելիքները 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները 6
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ վերջին շրջանում կատարած ուսումնասիրության ընթացքում։
Չափեք աճը
-
Ինչի՞ համար են օգտագործվում հետևյալ սարքերը։
-
Այս սարքերից յուրաքանչյուրն ինչո՞վ է արժեքավոր և կարևոր։
Որքան կարևոր է ֆիզիկական առողջության և աճի չափումը, նույնքան կարևոր է ձեր հոգևոր առողջությունը և առաջընթացի գնահատումը։ Այս դասում դա անելու հնարավորություն կունենաք։
-
Ի՞նչ եք սովորել վերջերս, որի համար երախտապարտ եք։
-
Վերջերս ի՞նչ փոփոխություններ եք նկատել ձեր զգացողություններում և մոտեցումներում։
-
Ի՞նչ եղանակներով եք կիրառել այն, ինչ սովորել եք։
Կատարեք հետևյալ վարժությունները, որպեսզի գնահատեք ձեր հոգևոր գիտելիքները և աճը։ Կարող եք Երկնային Հորը խնդրել, որ օգնի ձեզ հասկանալ, թե որքան եք աճել և որ ոլորտներում կատարելագործման կարիք ունեք։
Բացատրեք կարևոր ճշմարտություններ փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի դերի մասին
Ալմայի գրքի ուսումնասիրությունից գուցե սովորել եք բաներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ բացատրել փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի կարևոր դերի մասին ճշմարտությունները։
Ընտրեք, թե հետևյալ վարժություններից որոնք եք ցանկանում կատարել:
Վարժություն 1. Փրկության ծրագիրը
Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկի հարազատը վերջերս հեռացել է կյանքից։
Վարժություն 2․ Հիսուս Քրիստոսի դերը
Պատկերացրեք, որ խոսում եք մեկի հետ, ով թերահավատորեն է վերաբերվում Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատքին։
Զգացեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ փոխվելու ցանկության աճը
Ձեր վերջին ուսումնասիրությունից իմացել եք շատ մարդկանց մասին, որոնք փոխվել են, քանի որ իմացել են Հիսուս Քրիստոսի մասին։
Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները, որոնք կօգնեն ձեզ հիշել այդ մարդկանց վերապրած փոփոխությունը։ Հիշեք, թե ուսումնասիրության ժամանակ ինչ եք զգացել այդ մարդկանց վերաբերյալ։
-
Ամմոնն ուսուցանում էր լամանացիներին․ Ալմա 17.13–16 (նախկինում), Ալմա 19.33, 36 (հետո)
-
Լամոնի թագավորի հայրը․ Ալմա 20.8–14 (նախկինում), Ալմա 22.15–18 (հետո)
-
Ալմա Կրտսերը․ Ալմա 36.6 (նախկինում), Ալմա 36.18, 24–26 (հետո)
-
Ի՞նչ նկատեցիք փոխվելու նրանց պատրաստակամության մեջ։
Մտածեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ փոխվելու ձեր ցանկության մասին։ Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելու ընթացքում։ Կարող եք դրանց պատասխանել ձեր օրագրերում։
-
Ինքներդ զգացե՞լ եք նույն ցանկությունները, որ զգացել են Մորմոնի Գրքի այդ մարդիկ։ Ինչո՞ւ եք այդպես զգացել։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող էր նպաստել կամ նպաստել է, որ զգաք այդ նույն ցանկությունները։
Ստացեք հայտնություն Սուրբ Հոգուց
Սեմինարիայի կարևոր նպատակներից է օգնել ձեզ մեծացնել Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը:
Մտածեք, թե երբ եք անձնական հայտնություն ստացել Սուրբ Հոգուց։ Կարող եք վերանայել դասարանում կամ տանը ուսումնասիրության ընթացքում ձեր սուրբ գրություններում կամ օրագրերում կատարած նշումները։