«3 Նեփի 18․15–39, 19․19–29․ «Միշտ աղոթեք»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 18․15–39, 19․19–29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 18․15–39, 19․19–29
«Միշտ աղոթեք»
Ամեն օր բազմաթիվ մարդիկ են աղոթում։ Որոշ աղոթքներ կարող են ավելի իմաստալից լինել, քան մյուսները։ Հիսուս Քրիստոսը ոչ միայն ուսուցանում էր Իր հետևորդներին «միշտ աղոթել Հորը» (3 Նեփի 18․19), այլև ցույց էր տալիս նրանց ինչպես աղոթել։ Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին առ այն, թե ինչպես միշտ աղոթել ու ավելի իմաստալից աղոթքներ ասել։
Օրինակներ
Մտածեք, թե ինչ տաղանդ, հմտություն կամ հատկանիշ կցանկանայիք զարգացնել։ Մտածեք, թե ձեր ճանաչած մարդկանցից ովքեր ունեն այդ տաղանդը, հմտությունը կամ հատկանիշը։ Այդ մտքերի օգնությամբ մի քանի տարբեր ձևով լրացրեք ներքևի բաց թողնված հատվածները։
-
Եթե ուզենայի իմանալ -ի մասին, կհետևեի -ի օրինակին, քանի որ ։
Վարժությունը կրկնեք, ներքևի նախադասության առաջին բաց թողնված հատվածում լրացնելով այն, ինչ կցանկանայիք սովորել Փրկչից, իսկ վերջին բաց թողնված հատվածում պատասխանելով՝ ինչու։
-
Եթե ուզենայի սովորել -ի մասին, կհետևեի Հիսուս Քրիստոսի օրինակին, քանի որ ։
Ամերիկաաշխարհամասում Իր ծառայության ժամանակ Փրկիչն ուսուցանում էր մարդկանց խոսքով և օրինակով։
Կարդացեք 3 Նեփի 18․16, 24 հատվածները և փնտրեք Հիսուսի սահմանած որևէ օրինակ։
-
Ի՞նչ էր ցանկանում Փրկիչը, որ մարդիկ սովորեն Իր օրինակից։
Նախքան Փրկչի ուսմունքները և օրինակները նայելը գնահատեք ձեր անձնական աղոթքները։
Գնահատեք 1-ից 5 միավորով, որում 5-ն ամենաբարձրն է․
-
Ես ամեն օր աղոթում եմ։
-
Երբ աղոթում եմ, ես հաղորդակցվում եմ Երկնային Հոր հետ և Նրան մոտ եմ զգում։
-
Ես իմ անձնական աղոթքները լավացնելու ցանկություն եմ զգում։
Երբ շարունակեք ուսումնասիրել 3 Նեփի 18 գլուխը, փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ կարող եք անել ձեր անձնական աղոթքները լավացնելու համար։ Երբ ձգտեք լավացնել ձեր աղոթքները, հետևեք Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին։
Փրկչի ուսմունքներն աղոթքի մասին
Կարդացեք 3 Նեփի 18․15, 18–23 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Փրկիչն աղոթքի մասին։ Կարող եք 3 Նեփի 13․5–13 հատվածներում կարդալ նաև Փրկչի ցուցումներն աղոթքի մասին, որոնք նա տվել էր տաճարի Իր քարոզում։
Փրկչի աղոթելու օրինակը
Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե լսեիք, որ Փրկիչն աղոթում է ձեզ համար։ Ըստ ձեզ՝ Նա ինչի համար կաղոթեր ձեր համար։ Մտածեք, թե ինչ զգացողություններ կունենայիք, և ինչպես դրանք կազդեին ձեր սեփական աղոթքների վրա։
Կարդացեք 3 Նեփի 19 գլխի հետևյալ երկու հատվածը և ձեր ընտրությամբ մեկ այլ հատված։ Փնտրեք, թե ինչ կարող եք սովորել Փրկչի աղոթքի օրինակից։
Կարող եք դիտել նաև «Աշակերտները ծառայում են, իսկ Հիսուս Քրիստոսն աղոթում է մարդկանց համար» տեսանյութի 3:05–7:18 հատվածը (տե՛ս ChurchofJesusChrist.org կայքում) և զուգահեռ հետևեք հատվածներին 3 Նեփի 19 գլխում։
Մեր անձնական աղոթքները
Ընտրեք Փրկչի ուսմունքներից առնվազն մեկը կամ որևէ բան, որի օրինակն էր Նա հանդիսացել աղոթքում, և որը կարող եք ներառել ձեր անձնական աղոթքներում։ Հիշեցում ստեղծեք և սկսեք այսօր գործել ըստ դրա։ Դա անելիս նկատեք, թե ինչպես է այն օգնում, որ ձեր աղոթքներն ավելի իմաստալից լինեն, և ինչպես է ազդում Երկնային Հոր հետ ձեր հարաբերության վրա։