«3 Նեփի 18․1–14․ «Իմ հիշատակի համար»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 18․1–14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 18․1–14
«Իմ հիշատակի համար»
Մենք պարբերաբար հաղորդություն ընդունելու հնարավորություններ ենք ունենում։ 3 Նեփի 18 գլխում Հիսուսն ուսուցանել է, թե հաղորդությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը և սովորեցրել է կատարել այս արարողությունը։ Այս դասը կարող է օգնել ձեզ Փրկչին հիշելու կարևոր փորձառություններ ունենալ հաղորդությունը ճաշակելիս։
Ամուր կապ
Մտածեք մի քանի մարդկանց մասին, որոնց հետ իսկապես մտերիմ եք և սերտ կապեր ունեք։
-
Ի՞նչ եք արել դուք կամ նրանք այդ կապերն ամրապնդելու համար։
Այժմ մտածեք, թե որքան մոտ եք զգում Փրկչին։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող է օգնել ձեզ ամրապնդել Փրկչի հետ ունեցած ձեր կապը։
Այսօր ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ ուսուցանելու ձեզ, թե ինչպես կարող եք ավելի մոտենալ Փրկչին և ամրապնդել ձեր կապը Նրա հետ։
Հիսուս Քրիստոսը հաստատում է հաղորդությունը
Փրկիչը մարդկանց հանդեպ կարեկցանքով լցվեց, երբ հասկացավ, որ նրանք ցանկանում են, որ Ինքն ավելի երկար մնա իրենց հետ (տե՛ս 3 Նեփի 17․1–6)։ Երեխաներին, հիվանդներին ու չարչարվածներին օրհնելուց հետո Փրկիչը մարդկանց ցույց տվեց, թե ինչպես կարող են Իր Հոգին միշտ իրենց հետ ունենալ։
Կարդացեք 3 Նեփի 18․1–11 հատվածները և փնտրեք, թե ինչ էր արել Փրկիչը։
Կարող եք դիտել «Հիսուս Քրիստոսը մարդկանց ներկայացնում է հաղորդությունը» տեսանյութի 0:12–6:12 հատվածը (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում) և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններում։
-
Փրկչի ուսմունքներից ի՞նչ բացահայտեցիք հաղորդության մասին։
-
Ի՞նչ է խոստանում Փրկիչը հաղորդության աղոթքներում, եթե միշտ հիշենք Նրան։
Կարող եք նշել 3 Նեփի 18․7, 11 հատվածների այն սկզբունքը, որ երբ մենք հաղորդություն ընդունենք և միշտ հիշենք Փրկչին, Նրա Հոգին մեզ հետ կունենանք։
Երբ Հիսուս Քրիստոսը դիմում է մեզ, որ մեզ հետ ունենանք Նրա Հոգին, Նա խոսում է Սուրբ Հոգու պարգևի մասին։
-
Ի՞նչ եղանակներով կարող ենք մեր ամենօրյա կյանքում միշտ հիշել Փրկչին։ Ինչպե՞ս կարող է Փրկչին մշտապես հիշելը օգնել մեզ ունենալ Սուրբ Հոգուն մեզ հետ։
-
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգուն ձեզ հետ ունենալը օրհնել ձեր կյանքը հենց հիմա։
Հաղորդության մեր փորձառությունը
Մտածեք, թե Փրկչի հետ ձեր կապն ինչպես կարող է ամրապնդվել, եթե ավելի իմաստալից ձևով ընդունեք հաղորդությունը։ Յուրաքանչյուր պնդմանը պատասխանեք «միշտ», «երբեմն», «հազվադեպ» կամ «երբեք» բառերով։
-
Ես եկեղեցի հաճախելուց առաջ ժամանակ եմ հատկացնում՝ հաղորդությանը պատրաստվելու համար։
-
Իմ հաղորդության ժամանակ ես փորձում եմ հիշել Հիսուս Քրիստոսին։
-
Հաղորդության իմ փորձառությունն ազդում է շաբաթվա ընթացքում իմ պահվածքի վրա։
Հաղորդությունն ընդունելու խոստումները
Կարդացեք 3 Նեփի 18․12–14 հատվածները և փնտրեք, թե ինչ է խոստացել Փրկիչը նրանց, ովքեր հիշում են Իրեն և հաղորդություն են ընդունում։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում կառուցել Փրկչի վեմի վրա։
-
Հաղորդություն ընդունելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ կառուցել Փրկչի վեմի վրա։
-
Ի՞նչ կարող եք անել ամեն շաբաթ ավելի իմաստալից ձևով հաղորդություն ընդունելու համար։