«Մորմոն 3–6․ Նեփիացի ազգի անկումը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոն 3–6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոն 3–6
Նեփիացի ազգի անկումը
Երբևէ անհանգստացե՞լ եք ձեզ սիրելի որևէ մեկի համար։ Խոսելով իր շուրջը հավաքված մարդկանց հետ՝ Մորմոնն ասում էր․ «Ես առաջնորդել էի նրանց … և սիրել էի նրանց … իմ ողջ սրտով» (Մորմոն 3․12)։ Բայց Մորմոնն անհանգստանում ու վշտանում էր իր ժողովրդի համար, երբ նրանք, հրաժարվելով Աստծո օգնությանը դիմել, գնում էին կործանման։ Այս դասը կարող է օգնել ձեզ զգալ Երկնային Հորը և Փրկչին դառնալու կարևորությունը ձեր կյանքում։
Ի՞նչ կանեիք դուք
Յոթանասունից երեց Սպենսեր Ջ. Քոնդին պատմել է Մյուրեյ անունով մի մարդու պատմությունը, որը մեքենայով գիշերով անցնելով կամրջի վրայով՝ տեսել է, թե ինչպես է հանդիպակաց ավտոմեքենան հանկարծ անհետացել։ Նրա դիմաց կամրջի մի մեծ հատված էր փլվել։ Մյուրեյն արգելակում է և ճիշտ պահին կանգնեցնում է իր ավտոմեքենան։
-
Եթե լինեիք Մյուրեյի իրավիճակում, ավտոմեքենան կանգնեցնելուց հետո առաջինը ի՞նչ կանեիք։
Կարդացեք հետևյալ պատմությունը և իմացեք, թե ինչ որոշեց անել Մյուրեյը։ Կարող եք դիտել «Մարգարեները զգուշացնում են», տեսանյութի 0:00–0:58 հատվածը (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում)։
Մյուրեյը … սկսեց եկող մեքենաներին զգուշացնել դիմացի աղետի մասին։ Երբ նա խելահեղորեն թափահարում էր թևերը, մի մեքենա, սարսափեցնելով նրան, «պտտվեց նրա շուրջը և ընկավ անդունդը» (Ստեֆեն Ջոնսոն, «Անդունդի եզրին» Reader’s Digest, նոյ. 1977 թ․, էջ 128)։ Երկրորդ մեքենան հազիվ ժամանակին կանգնեց, բայց երրորդը դանդաղեցնելու ոչ մի նշան ցույց չէր տալիս և կամրջի եզրին բախվեց Լինգի մեքենային։
Հանկարծ երևաց մարդկանցով լի մի ավտոբուս, որը շարժվում էր դեպի Մյուրեյը՝ անտեսելով նրա թևերի թափահարումը: (Սպենսեր Ջ. Քոնդի, «Սրտի հզոր փոփոխություն», Ensign, նոյ. 1993 թ․, 17)։
-
Եթե դուք լինեիք Մյուրեյի իրավիճակում, ի՞նչ կզգայիք, երբ մարդիկ անտեսեին ձեզ։ Արդյո՞ք կդադարեցնեիք նրանց փրկելու փորձերը։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Մոտավորապես այնպես, ինչպես Մյուրեյ Լինգը, Մորմոնը տեսնում էր, որ իր ժողովուրդը գնում է դեպի կործանում։ Որպես նեփիացի զորքերի առաջնորդ և որպես Աստծո մարգարե՝ Մորմոնն արեց հնարավոր ամեն ինչ՝ նրանց նախազգուշացնելու, պաշտպանելու և իրենց Փրկչի մասին ուսուցանելու համար։ Ցավոք, ժողովրդի մեծ մասն անտեսեց կամ մերժեց Մորմոնի ջանքերը։
Մորմոնի ժողովրդին սպասվող վտանգը
Իր կանխատեսությամբ Աստված նեփիացիներին հարյուրավոր տարիներ նախազգուշացնում էր, թե ինչ տեղի կունենա, եթե շարունակեն ապստամբել Իր դեմ։
Մեկ օրինակ տեսնելու համար կարդացեք Հելաման 13․8–10 հատվածները և փնտրեք այն մարգարեությունը, որն Աստված արել էր Սամուել Լամանացու միջոցով՝ Մորմոնի ծննդից ավելի քան 300 տարի առաջ։ Կարդալիս նկատեք, թե մարգարեությունը երբ է իրականանալու (Մորմոնի ժամանակաշրջանում իրականանալիք Աստծո կանխատեսումների և նախազգուշացումների այլ օրինակներ տե՛ս 1 Նեփի 12․6, 11–19 և 3 Նեփի 27․30–32 հատվածներում)։
-
Ըստ ձեզ՝ Աստված ինչո՞ւ էր այս մասին այդքան վաղ հայտնում։
Կարդացեք հետևյալ նկարագրություններն այն մասին, թե ինչպես էր Մորմոնը ջանում օգնել իր ժողովրդին, և ինչպես էին նրանք արձագանքում նրա ջանքերին։
-
Մորոնի 9․3–5, 18–22 (Մորոնին կիսվեց իր հոր՝ Մորմոնի գրած նամակով)
-
Ըստ ձեզ՝ Մորմոնն ինչո՞ւ էր փորձում այդքան ջանասիրաբար օգնել նրանց, չնայած գիտեր մարգարեությունների մասին։
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում Մորմոնի և Փրկչի ջանքերի ու ցանկությունների միջև։
Դիմելով Աստծուն
Մտածեք, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ նախադասությունը․
-
«Շատ դեռահասներ այսօր դժվարանում են հարցում»։
Մորմոնը կիսվել է պատճառներից մեկով, թե ինչու էին նեփիացիները այդքան բարդ և դժվարություններով լի ժամանակներ ապրում։ Կարդացեք Մորմոն 5․2 հատվածը և փնտրեք, թե ինչ ՉԱՐԵՑԻՆ նեփիացիները, երբ դժվարության մեջ էին։
-
Ինչպե՞ս կարող է այն, ինչով Մորմոնը կիսվել է հատված 2-ում, այսօր կիրառվել շատ մարդկանց համար։
Կարդացեք հետևյալ նախադասությունը՝ նշելով ավելի վաղ ձեր մտածած դժվարությունները։ Խորհեք՝ արդյոք կարծում եք, որ նախադասությունը ճիշտ է մեր այսօրվա աշխարհում։ Արդյո՞ք այն ճիշտ է ձեզ համար՝ ձեր կյանքի որևէ դժվարության առումով։ Եթե այո, ի՞նչ կարող եք անել այն փոխելու համար:
-
«Շատ դեռահասներ առանց Աստծու օգնությանը դիմելու այսօր դժվարանում են հարցում»։
Նեփիացիների կործանումը
Նեփիացիների զորքին տասնամյակներ շարունակ սիրելուց, ուսուցանելուց և առաջնորդելուց հետո Մորմոնը լամանացիների հետ ընթացող վերջին ճակատամարտում ծանր վիրավորվում է։ Բլրի գագաթից նա դիտում էր, թե ինչ էր մնացել նեփիացի ազգից։ Կոտորածից փրկվել էր ընդամենը 24 նեփիացի զինվոր, այդ թվում՝ Մորմոնը և նրա որդի Մորոնին (տե՛ս Մորմոն 6․9–15)։
Մորմոն 6 գլխում Մորմոնն արձանագրում է «[իր] ժողովրդի վերջին պայքարը» (Մորմոն 6․6)։ Կարդացեք Մորմոն 6․7, 10–15 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ նեփիացիների հետ այս վերջին ճակատամարտում։
Պատկերացրեք, որ Մորմոնի դերում եք և սգում եք ձեր սիրած մարդկանց կորուստը, սակայն գիտեք, որ դեռ կարող եք ապագայի սերունդների համար մի կարճ ուղերձ թողնել։ Ի՞նչ կցանկանայիք, որ մարդիկ իմանան վերջին օրերում։
Կարդացեք Մորմոն 5․10–11, 16–18, 6․16–20 հատվածները և գտեք այն ուղերձներից մի քանիսը, որոնք Մորմոնը ոգեշնչված փորագրել է մեզ համար։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք լսելու կարիքը ձեր կարծիքով մարդիկ մեր օրերում ամենաշատն ունեն։
Ահա մեկ ճշմարտություն, որ Մորմոնն ուսուցանել է․ Հիսուս Քրիստոսը կանգնած է գրկաբաց, որպեսզի ընդունի նրանց, ովքեր որոշել են ապաշխարել և գալ դեպի Իրեն (տե՛ս Մորմոն 6․17)։
Կարող եք մի պահ փակել աչքերը և պատկերացնել, որ Հիսուսը, գրկաբաց կանգնած, նայում է ձեզ։ Ձեր օրագրում գրի առեք ձեր մտքերը, զգացումները և տպավորություններն այն մասին, թե ձեր կյանքում ինչ է նշանակում այն, որ Հիսուսը գրկաբաց կանգնած է ձեզ ընդունելու համար։