«Վարդապետության սերտման կրկնություն 22. Կիրառել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 22
Կիրառել
Այս դասը հնարավորություն կտա ձեզ կյանքի իրական իրավիճակներում կիրառել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածները։
Իրական կյանքի իրավիճակ
Մտածեք ձեզ ծանոթ երիտասարդների մասին։ Խորհեք նրանց ընտանեկան իրավիճակի մասին, ինչն են նրանք վայելում և ինչ դժվարությունների առաջ են կանգնած։ Երբ երևակայական, բայց իրատեսական սցենար մտածեք, կարող եք այս տեղեկություններն օգտագործել այս դասի ընթացքում՝ լրացնելով հետևյալ բաց թողնված տեղերը․
-
(Մուտքագրեք անունը) տարեկան է և հոգուց բաղկացած ընտանիք ունի։ Նա սիրում է , և ։ Նա որոշ դժվարություններ ունի, որոնք են՝ , և ։ Նրան թվում է, որ Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունը ։
Մեր դժվարություններում Տիրոջ կողմից մեզ ուղղորդելու եղանակներից մեկը իրագործվում է սուրբ գրություններում Նրա ուսմունքների միջոցով։ Ուսումնասիրելով և կիրառելով սուրբ գրությունների ուսմունքները՝ կարող ենք գտնել պատասխաններ, որոնք կօգնեն մեզ մեր կյանքում։
-
Ո՞րն է սուրբ գրությունները հասկանալու և դրանք մեր կյանքում կիրառելու արժեքը։
-
Ի՞նչ եղանակներով եք հաջողությամբ կիրառել սուրբ գրությունների ուսմունքները ձեր կյանքում։
Յոթանասունից երեց Քրեյգ Ս. Քրիսչենսենը բացատրել է, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես է սուրբ գրությունների ուսմունքները հաջողությամբ կիրառելու օրինաչափություն օգտագործել․
Ջոզեֆը թույլ տվեց, որպեսզի սուրբ գրությունները թափանցեն նրա սիրտը։ Նա խորապես խորհեց դրանց մասին և կիրառեց դրանք իր անձնական իրավիճակում։ Այնուհետև նա գործեց ըստ իր սովորածի։ (Քրեյգ Ս. Քրիսթնսեն, «Ես ինքս գիտեմ այս բաները», Լիահոնա, նոյեմբեր 2014 թ․, 51)։
-
Ի՞նչը տպավորեց ձեզ երեց Քրիսչենսենի խոսքերում։
Գուցե տեսել եք հետևյալ օրինաչափությունը Ջոզեֆի օրինակում․
-
Սուրբ գրություններն ուսումնասիրեք անկեղծ սրտով։
-
Խորը մտածեք դրանց մասին։
-
Ուսմունքները կիրառեք որևէ իրավիճակում։
-
Գործեք սովորածի հիման վրա։
Օգտագործեք օրինաչափությունը
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի
Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: |
Կիրառեք սուրբ գրությունները
Շարունակելու համար հետևել վերոնշյալ օրինաչափություններին՝ փորձեք ձեր ընտրած սուրբ գրությունը կիրառել ձեր սցենարի անձի համար՝ առաջարկելով նրան գործել ուսուցանվածի հիման վրա։ Հետևյալ քայլերը կարող են օգտակար լինել հետևյալն անելու համար․
Հատվածները կիրառեք ձեր կյանքում
-
Ճշմարտությունները, որոնք ուսումնասիրել եք, և որոնց մասին խորհել եք, ինչպե՞ս են կիրառվում ձեր կյանքի հանգամանքներում։
-
Ի՞նչ գործողություններ եք ոգեշնչված անելու (օրինակ՝ կարող եք եղանակներ գտնել, որոնցով սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը կհարմարեցնեք այնպես, որ ավելի նպատակաուղղված ձևով կենտրոնանաք ձեր գտած ճշմարտությունները կիրառելու վրա։ Մտածեք, թե ինչպես կարող եք այդպես անելու համար օգտագործել այս դասում սովորած օրինաչափությունը)։
-
Ձեր գործողություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերության վրա։