«Մորմոն 7․ «Երջանկության մի վիճակ, որը վերջ չունի»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոն 7», Մորմոնի Գիրքը․ Ուսուցչի ձեռնարկ
Մորմոն 7
«Երջանկության մի վիճակ, որը վերջ չունի»
Պատկերացրեք, թե ինչ կարող էր զգալ Մորմոնը՝ ականտես լինելով նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտերի պատճառած վշտին ու կործանմանը։ Մինչ այս ճակատամարտերը կխլեին նրա կյանքը, Մորմոնն իր գրվածքներն ավարտեց Հիսուս Քրիստոսի և Նրան հետևողներին սպասվող հավերժական երջանկության մասին ուսմունքով։ Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և պատրաստվել ապրելու Աստծու հետ հավերժական երջանկության մեջ։
Մորմոնի կյանքը
Կատարեք հետևյալ ստուգարքը, որպեսզի տեսնեք, թե ինչ եք հիշում մարգարե Մորմոնի մասին։
Պատասխանները կարող եք գտնել դասի վերջում։
-
Մորմոնն ինչպե՞ս է նկարագրվում որպես երիտասարդ (տե՛ս Մորմոն 1․2)։
-
Նա նեփիական բանակի բարձրաստիճան զինվորական էր
-
Նա վախեցած էր
-
Նա արագ էր ընկալում
-
-
Ի՞նչ փորձառություն էր ունեցել Մորմոնը 15 տարեկանում (տե՛ս Մորմոն 1․15)։
-
Նրան այցելել էր Տերը
-
Նրա քարոզը դարձի էր բերել հարյուրավոր մարդկանց
-
Նա վիրավորվել էր ճակատամարտում
-
-
Մորմոնի Գրքի մոտավորապես որքա՞ն մասն է գրել կամ կրճատել Մորմոնը։
-
1/2
-
2/3
-
3/4
-
Մորմոնի պատասխանատվությունն էր կրճատել, գրել և պահպանել սրբազան գիրքը, որն այժմ մեզ հայտնի է որպես Մորմոնի Գիրք։ Կյանքի վերջին շրջանում Մորմոնը նեփիացիների և լամանացիների միջև ծավալված մի մեծ պատերազմի ականատեսն ու մասնակիցը եղավ։ Այդ պատերազմն, ի վերջո, խլեց Մորմոնի կյանքը (տե՛ս Մորմոն 8․3)։ Նախքան սրբազան հիշատակարանն իր որդի Մորոնիին փոխանցելը Մորմոնն իր վերջին ուղերձը գրեց Մորմոնի Գրքի ապագա ընթերցողներին։
-
Երբ մտածում եք Մորմոնի կյանքի, փորձառության և վկայության մասին, ըստ ձեզ նա ի՞նչ կարող էր գրել Մորմոնի Գրքի ապագա ընթերցողներին ուղղված իր վերջին ուղերձում։ Ինչո՞ւ։
Մորմոն 7 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Մորմոնի ուղերձն ինչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց համար ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև կյանքի ցանկացած իրավիճակում։
Ինչ է ցանկանում Մորմոնը, որ մենք իմանանք
Կարդացեք Մորմոն 7․2–7 հատվածները։ Ձեր սուրբ գրություններում նշեք կամ ձեր օրագրում թվարկեք այն բաները, որոնք Մորմոնը ցանկանում էր, որ ընթերցողներն իմանան։ Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ուսուցանում Մորմոնը Հիսուս Քրիստոսի մասին հատվածներ 5–7-ում։
Գուցե նկատած լինեք, որ երբ Մորմոնը շրջապատված էր ամբարշտությամբ ու պատերազմով, նա նայում էր Հարությանն ու Հիսուս Քրիստոսի փրկագնմանը։ Նա ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ներվել մեր մեղքերից և պատրաստվել Աստծո հետ երջանկության վիճակում ապրելուն (տե՛ս Մորմոն 7․7)։
-
Ի՞նչ դժվարություններ կամ բացասական ազդեցություններ են շրջապատում ձեզ։
-
Հիսուս Քրիստոսի Քավության և հավերժական երջանկության հավանականության մասին իմանալն ինչպե՞ս է ձեր կյանքում հենց այս պահին որպես հույսի և ամրապնդման աղբյուր ծառայում։
Գիտելիքը գործի վերածել
Մեզ մեծ հույս կարող է տալ այն, երբ իմանանք, որ կարող ենք Աստծո հետ հավերժական երջանկության մեջ բնակվել։ Մորմոնը խրախուսում էր մեզ գիտելիքը գործի վերածել, որպեսզի օգնի մեզ հասնել այս երջանկությանը։ Այդ մասին է վկայում նրա կողմից «հետևաբար» բառի օգտագործումը հատված 8-ում։
Ձեր օրագրում գրեք հետևյալ անավարտ նախադասությունը․ «Ես կարող եմ Աստծո հետ ապրել երջանկության վիճակում, երբ ես …»
Կարդացեք Մորմոն 7․8–10 հատվածները և ավարտեք նախադասությունը՝ գրելով առնվազն երեք գործողություն, որոնք Մորմոնն առաջարկում է մեզ անել։ Նկատի ունեցեք, որ հատված 9-ում «սա» բառը վերաբերում է Մորմոնի Գրքին, իսկ «դրան» բառը՝ Սուրբ Աստվածաշնչին։
Մտածեք, թե որքանով եք գործում Մորմոնի խորհրդի համաձայն։ Նայեք հետևյալ սանդղակին և յուրաքանչյուր կատեգորիայի համար գնահատեք ինքներդ ձեզ (1 = երբեք, 5 = գրեթե միշտ)։
Ընտրեք Մորմոնի հրավերներից մեկը, որն ըստ ձեզ կարող է օգնել ձեզ փնտրել Հիսուս Քրիստոսի միջոցով տրվող երջանկությունը։ Որոշեք, թե ինչ կարող եք անել ըստ այդ հրավերի գործելու համար, և դա ինչպես կարող է օգնել ձեզ կենտրոնանալ Փրկչի վրա։
Ստուգարքի ատասխաններ․ 1) գ, 2) ա, 3) բ (Մորմոնի խոսքերը–Մորմոն 7 և Մորոնի 7–9)