«Վարդապետության սերտման կրկնություն 23. Մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 23», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 23
Անգիր սովորեք
Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածը մտապահելը բազմաթիվ ձևերով կօգնի ձեզ։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Մորմոնի Գրքի երկրորդ կեսի բազմաթիվ հղումներն ու հիմնական սուրբգրային արտահայտությունները կամ վարդապետության ամբողջական հատվածը։
Կրկնության կարևորությունը
Կրկնելը մեծ օգուտ է տալիս, երբ ցանկանում ենք ինչ-որ բան սովորել կամ հիշել։ Թվարկեք մի քանի գործողություն, որոնք հաճախ անընդհատ կրկնողություն են պահանջում։
-
Ի՞նչ օգուտ է տվել ձեզ ինչ-որ բանը մի քանի անգամ կրկնելը։
Երբ Մորմոնի Գրքի մարգարե Մորոնին (այժմ՝ երկնային սուրհանդակ) այցելեց Ջոզեֆ Սմիթին, նա կրկնության օգնությամբ 17-ամյա Ջոզեֆին օգնում էր մտապահել կարևոր ուղերձը։
-
Ի՞նչ եք հիշում այս այցերի մասին (տե՛ս Ջոզեֆ Սմիթ․—Պատմություն 1․33–49)։
-
Ի՞նչ է դա ասում Աստծո մասին, որ Նա չորս անգամ ուղարկելու էր Մորոնիին նույն ուղերձը փոխանցելու համար։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, խոսելով Ջոզեֆ Սմիթին Մորոնիի անընդհատ կատարած այցերի մասին, ուսուցանել է․
Կրկնությունը միջոց է, որով Սուրբ Հոգին կարող է լուսավորել մեր մտքերը, ազդել մեր սրտերի վրա և ընդլայնել մեր հասկացողությունը (Դեյվիդ Ա. Բեդնար, «Անընդհատ կրկնեք … նույն բաները, ինչպես նախկինում» [Բրիգամ Յանգ համալսարան, Այդահոյի հոգևոր հավաք, 26-ը հունվարի, 2016 թ․], byui.edu)։
-
Ի՞նչ է օգնում սա հասկանալ՝ վարդապետության սերտման հատվածների և հիմնական սուրբգրային արտահայտությունների ուսումնասիրության կրկնողության օգուտների մասին։
-
Ի՞նչ կարող է սա ասել այն առանձին սուրբ գրությունների մասին, որոնք ընտրվել էին կրկնողության և դրանց վրա կենտրոնանալու համար։
Նայեք Մորմոնի Գրքի երկրորդ կեսի վարդապետության սերտման հղումների և հիմնական սուրբգրային արտահայտությունների հետևյալ ցանկին։ Դրանք կարող եք գտնել նաև Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։ Վերանայեք նախկինում ձեր մտապահած հատվածները և փորձեք գտնել, թե որոնք մտապահելու կարիք ունեք։
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի
Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: |
Այսօրվա դասի համար ընտրեք սուրբ գրությունների հղումներ և հիմնական սուրբգրային արտահայտություններ, որոնք կցանկանայիք մտապահել։ Կարող եք ընտրել նաև վարդապետության սերտման մի ամբողջ հատված և մտապահել։
Սկսեք մտապահել
Մտածեք մեկ կամ երկու եղանակ, որով կարող եք Սուրբ Հոգուն հրավիրել լուսավորելու ձեր միտքը, երբ կրկնության միջոցով փորձում եք մտապահել։ Հետևյալ օրինակները կարող են օգնել ձեզ․
-
Այն, ինչ ցանկանում եք մտապահել, բաժանեք փոքր մասերի և առանձին կրկնեք։
-
Ստեղծեք պատկերավոր նյութ բոլոր կամ մի քանի բառերով, որոնք ցանկանում եք մտապահել։
-
Հատվածի այն մասը, որը ցանկանում եք մտապահել, կարդացեք այնքան, մինչև կարողանաք առանց նայելու անգիր ասել այն։ Օգտակար կարող է լինել նաև բառերի առաջին տառերն օգտագործելը։
Կրկնելու ծրագիր
Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում շարունակել մտապահելը։ Հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ որոշել․
-
Աղոթեք Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ հիշել այն, ինչ մտապահում եք։
-
Ընտրեք օրվա որևէ հատուկ ժամ և հիշողությամբ բարձրաձայն ասեք այնքան, որքան կարող եք։ Կարող եք ազդանշան դնել, որ ամեն օր նույն ժամին հիշեցնի ձեզ։
-
Որևէ մեկին խնդրեք ստուգել ձեր առաջընթացը և մտապահելու գործընթացը, որի համար նա պետք է հետևի բառերին, երբ արտասանեք դրանք։