«Մորմոն 9․7–27․ «Հրաշքների Աստված»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոն 9․7–27», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոն 9․7–27
«Հրաշքների Աստված»
Սուրբ գրություններում հրաշքների մասին կարդալիս երբեմն գուցե զարմանանք, թե մեր օրերում ինչու նման հրաշքներ չունենք։ Մորոնին գիտեր, որ որոշ մարդիկ կունենան այս հարցը վերջին օրերում։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Աստծո հանդեպ հավատք ունենալն ինչպես կարող է թույլ տալ Նրան մեր կյանքում հրաշքներ գործել։
Հրաշքների Աստված
Մենք կարող ենք մեր կյանքի շատ իրադարձություններ հրաշագործություններ համարել։ Սակայն ոմանք գուցե դրանք զուտ որպես պատահականություններ տեսնեն։ Մտածեք հրաշքների մի քանի օրինակ, որոնք ոմանք սխալմամբ գուցե պատահականություն համարեն։
-
Ըստ ձեզ՝ մարդկանց ի՞նչն է ստիպում հրաշքները սխալմամբ պատահականություններ համարել։
-
Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ Աստված մեր կյանքում այսօր էլ հրաշքներ է գործում։
Մտածեք, թե արդյոք դուք հավատում եք, որ Աստված հրաշքներ կարող է գործել։ Որքա՞ն ուժեղ եք հավատում սուրբ գրությունների, այլ մարդկանց և ձեր կյանքում տեղի ունեցող հրաշքներին։
Մորոնին վկայում է Աստծո հրաշքների մասին
Մորոնին, որը տեսել էր մեր օրերը, մի ուղերձ է գրել նրանց համար, ովքեր մերժում են, որ հրաշքներ կարող են ամեն դեպքում տեղի ունենալ։
Կարդացեք Մորմոն 9․7–11 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Մորոնին Աստծո մասին։
-
Այդ հատվածներում ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել:
Մորոնին ուսուցանում էր երկու ճշմարտություն․ Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան և Աստված հրաշքների Աստված է։
-
Այս ճշմարտությունները հասկանալն ինչպե՞ս կարող է ազդել Աստծո հանդեպ մեր ունեցած հավատքի վրա։
Պատկերացրեք, որ հնարավորություն ունեք օգնել Մորոնիին կիսվել իր ուղերձով, որի համար այդ ճշմարտությունները բացատրող շնորհանդես եք պատրաստել։
Կարող եք բրոշյուրը կազմելու համար հետևյալ կառուցվածքն օգտագործել։ Ուսանողները կարող են այն հարմարեցնել նաև էլեկտրոնային շնորհանդեսին կամ իրենց ընտրությամբ մեկ այլ բանի։
Մի բրոշյուր կազմեք, որի համար թուղթը կիսելով ծալեք այնպես, որ ունենաք կազմ, ներսում երկու բաժին և հետևի էջ։ Ձեր բրոշյուրը կազմելու համար կարող եք յուրաքանչյուր բաժինը վերնագրել և կազմին որևէ նկար կամ պատկեր փակցնել։
-
Բաժին մեկ (կազմ)․ «Աստված հրաշքների Աստված է»։
-
Բաժին երկու․ «Հրաշքների օրինակներ»։
-
Բաժին երեք․ «Հրաշքներ, որ պատահում են այսօր»։
-
Բաժին չորս․ «Ինչպես հրավիրել Աստծուն հրաշքներ գործել»։
Դասի ընթացքում ավելացրեք ուսումնասիրելիս ունեցած ձեր մտքերը, զգացումները, տպավորությունները և գաղափարները։
Հրաշքների օրինակներ
Կարդացեք Մորմոն 9․11–18 հատվածները՝ փնտրելով հրաշքներ, որոնք Մորոնին ցանկանում էր, որ ճանաչենք։ Բրոշյուրի երկրորդ էջում թվարկեք այն, ինչ բացահայտել եք։
Մորոնիի նշած մի քանի հրաշքները բացահայտելուց հետո թվարկեք այն հրաշքները, որոնք կարող եք հիշել սուրբ գրություններից։
-
Ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ այս հրաշքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Հրաշքներ, որ պատահում են այսօր
Կարդացեք Մորմոն 9․19 հատվածը և փնտրեք, թե ինչ է ուսուցանում Մորոնին այսօր տեղի ունեցող հրաշքների մասին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք ճանաչել մեր օրերում տեղի ունեցող հրաշքները։
Հրաշքներն ու նշանները Հիսուս Քրիստոսի ներկայիս հետևորդների՝ իմ և ձեր կյանքում նույնպես շատ են: Հրաշքներն աստվածային գործողություններ են, Աստծո անսահման զորության դրսևորումները, արտահայտություններն ու հաստատումը, որ Նա «նույնն է երեկ, այսօր և հավիտյանս»։ …
Ձեզանից շատերն ականատես են եղել ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են: Դրանք կարող են փոքր թվալ այն բանի համեմատ, որ Հիսուսը մեռելներին հարություն էր տալիս: Բայց մեծությունը չէ, որ հրաշքը հրաշք է դարձնում, այլ այն, որ այդ հրաշքը Աստծուց է եկել: (Ռոնալդ Ա Ռասբանդ, «Ահա՛, Ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021 թ․, 109–10)։
-
Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ հրաշքների մասին։
-
Մեր օրերում ի՞նչ մեծ և փոքր հրաշքներ կան, որոնք գալիս են Աստծուց։
Ձեր բրոշյուրի երրորդ էջում, որը վերնագրված է «Հրաշքներ, որ պատահում են այսօր», գրեք այն հրաշքները, որոնց ականատեսը եղել եք դուք կամ ձեր ծանոթները։
Օգտակար կլինի, եթե ծնողին կամ ընկերոջը խնդրեք կիսվել, թե ինչ հրաշքներ են տեղի ունեցել իրենց կյանքում և ավելացրեք դրանք ձեր ցուցակին։
Հրաշքի օրինակ տեսնելու համար դիտեք «Աստվածային ծրագրով» տեսանյութի 7:16–8:19 հատվածը։
Ինչպես հրավիրել Աստծուն հրաշքներ գործել
Մտածեք, թե ինչ հրաշքներ կան, որոնց կարիքը ձեր կարծիքով այսօր ամենաշատը կա, կամ հույս կա, որ կպատահեն։
Կարդացեք Մորմոն 9․20–28 հատվածները և փնտրեք, թե ինչ է Աստված խնդրում մեզ անել, որպեսզի կարողանա օրհնել մեզ հրաշքներով։
-
Ինչպե՞ս կարող ենք հրավիրել Աստծուն հրաշքներ գործել մեր կյանքում
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը կամ դիտեք «Հոգևոր լիցքի զորությունը» տեսանյութի 13:30–14:05 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Տերը կօրհնի ձեզ հրաշքներով, եթե հավատաք Նրան՝ «առանց կասկածի»։ Հրաշքներ փնտրելու հոգևոր աշխատանք կատարեք: Աղոթքով խնդրեք, որ Աստված օգնի ձեզ այդպիսի հավատք գործադրել: Ես խոստանում եմ, որ ինքներդ կարող եք զգալ, որ Հիսուս Քրիստոսն է «հոգնածին ուժ տվողը, և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում» (Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022 թ․, 100)։
-
Ի՞նչը տպավորեց ձեզ նախագահ Նելսոնի խոսքերից:
-
Ի՞նչ հոգևոր աշխատանք պետք է կատարենք, որպեսզի հրաշքների ձգտենք։
Ձեր բրոշյուրի հետևի էջում գրեք, թե ինչ կարող եք անել՝ հրավիրելու Աստծուն հրաշքներ գործել ձեր կյանքում։
Նայեք ձեր բրոշյուրին և մտածեք այն ամենի մասին, ինչ սովորեցիք Աստծո և ձեր կյանքում հրաշքներ գործելու Նրա կարողության մասին։