«Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37․ Գրված մեր օրերի համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37
Գրված մեր օրերի համար
Պատկերացրեք, որ ապրում եք հարյուրավոր տարիներ առաջ, սակայն գիտեք, թե ինչպիսին է լինելու կյանքը մեր օրերում։ Մորոնին գիտեր դա․ Տերը նրան ցույց էր տվել մեր օրերը։ Մորոնին նկարագրում էր մեղքերն ու մոտեցումները, որոնք գերիշխելու էին վերջին օրերում։ Նա հրավիրել է մեզ «[դառնալ] … դեպի Տերը» (Մորմոն 9․6) և այլ խորհուրդ է տվել՝ օգնելու մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ վերջին օրերում դառնալ դեպի Տերը։
Մորոնին մեզ համար է գրել
Պատկերացրեք, որ հին ժամանակներում եք ապրել, և ձեզ խնդրել են մի ուղերձ գրել, որը դրվելու է ժամանակի պարկուճի մեջ և բացվելու է մեր օրերում։
-
Ի՞նչ նախազգուշացում, խորհուրդ կամ խրախուսանք կտայիք ինչ-որ մեկին, որպեսզի օգնեք նրան դիմակայել մեր օրերի դժվարություններին։
Մահից առաջ Մորմոնն իր որդի Մորոնիին վստահեց ոսկե թիթեղները (տե՛ս Մորմոն 8․1)։ Մորոնին նկարագրում էր, թե ինչպես է Տերն օգնել իրեն իմանալ՝ ինչ ուղերձ գրել այսօրվա մարդկանց։ Կարդացեք Մորմոն 8․34–35, 9․30 հատվածները և փնտրեք, թե ինչ եղանակներով է Տերն օրհնել Մորոնիին նրա սրբազան պարտականության համար։
-
Տերն ի՞նչ ցույց տվեց Մորոնիին։
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել դրանից:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքի մարգարեներին ոգեշնչում էր գրել՝ մտածելով մեր օրերի մասին։
-
Ինչպե՞ս կկարդանք Մորմոնի Գիրքը, երբ իմանանք, որ Մորմոնի Գրքի մարգարեները տեսել են մեր օրերը։
Կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը Մորմոնի Գրքի մարգարեների մասին․
Եթե նրանք տեսել են մեր օրերը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը։ Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, Ալմային) ընդգրկել այդ հատվածն իր հիշատակարանի մեջ։ Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս ժամանակաշրջանում» (Էզրա Թավտ Բենսոն, «Մորմոնի Գիրքը. մեր կրոնի պորտաքարը», Ensign, նոյեմբեր 1986 թ․, 6)։
Նախագահ Բենսոնի առաջարկած հարցերը տալը սուրբ գրություններն ուսումնասիրելու արդյունավետ հմտություն է, որը կարող է օգնել ուսանողներին ավելի իմաստալից ձևով և կարևորությամբ կատարել Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը։ Կարող եք ձեզ մոտ նշել այդ հարցերը և անդրադառնալ դրանց ուսումնասիրության ժամանակ։
-
Ըստ ձեզ՝ այդ հարցերն ինչպե՞ս կօգնեն ավելի արդյունավետորեն ուսումնասիրել սուրբ գրությունները։
Կարդացեք Մորմոն 8․27–33 կամ Մորմոն 8․36–41 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Մորոնին նկարագրում մարդկանց հոգևոր վիճակը մեր օրերում։
-
Մորոնիի նկարագրած վիճակներից որո՞նք եք տեսնում մեր հասարակության մեջ։
-
Այդ հատկանիշներն ու վարքագծերն ինչպե՞ս կարող են ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատքի վրա։
Հոգևոր լուծումները մեր օրերում
Կարդացեք Մորմոն 9․6, 27–31 հատվածները և փնտրեք, թե ինչ էր Տերը ոգեշնչում Մորոնիին գրել, որպեսզի օգնի մեզ հաղթահարել բացասական հոգևոր վիճակները։
Մորմոնի Գրքի ուսմունքները
Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և դառնալ դեպի Նա (տե՛ս 1 Նեփի 6․4, Մորմոն 7․5, Մորոնի 10․30, 32)։