«Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոն 1–2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոն 1–2
Մորմոն մարգարեն
Երբ ձգտում եք հետևել Քրիստոսին, գուցե նկատեք, որ ձեր պահվածքը տարբերվում է ձեր շրջապատի մարդկանց պահվածքից։ Հնարավոր է մտածել եք․ «Ինչպե՞ս կարող եմ այնքան ուժեղ լինել, որ հետևեմ Քրիստոսին, երբ ուրիշները, կարծես, չեն հետևում Նրան»։ Երիտասարդ տարիքում մարգարե Մորմոնն էլ նման իրավիճակներ է ունեցել։ Այս դասը կարող է օգնել ձեզ Մորմոնի օրինակով հասկանալ, թե ինչպես կարող եք հետևել Քրիստոսին՝ անկախ ուրիշների ընտրությունից։
Տարբերվել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ
-
Ինչպե՞ս կհամեմատեք այս նկարը այն մարդու հետ, որը մեր օրերում ձգտում է հետևել Քրիստոսին։
-
Ի՞նչ իրավիճակներում երիտասարդները պետք է ընտրեն անել այն, ինչ ճիշտ է, թե հետևել իրենց շրջապատի մարդկանց՝ անելով այն, ինչ նրանք են անում։
Երբ սկսեք ուսումնասիրել մարգարե Մորմոնի կյանքը և ուսմունքները, փնտրեք գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ հետևել Փրկչին այն դեպքում, երբ ձեզ շրջապատող այլ մարդիկ գուցե այլ բան են նախընտրում։
Մորմոն մարգարեն
Մորմոնն ընտրվել էր Աստծո կողմից, որպեսզի պահպանի և պաշտպանի իր ժողովրդի սրբազան հիշատակարանները և դրանց ավելացնի իր սեփական պատմությունն ու փորձառությունները։ Նրա գրած, կրճատած ու պահպանած հիշատակարաններից մի քանիսը հետագայում թարգմանվելու էին մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից որպես Մորմոնի Գիրքը։
Մորմոնի մասին մանրամասներ իմանալու համար կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները․
-
Ի՞նչը տպավորեց ձեզ Մորմոնին նկարագրող հատվածներում։
Նույնիսկ երիտասարդ տարիքում Մորմոնը պետք է որոշեր՝ արդյոք հետևելու է իր շրջապատի մարդկանց, թե պատրաստակամ է առանձնանալ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։
Գուցե հիշում եք այն արդարակյաց քաղաքակրթության մասին, որը հիմնադրվել էր Փրկչի Ամերիկաներ կատարած այցից հետո։ Մոտ 200 տարի արդար կյանք վարելուց հետո նեփիացիներն ու լամանացիները, ցավոք, սկսեցին հպարտանալ։ Ի վերջո, նրանք չափից շատ ամբարշտացան ու սկսեցին հակամարտել (տե՛ս 4 Նեփի 1․24–49)։
Կարդացեք Մորմոն 1․13–14, 16, 2․18–19 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Մորմոնը նկարագրում այն հասարակությունը, որում մեծացել էր։
-
Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի օրինակից։
Իր արդարակեցության համար Մորմոնն Աստծուց հրաշալի օրհնություններ ստացավ անգամ պատանեկան տարիքում։ Կարդացեք Մորմոն 1․15 հատվածը՝ փնտրելով օրհնություններից մեկը։
-
Պատանին այսօր ի՞նչ ձևերով կարող է օրհնվել՝ «[ճաշակելու] ու [իմանալու] Հիսուսի բարության մասին»։
-
Երկնային Հայրն ինչպե՞ս է օրհնել ձեզ, երբ հետևել եք Հիսուս Քրիստոսի հետևյալ օրինակին, նույնիսկ եթե ուրիշները չեն հետևում։
Մորմոնի օրինակը
Մորմոնի օրինակը կարող է օգնել ձեզ բացահայտել եղանակներ, որոնցով կարող եք հետևել Քրիստոսին նույնիսկ այն դեպքում, երբ ձեր շրջապատի մարդիկ այդպես չեն անում։ Ստորև ներկայացվող վարժությունները կարող են օգնել ձեզ խորությամբ ընկալել Մորմոնի հատկանիշները և դրանք Քրիստոսին հետևելու համար կիրառելու ձևեր գտնել։