Սեմինարիա
4 Նեփի․ «Դարձի են գալիս առ Տերը»


«4 Նեփի․ «Դարձի են գալիս առ Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«4 Նեփի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

4 Նեփի

«Դարձի են գալիս առ Տերը»

մի խումբ երջանիկ կանայք՝ եկեղեցական հագուստով

Հազարամյակներ շարունակ անհատները, ընտանիքները և հասարակությունները փնտրել են կատարելություն, այսինքն՝ ներդաշնակություն, խաղաղություն և միասնություն։ Սրանք գուցե անհասանելի թվան, բայց գոյություն ունեն։ 4 Նեփի գրքի պատմությունը դրա օրինակն է։ Որպես այս օրհնություններն ունենալու մի եղանակ պետք է ավելի խորությամբ դարձի գանք դեպի Տերը և մեր սրտերում ունենանք Աստծո սերը։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ սեր զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի ավելի խորը դարձի գաք դեպի Նրանք։

Երկնային հնարավորություն

Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե դուք և ձեր շրջապատի մարդիկ բոլորդ սիրեիք ու փորձեիք հետևել Հիսուս Քրիստոսին։

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր համայնքը։

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր դպրոցը կամ եկեղեցին։

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր տունը։

Նեփի 4 գրքում ներկայացվում են այն մարդկանց պատմությունները, որոնք ապրել են Փրկչի՝ Ամերիկա աշխարհամաս կատարած այցից հետո։ Նրանց փորձառություններն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ ազդեցություն էր ունեցել Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանն այդ մարդկանց վրա։ Մտածեք, թե այդ ուսմունքներն ինչպես կարող են ազդել ձեր ընտրած ապրելակերպի վրա։

Փրկչի ավետարանի ազդեցությունը

Կարդացեք 4 Նեփի 1․1–2 հատվածները և փնտրեք, թե ինչ ազդեցություն ունեցավ Փրկիչը և Նրա ուսմունքները մարդկանց վրա։

  • Ի՞նչ նկատեցիք:

Կարող եք հատված 2-ում նշել «ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը» արտահայտությունը։

Դարձի գալ առ Տերը նշանակում է «փոխել համոզմունքները, սիրտը և կյանքը՝ Աստծք կամքն ընդունելու ու Նրա կամքին համապատասխանելու համար … [և] դառնալ Քրիստոսի աշակերտը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Դարձ, դարձի գալ», scriptures.ChurchofJesusChrist.org

Դարձի գալու օրհնությունները

Նեփիացիները և լամանացիները անհավանական օրհնություններ ունեցան, քանի որ դարձի էին եկել դեպի Հիսուս Քրիստոսը։ Ձեր օրագրի մի էջի կենտրոնում գրեք «Դարձի գալու օրհնությունները»։

Կարդացեք 4 Նեփի 1․2–18 հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք արտահայտում են նրանց ստացած օրհնությունները։ Ձեր թղթի վրա «Դարձի գալու օրհնությունները» վերնագրի շուրջը գրեք այդ բառերը կամ արտահայտությունները (օգտակար կլինի իմանալ հատված 16-ի որոշ բառերի իմաստները։ Խլրտումներ բառը վերաբերում է հասարակական անկարգություններին կամ հուզումներին, պոռնկություններ բառը վերաբերում է սեռական մեղքերին, իսկ հեշտասիրություն նշանակում է ցանկասիրություն և անառակություն)։

Մտածեք, թե այս օրհնություններից որոնք եք ավելի շատ ցանկանում ունենալ ձեր կյանքում։ Կարող եք ձեր օրագրի էջում շրջանի մեջ վերցնել դրանք։

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածներում։ Ինչո՞ւ։

    • Այս հատվածներից ձեր սովորածի հիման վրա ինչպե՞ս կարող եք ավարտել հետևյալ նախադասությունը․ «Երբ մենք դարձի ենք գալիս առ Տերը …»։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք բացահայտել այս հատվածներից, այն է, որ երբ մենք դարձի ենք գալիս առ Տերը՝ որպես Քրիստոսի զավակներ օրհնվում ենք երջանկությամբ և միասնությամբ։

  • Ըստ ձեզ՝ Հիսուս Քրիստոսին դարձի գալը և Նրա ավետարանով ապրելն ինչո՞ւ կարող է նման օրհնություններ բերել։

  • Այս ճշմարտությունը հասկանալն ինչպե՞ս կարող է ազդել ձեր ամենօրյա գործողությունների վրա։

Աստծո սերը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հետևյալ դիտարկմամբ այն մասին, թե այս մարդիկ ինչու էին կարողանում երջանկության և միասնության նման վիճակում ապրել։

12:44

Ո՞րն է նման բավարարված, երջանիկ կյանքի հաջողության բանալին: Այն արտահայտված է գրության մեջ՝ մեկ նախադասությամբ. «Աստծո սերը … բնակվում էր մարդկանց սրտերում» [4 Նեփի 1․15]։ Երբ Աստծո սերը գերիշխում է մեր կյանքում, միմյանց նկատմամբ մեր հարաբերություններում և, ի վերջո, ողջ մարդկության հանդեպ մեր զգացմունքներում, ապա հնի տարբերությունները, սահմանափակող պիտակներն ու արհեստական բաժանումները սկսում են անցնել և խաղաղությունը մեծանում է: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Մորմոնի Գրքի մեր օրինակում: Այլևս չկային ո՛չ լամանացիներ, ո՛չ հակոբացիներ, ո՛չ հովսեփացիներ, ո՛չ էլ զորամացիներ։ Ոչ էլ որևէ այլ տեսակի «-ացիներ»։ Ժողովուրդը վերցրել էր ընդամենը մեկ նոր վերացական ինքնություն: Նրանք բոլորը կոչվում էին «Քրիստոսի զավակներ» [4 Նեփի 1․17] (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մեծագույն հարստությունը», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ., 9):

Կարող եք նշել հատված 15-ի այն արտահայտությունը, որ Աստծո սերը բնակվում էր մարդկանց սրտերում։ Աստծո սերը մեր սրտերում ունենալը կարող է նշանակել զգալ այն սերը, որ Աստված ունի մեր և ուրիշների հանդեպ։ Այն կարող է նշանակել նաև սեր զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչ գործողություններ կարող ենք ձեռնարկել, որոնք կօգնեն մեզ ավելի մեծ սեր զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Որպես Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ սեր զգալու մեկ եղանակ՝ կարող ենք սուրբ գրություններից սովորել Նրանց մասին և ճանաչել Նրանց։

Սուրբ գրություններում ուսումնասիրեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այն հատվածները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մեծ սեր զգալ Նրանց հանդեպ։ Սովորելիս ուշադրություն դարձրեք Նրանց հատկանիշներին, ցանկություններին և դերերին։ Կարող եք որոնել, օրինակ, նման բառեր՝ «Երկնային Հայր» կամ «Հիսուս Քրիստոս»՝ օգտագործելով ուսումնասիրության գործիքները, ինչպիսիք են Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը կամ Gospel Library հավելվածի որոնման գործառույթը։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել ձեզ ավելի մեծ սեր զգալ Նրանց հանդեպ։

    • Ի՞նչ եք ձգտում անել առաջիկա օրերին, որը կարող է օգնել ձեզ ավելի շատ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը։