«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 27․20․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. 3 Նեփի 27․20», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. 3 Նեփի 27․20
«Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»
3 Նեփի 27 գլխի ուսումնասիրությունից սովորեցիք սրբագործման մասին, որը կարող եք ստանալ Սուրբ Հոգուց, երբ ապրեք Փրկչի ավետարանով։ Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի հղումն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և կյանքի իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Բացատրեք և մտապահեք
3 Նեփի 27․20 հատվածի ուսումնասիրությունից սովորեցիք հետևյալ ճշմարտությունը․ Եթե ապաշխարենք, դառնանք Հիսուս Քրիստոսին և մկրտվենք, կարող ենք սրբագործվել Սուրբ Հոգին ստանալու միջոցով և վերջին օրն անբիծ կանգնել Փրկչի առաջ։
Պատկերացրեք, որ հնարավորություն եք ունեցել ուսուցանել այս ճշմարտությունը որևէ փոքր երեխայի։
Աշխատեք մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։
Սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը բաժանեք հետևյալ մասերի։ Աշխատեք յուրաքանչյուր մաս մի քանի անգամ կրկնել մտքում։ Հետո մասերը միացրեք և մտքում կրկնեք ամբողջական հղումը և հիմնական արտահայտությունը։
-
Ինձ մոտ եկեք
-
ու մկրտվեք
-
որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝
-
ընդունելով Սուրբ Հոգին
Գործնական կիրառում
Վերանայելու համար 30 վայրկյանում թվարկեք այն ամենը, ինչ կարող եք հիշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկի մասին։ Հետո նույնն արեք մյուս երկու սկզբունքների հետ։ Եթե սկզբունքները հիշելու համար օգնության կարիք ունենաք, կարող եք նայել 5–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնում։
Խորհեք հետևյալ իրավիճակի մասին.
Դուք և ձեր ընկեր Մեգանը դպրոցից տուն գնալու ճանապարհին քննարկում եք ավետարանը։ Մեգանը հարցնում է․ «Երբևէ նյարդայնացե՞լ ես Աստծուն կրկին հանդիպելու համար։ Ես փորձում եմ ճիշտ ապրել և ապաշխարում եմ, երբ սխալներ եմ անում, բայց դատաստանի համար Աստծո առաջ կանգնելու միտքը սարսափեցնում է ինձ»։
Մտածեք, թե 3 Նեփի 27․20 հատվածում ուսուցանվող հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և վարդապետությունն ինչպես կարող են օգտակար լինել, եթե ձեզ ծանոթ ինչ-որ մեկը Մեգանի նման մտահոգություն ունենա։