«3 Նեփի 28․ Ցանկանալ ուրիշներին բերել դեպի Հիսուս Քրիստոսը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 28», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 28
Ցանկանալ ուրիշներին բերել դեպի Հիսուս Քրիստոսը
Ամենամեծ ցանկություններից մեկը, որ կարող ենք ունենալ մեր կյանքում, այն է, որ օգնենք այլ մարդկանց ստանալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավությամբ առաջարկվող օրհնությունները (տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 15․6)։ Նեփիացի աշակերտներից երեքը յուրահատուկ ձևով ցուցադրեցին սա, երբ ցանկացան մնալ երկրի վրա և հոգիները բերել Հիսուս Քրիստոսի մոտ մինչև Նրա Երկրորդ Գալուստը։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը բերելու ավելի մեծ ցանկություն ունենալ։
Ի՞նչ եք ցանկանում
-
Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հիսուսը հայտնվեր ձեզ և հարցներ. «Ի՞նչ ես փափագում ինձանից»։
-
Ինչու ընտրեցիք այն, ինչ արեցիք։
Երբ Փրկիչը ծառայություն էր նեփիացիների մեջ, Նա այս հարցը տվեց Իր աշակերտներին (տե՛ս 3 Նեփի 28․1)։
Կարդացեք 3 Նեփի 28․2–6 հատվածները և փնտրեք, թե նեփիացի աշակերտներն ինչպես էին պատասխանել Փրկչի հարցին։
-
Ի՞նչ գտաք:
Հատված 6-ում Փրկիչը նշում է, որ նեփիացի աշակերտներից երեքը ցանկանում էին նույն բանը, ինչ ցանկացել էր Հովհաննես Սիրելին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 7․1–3 հատվածները՝ փնտրելով Հովհաննեսի ցանկությունը։
-
Ըստ ձեզ՝ այս երեք աշակերտներն ինչո՞ւ ցանկացան մնալ երկրի վրա։
Մտածեք մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը բերելու ձեր ցանկության մասին։ Դա անելու համար ձեզ կօգնի հետևյալ ինքնագնահատումը։
Հետևյալ պնդումներից յուրաքանչյուրին պատասխանեք այս պատասխաններից մեկով․ «պարբերաբար», «երբեմն» կամ «հազվադեպ»։
-
Ես փնտրում եմ հնարավորություններ՝ պատմելու մարդկանց Քրիստոսի մասին։
-
Ես աղոթում եմ, որպեսզի մարդկանց Քրիստոսի մասին պատմելու հնարավորություններ գտնեմ։
-
Ես ցանկություն ունեմ՝ օգնելու ուրիշներին հետևելու Հիսուս Քրիստոսին։
Մեծացրեք ձեր ցանկությունը՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը
Ձեր օրագրի էջի կենտրոնում նկարեք մի փոքր մարդուկ, որն այն պատանին է, ով ուրիշների հետ ավետարանով կիսվելու ցանկություն չունի։ Մարդուկին շրջապատող դատարկ հատվածում գրեք պատճառներից մի քանիսը, թե այս մարդուկն ինչու կարող է չցանկանալ ավետարանով կիսվել։ Տեղ թողեք այսօրվա ուսումնասիրությունից սովորած ճշմարտությունները գրելու համար։
Շարունակելով ուսումնասիրությունը՝ փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ինչ-որ մեկին ավետարանով կիսվելու ավելի մեծ ցանկություն զգալ։
Կարդացեք 3 Նեփի 28․7–10 հատվածները և փնտրեք, թե ինչ էր խոստացել Տերը նեփիացի աշակերտներին, որոնք ցանկացել էին հոգիները դեպի Իրեն բերելու համար երկրի վրա մնալ։
-
Ի՞նչ օրհնություն տվեց նրանց Հիսուսը հատվածներ 7–8-ում, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց ցանկությունները։
-
Ի՞նչ խոստացավ Փրկիչն Իր աշակերտներին, որը նրանք ստանալու էին հատվածներ 9–10-ում իրենց արդար ցանկությունների շնորհիվ։
Մեր տնտեսության համար Տերը օրհնություններ խոստացավ նրանց, ովքեր ձգտում էին հոգիներ բերել դեպի Նա։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․15–16 հատվածները և փնտրեք, թե ինչ օրհնություններ կարող ենք ունենալ՝ հոգիներ Հիսուս Քրիստոսին բերելու շնորհիվ։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք օրհնվել, երբ ձգտենք հոգիներ բերել Հիսուս Քրիստոսի մոտ։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ երբ ջանանք հոգիներ բերել Հիսուս Քրիստոսի մոտ, կարող ենք ուրախություն զգալ։ Կարող եք այս ճշմարտությունը գրել ձեր նկարած նկարի վրա։
Փնտրեք այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների այլ ելույթներ, որոնք կարող են օգնել մեծացնել ավետարանով կիսվելու մեր ցանկությունը։ Կարող եք օգտագործել ուսումնասիրության գործիքները, օրինակ՝ Ավետարանական թեմաները կամ Սուրբ գրքերի ուղեցույցը, որպեսզի որոնեք, օրինակ, նման թեմաներ՝ «Միսիոներական աշխատանք» կամ կարող եք ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը։ Ձեր օրագրի նկարին ավելացրեք ձեր գտած ճշմարտությունները։
Կարող եք դիտել «Your Day for a Mission» (3:31) կամ «By Small and Simple Things: Sharing the Gospel» (3:19) տեսանյութերը՝ տեսնելու օրինակներ, թե ինչպես են մարդիկ օրհնվում միսիոներական աշխատանքի միջոցով։ Այս տեսանյութերը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org։
Մտածեք, թե ինչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը կարող է ազդած լինել ձեր ցանկության վրա՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը։ Օրագրերում գրի առեք ձեր ունեցած բոլոր մտքերը կամ հոգևոր տպավորությունները և ձեր տպավորությունների հիման վրա գործելու ծրագիր կազմեք։