«Եթեր 4–5․ «Բացելով նրանց բոլոր իմ հայտնությունները»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Եթեր 4–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Եթեր 4–5
«Բացելով նրանց բոլոր իմ հայտնությունները»
Պատրա՞ստ եք Տիրոջ մասին ավելին իմանալ։ Եթե ոչ, ի՞նչ կարող եք անել։ Տերը պատվիրեց Մորոնիին կնքել Հարեդի եղբոր գրի առած տեսիլքը և բացատրեց, որ այդ գրությունները բացահայտվելու են այն ժամանակ, երբ մարդիկ հավատան այնպես, ինչպես Հարեդի եղբայրը։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ, թե ինչ կարող եք անել ավելի մեծ հայտնություն ստանալու համար։
Երբ ենք մենք պատրաստ
Մտածեք ձեր կամ ձեր ընտանիքի համար հատուկ արժեք ունեցող որևէ առարկայի մասին։
-
Թեև ձեզ կարող է դուր գալ այդ առարկայով ուրիշների հետ կիսվելը, ինչո՞ւ պետք է շատ զգույշ լինեք, երբ թույլ տաք երեխային վերցնել այն։
-
Ի՞նչ պետք է անի կամ սովորի երեխան նախքան դուք նրան կվստահեք առարկան:
Նույն կերպ Տերը սիրում է մեզ ճշմարտություններ բացահայտել, բայց Նա սպասում է, մինչև մենք պատրաստ լինենք ստանալ դրանք (տե՛ս Ալմա 12․9–11)։
Մորմոնի Գրքի կնքված հատվածը
Մորմոնի Գրքի կնքված հատվածն օրինակ է այն բանի, որ Տերն սպասում է ճշմարտությունը բացահայտելուն այնքան, մինչև մենք պատրաստ լինենք։ Ջոզեֆ Սմիթին պատվիրված էր չբացել կամ չթարգմանել այդ հատվածը (տե՛ս Եթեր 5․1)։ Այն պարունակում է Հարեդի եղբորը տրված տեսիլքի մասին գրությունը։
Մորմոնի Գրքի կնքված հատվածի մասին իմանալու համար օգտակար կլինի օգտվել փակագծերում նշված սուրբ գրություններից՝ հետևյալ ճիշտ կամ սխալ հարցերին պատասխանելու համար։
-
Փրկիչը հայտնվեց Հարեդի եղբորը և ծառայեց նրան (Եթեր 3․20)։
-
Տերը Հարեդի եղբորը ցույց տվեց երկրի բոլոր, թե ներկա, թե ապագա բնակիչներին՝ չսքողելով նրանից ոչ մեկին (Եթեր 3․25, 4․4)։
-
Տերը պատվիրում է Հարեդի եղբորը գրի առնել այն, ինչ նա տեսավ և կնքել հիշատակարանը։ Այն մի լեզվով էր, որը Տերը խառնել էր, և որն առանց աստվածային թարգմանիչների անհնար էր կարդալ (Եթեր 3․21–22, 24, 27, 4․1)։
-
Տերը Հարեդի եղբորը երեք քար տվեց, որոնց միջոցով կարելի էր թարգմանել հիշատակարանը (Եթեր 3․23–24, 28)։
-
Հարեդի եղբոր արձանագրությունը ոչ ոք չէր կարդացել (Եթեր 4․2–5)։
Ճիշտ պատասխանները դասի վերջում են։
Ստանալ ավելի մեծ հայտնություն
Մորոնիի միջոցով Տերը բացահայտեց, թե ինչ պետք է անենք, որպեսզի գանք դեպի Իրեն, հայտնություն ստանանք և պատրաստենք մեզ Մորմոնի Գրքի կնքված հատվածի լրացուցիչ հայտնությունն ստանալուն։
Ուշադիր կարդացեք Եթեր 4․5–15 հատվածները և փնտրեք հետևյալ ճշմարտությունն ավարտելու եղանակներ։ 8 և 11 հատվածներում «այս բաները» արտահայտությունը վերաբերում է Մորմոնի Գրքին։ Վարագույրը, ինչպես տրված է հատված 15-ի օրինակում, նշանակում է կտորից վարագույր կամ կտոր, որն օգտագործվում է ինչ-որ բան ծածկելու կամ թաքցնելու համար։
-
Տերը մեզ ավելի մեծ հայտնությամբ կօրհնի, երբ մենք …
Հետևյալ արտահայտությունները վերոնշյալ ճշմարտությունն ավարտելու եղանակներ կարող են լինել։ Նշեք դրանք ձեր սուրբ գրքերում կամ գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․
-
«կապաշխարեն … և կդառնան մաքուր Տիրոջ առջև» (Եթեր 4․6)
-
«հավատք կգործադրեն» (Եթեր 4․7)
-
«[հավատալ] այս բաներին» (վերաբերում է նրան, ինչ Տերն արդեն բացահայտել է, հատկապես Մորմոնի Գիրքը) (Եթեր 4․8, 11)
-
«եկեք [Փրկչի] մոտ» (Եթեր 4․13–15)
-
աղոթել «կոտրված սրտով և փշրված հոգով» (Եթեր 4․15)
Եթե այդ արտահայտություններից ցանկացածն ավելի լավ հասկանալը կօգնի ձեզ, Սուրբ գրքերի ուղեցույցում, Թեմաների ուղեցույցում կամ Gospel Library հավելվածում փնտրեք հիմնական բառերը։ Օրինակ՝ օգտակար կլինի Սուրբ գրքերի ուղեցույցում փնտրել «կոտրված սիրտ» բառը։
Տերը Մորմոնի Գրքի կնքված հատվածը կբացահայտի Իրեն «իսկ հարմար ժամանակ» (2 Նեփի 27․21), երբ մենք գործադրենք այն նույն հավատքը, ինչ Հարեդի եղբայրը (տե՛ս Եթեր 4․7)։ Նույն կերպ հնարավոր է, որ լրացուցիչ հայտնություն կա, որը Տերն սպասում է, որ տա ձեզ։ Այս դասը եզրափակելու համար արեք հետևյալը․
-
Այս հատվածներում վերանայեք նրանց մասին նկարագրությունները, ովքեր հավատք են գործադրում և սրբագործված են։ Խորհեք, թե ինչով եք նրանց նման, և ինչ է պետք ավելի լավը դառնալու համար։
-
Խորհեք և աղոթեք, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ է ցանկանում, որ անեք՝ Իրենից հետագա հայտնություն ստանալու համար։ Ձեր օրագրում գրեք ձեր մտքերն ու զգացողությունները։
Ճիշտ կամ սխալ հարցերի պատասխաններ․ առաջին երեք պատասխանները ճիշտ են, վերջին երկուսը՝ սխալ։