«Եթեր 2․ «Շարունակ հրահանգված լինելով Տիրոջ ձեռքով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Եթեր 2», Մորմոնի Գիրքը․ Ուսուցչի ձեռնարկ
Եթեր 2
«Շարունակ հրահանգված լինելով Տիրոջ ձեռքով»
Երբևէ եղե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ դժվար որոշում պետք է կայացնեք կամ որևէ խնդիր լուծեք ու չեք իմացել ինչ անել։ Երբ Հարեդի եղբայրը և նրա մարդիկ օվկիանոսն անցնելու համար նավեր էին կառուցում, նրանք մի քանի բարդ խնդիր բացահայտեցինխնդրի առա կանգնեցին։ Հարեդի եղբայրը գործում էր Տիրոջ հանդեպ հավատքով և խնդրում էր Նրա առաջնորդությունը յուրքանչյուր դժվարության համար։ Այս դասը կարող է օգնել ձեզ իմանալ՝ ինչպես խնդրել Տիրոջ օգնությունը ձեր խնդիրների լուծման համար։
Խնդիրներ և որոշումներ
Պատկերացրեք, որ սոցիալական ցանցերում ինչ-որ մեկը թվարկել է իր կարծիքով այսօր երիտասարդների շրջանում հանդիպող երեք ամենատարածված խնդիրներն ու անհանգստությունները։ Այդ անձը թվարկել է հետևյալը․
-
Դպրոցում լավ սովորելու ճնշում
-
Հարաբերություններ ընկերների հետ
-
Ապագայի պլանավորում
-
Համաձա՞յն եք այս անձի ընտրությունների հետ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ի՞նչ այլ խնդիրներ կամ անհանգստություններ կներառեիք այդ ցուցակում։ Ինչո՞ւ։
Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Որո՞նք են ձեր ամենամեծ անհանգստություններն ու խնդիրները։
-
Արդյո՞ք փնտրում եք Տիրոջ օգնությունը դրանց լուծման համար։ Ինչպե՞ս։
-
Որքանո՞վ եք վստահ, որ Տիրոջ օգնությունը կօգնի ձեզ հաղթահարել ձեր անհանգստություններն ու խնդիրները։
Ձեր մտածած խնդիրներից կամ որոշումներից ընտրեք մեկը, որի համար կցանկանայիք Տիրոջ օգնությունը։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են առաջնորդել ձեզ ստանալու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությունը ձեր ըտրած խնդրի կամ որոշման համար։
Պատրաստվեք Տիրոջ օգնությանը
Հարեդացիները հետևեցին Տիրոջ առաջնորդությանը և բեռնանավեր կառուցեցին, «որոնցով նրանք անցան շատ ջրեր» (Եթեր 2․6) մինչև հասան «մեծ ծովի» ափերը (Եթեր 2․13)։ Հետո Տերը նրանց պատվիրեց կրկին կառուցել բեռնանավեր «այն ձևով, որ մինչև այժմ [են] կառուցել» (Եթեր 2․16)՝ «մեծ ծովն» անցնելու և խոստումի երկիր հասնելու համար։ Երբ Հարեդի եղբայրը փորձում էր նման երկար ճամփորդության համար հետևել Տիրոջ ցուցումներին, նա մի քանի լուրջ դժվարության հանդիպեց։
Ի՞նչ էին արել Հարեդի եղբայրը և նրա մարդիկ։ |
Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ ուներ Հարեդի եղբայրը։ |
Ինչպե՞ս պատասխանեց Տերը նրա հարցերին։ |
---|---|---|
-
Այս հատվածներն ինչպե՞ս կարող են առնչվել մեր կյանքին։
Ահա մեկ սկզբունք, որը կարող ենք սովորել․ երբ աղոթքով դիմենք Երկնային Հորը և կատարենք մեր խնդիրները լուծելու մեր մասը, կարող ենք ստանալ Տիրոջ օգնությունը։
-
Տերն ի՞նչ տարբեր եղանակներով է պատասխանում Հարեդի եղբոր հարցերին (տե՛ս Եթեր 2․19–23)։
Ըստ նախագահ Հարլոդ Բ. Լիի (1899–1973)՝ Եթեր 2․23 հատվածում Տիրոջ «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում» հարցը նման էր հետևյալն ասելուն․
«Ի՞նչ կառաջարկեք, որ անենք լույս ունենալու համար»։ …
… Կարծես Տերն ասեր նրան․ «Տե՛ս, ես քեզ միտք տվեցի, որ մտածես, և քեզ կամքի ազատություն տվեցի, որ օգտագործես այն։ Այժմ դու պետք է անես հնարավոր ամեն բան՝ այս խնդիրն ինքնուրույն լուծելու համար, իսկ երբ անես քո կարողացած ամեն բան, ես կմիջամտեմ ու կօգնեմ քեզ»։ …
… Եթե ցանկանում ես օրհնությունը, ոչ միայն ծնկիր ու աղոթիր դրա համար, այլ պատրաստվիր յուրաքանչյուր հնարավոր ձևով, որպեսզի ինքդ քեզ արժանի դարձնես խնդրածդ օրհնությունն ստանալու համար (Հարոլդ Բ․ Լի, Կանգնեք սուրբ տեղերում [1974], 243–44)։
-
Տերն ինչո՞ւ է որոշ իրավիճակներում հստակ ուղղություն տալիս, մինչդեռ այլ դեպքերում ցանկանում է, որ մենք լուծում առաջարկենք և մեր խնդիրները լուծելու համար Նրա օգնությունը խնդրենք։
-
Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մեր աղոթքի հետ միասին ներդնենք մեր միտքն ու ջանքերը։
-
Ինչպե՞ս է օգնում մեզ աճել այն, թե ինչպես է Տերը պատասխանում մեր հարցերին ու մտահոգություններին։
Անձնական կիրառումը
Մտածեք դասի սկզբում ձեր ընտրած խնդրի կամ որոշման մասին։ Հետևյալն ավելացրեք ձեր աղյուսակում․
Ի՞նչ եմ արել կամ կարող եմ անել՝ իմ խնդիրը լուծելու կամ հաղթահարելու համար։ |
Ի՞նչ հարցեր կամ անհանգստություններ ունեմ, որոնց մասին կարող եմ Տիրոջն ասել։ |
Տերն ի՞նչ եղանակներով կարող է օգնել կամ պատասխանել ինձ։ |
Դիմեք Երկնային Հոր օգնությանը Սուրբ Հոգու միջոցով՝ իմանալու, թե ինչ պետք է անեք։ Հիշեք, թե ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը վստահություն կտա ձեզ՝ դիմելու Նրանց օգնությանը։