«Վարդապետության սերտման կրկնություն 24. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 24
Հասկանալ և բացատրել
Վարդապետության սերտումը կարող է օգնել ձեզ հասկանալ և ինքնուրույն բացատրել Փրկչի վարդապետությունը։ Այս դասը հնարավորություն կտա ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ներկայացվող ճշմարտությունները։
Հարցեր տվեք
Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում լավ եք ճանաչում։
-
Ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ։
-
Հարցեր տալն ինչո՞վ է օգնել ձեզ ճանաչել նրան։
-
Ձեր հարաբերությունն ինչպիսի՞ն կլիներ, եթե երբեք հարցեր տված չլինեիք։
Որքան կարևոր է ինչ-որ մեկին անձամբ ճանաչելու համար հարցեր տալը, նույնքան կարևոր է Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու և հասկանալու համար սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ հարցեր տալը։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Հոգևոր առաջնորդությունը կարելի է հասնել համապատասխան հարցեր տալու միջոցով» («Ապրել հոգևոր ուղղորդմամբ», Ensign, նոյ. 2000 թ․, 18)։
Վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ հարցեր տալը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ դրանք և ավելի լիարժեքորեն մեր կյանք հրավիրել Տիրոջ առաջնորդությունը։
Կարդացեք հետևյալ աղյուսակում նշված վարդապետության սերտման հղումները և հիմնական սուրբգրային արտահայտությունները։
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի
Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ և ուշադիր կարդացեք այն։ Հատվածի վերաբերյալ մտածեք և գրեք առնվազն երկու հարց, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ հատվածը։ Օրինակ՝ 3 Նեփի 27․20 հատվածը կարդալիս կարող եք հարցնել․ «Ի՞նչ է նշանակում լինել սրբագործված»։ Կամ Մորոնի 10․3–5 հատվածները կարդալիս կարող եք հարցնել․ «Ի՞նչ է նշանակում խնդրել «անկեղծ միտումով»»։
Որոնեք ձեր մտածած հարցերի պատասխանները՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը կամ նույնիսկ գերագույն համաժողովի ելույթները։ Կարող եք սուրբ գրությունների ուսումնասիրության այլ ռազմավարություններ օգտագործել, օրինակ՝ հատվածի համատեքստը հասկանալու համար ուսումնասիրել շրջապատող հատվածները։
Հիշեք, որ ուսումնասիրության ժամանակ կարող եք ոչ բոլոր հարցերի պատասխանները գտնել։ Բայց եթե շարունակեք հավատք գործադրել Տիրոջ հանդեպ, Նա կօգնի ձեզ իմանալ ճշմարտությունն այն բանի մասին, ինչը փնտրում եք։
Կարող եք խնդրել ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնել ձեզ պատասխանել ձեր հարցերին: Կարող եք նաև կրկնել այս վարժությունը վարդապետության սերտման այն հատվածների համար, որոնք դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ