Սեմինարիա
Եթեր 7–11. «Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն»


Եթեր 7–11. «Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 7–11», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 7–11

«Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն»

կինը բանտախցում

Քանի որ Աստված սիրում է մեզ, Նա կանչում է մարգարեներին, որպեսզի նախազգուշացնի մեզ չարիքի մասին և խրախուսի մեզ պահել պատվիրանները: Հարեդացիները չլսեցին Ջարեդի եղբոր նախազգուշացումը, և դա ծանր հետևանքներ ունեցավ շատ սերունդների համար։ Այս դասը կօգնի ձեզ զգալ Տիրոջ մարգարեներին հետևելու կարևորությունը։

Գերություն

Նայեք հետևյալ նկարին: Այս մարդն ի՞նչ կարող է մտածել կամ զգալ:

մարդը բանտախցում

Մտածեք, թե նրա կողմից նախկինում կատարված որ ընտրությունները կարող էին աստիճանաբար հանգեցնել այս հանգամանքին, և այս մարդն ինչու էր կատարել այդ ընտրությունները:

Մեղսավոր վարքի դրսևորումը մարդկանց առաջնորդում է դեպի հոգևոր և ֆիզիկական գերություն:

Այսօր դուք կուսումնասիրեք մի պատմություն, որը կօգնի ձեզ հասկանալ հոգևոր գերությունից խուսափելու կարևոր եղանակը: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կօգնեն ձեզ կիրառել այն, ինչ սովորել եք ձեր կյանքում:

«Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն»

Երբ հարեդացիները ժամանեցին ավետյաց երկիր, նրանք հավատարմությամբ ծառայեցին Տիրոջը, բազմացան և ամրացան այդ երկրում (տես Եթեր 6.17–18 հատվածները): Իրենց կյանքի մայրամուտին Ջարեդը և նրա եղբայրը հավաքեցին իրենց մարդկանց, որպեսզի խոսեն նրանց հետ:

Կարդացեք Եթեր 6․19–23 հատվածները և գտեք, թե ինչ էին ցանկանում մարդիկ։

  • Ի՞նչ նախազգուշացում տվեց Ջարեդի եղբայրը մարդկանց հատված 23-ում։

Պատկերացրեք, որ այնտեղ էիք գտնվում, երբ տրվեց այս նախազգուշացումը: Խորհեք, թե ինչպես կարձագանքեիք նման հանգամանքներում: Մտածեք այն մասին, թե ինչ գիտեք Աստծո և Նրա մարգարեների մասին և ինչպես դա կարող է ազդել ձեր որոշման վրա:

Նախազգուշացումները կատարված են

Չնայած Ջարեդի եղբոր նախազգուշացմանը՝ ժողովուրդն այնուամենայնիվ նախընտրեց թագավոր ունենալ։ Երբ նրանց որդիներից մի քանիսը հրաժարվեցին թագավորել, Ջարեդի որդի Օրիհան վերջապես համաձայնեց դառնալ թագավոր և արդարակեցությամբ թագավորեց իր ողջ կյանքի ընթացքում (տես Եթեր 6.24–29, 7.1 հատվածները): Այնուամենայնիվ, Ջարեդի եղբոր մարգարեությունն այն մասին, որ թագավոր ունենալը կտանի դեպի գերություն, շատ անգամ կատարվեց հարեդացիների պատմության ընթացքում։

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով օրինակներ, թե ինչպես կատարվեց Հարեդի եղբոր մարգարեությունը: Կարող եք թվարկել այս հղումները ձեր սուրբ գրություններում՝ Եթեր 6.23 հատվածի կողքին:

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածներում։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից Տիրոջ մարգարեներին մերժելու հետևանքների վերաբերյալ:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս պատմությունից, հետևյալն է. Տիրոջ մարգարեներին մերժելը կարող է տանել դեպի գերություն։

  • Ի՞նչ օրինակներ կան, թե ինչպես կարող է մարդը գերության մեջ ընկնել՝ անտեսելով կամ մերժելով Տիրոջ մարգարեներին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ անտեսում այն խորհուրդներն ու նախազգուշացումները, որոնք Տերը տալիս է Իր մարգարեների միջոցով:

Ժամանակակից խորհուրդ Տիրոջ մարգարեներից

Գտեք ժամանակակից մարգարեների և առաքյալների կողմից տված խորհուրդները կամ նախազգուշացումները: Դրանք կարող են ներառված լինել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (գրքույկ, 2022) կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձներում: Կարո՞ղ եք արդյոք գտնել հատուկ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մենք ինչպես կօրհնվենք, երբ հետևենք այս խորհրդին, ինչպես նաև այն հետևանքները, որոնք մենք կունենանք, երբ անտեսենք այն:

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ նախազգուշացումներ կամ խորհուրդներ կարողացաք գտնել:

    • Տերը ինչպե՞ս կօրհնի մեզ, երբ հետևենք այս խորհրդին:

    • Ինչպե՞ս կարող է այս խորհրդի կամ նախազգուշացման անտեսումը մարդուն տանել դեպի գերություն:

Կիրառեք այն ձեր կյանքում

Մտածեք, թե ինչպես եք արձագանքում Տիրոջ մարգարեների խորհրդին և նախազգուշացումներին, օրհնություններին, որոնք ստացել եք նրանց հետևելու համար, և այն խորհրդին, որին անհրաժեշտ կլինի ավելի հավատարմորեն հետևելու համար:

Ոմանք կարող են հուսահատվել, երբ զգան Նրա մարգարեների միջոցով Տիրոջ խորհուրդներն ու նախազգուշացումները անտեսելու հետևանքները։ Նույնիսկ երբ մենք սխալներ ենք թույլ տալիս, Փրկիչը կարող է մեզ ազատել գերությունից, երբ մենք դիմենք Նրան: Օրինակ՝ կարդացեք Եթեր 7.25–27 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մարդիկ ապաշխարեցին և դարձան դեպի Աստված:

  • Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին (տես նաև Մոսիա 7.33 հատվածը):

Որպեսզի տեսնեք, թե ինչպես է մարդը զգացել Տիրոջ ազատագրումը հոգևոր գերությունից հետո, դիտեք «Աստծո անմիջական բարությունը» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում 3:37-6:33:

2:3

Աստծո անմիջական բարությունը

պատկերակ, գրառումՁեր ուսումնական օրագրում գրեք, թե ինչ եք սովորել և զգացել այսօր Տիրոջ մարգարեներին հետևելու վերաբերյալ: Գրանցեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց: