«Վարդապետության սերտում. Եթեր 12․6. «Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. Եթեր 12․6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Եթեր 12․6
«Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում»:
Երբ ուսումնասիրում էիք Եթեր 12.1–22 հատվածները, դուք սովորեցիք, թե ինչպես հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ՝ նախքան ճշմարտության մասին հոգևոր վկայություն ստանալը (տես Եթեր 12.6 հատվածը): Այս դասը կօգնի ձեզ մտապահել Եթեր 12․6 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Բացատրեք և մտապահեք
Նախորդ դասի ընթացքում Եթեր 12.6 հատվածից դուք սովորեցիք հետևյալ ճշմարտությունը․ եթե մենք ցանկանում ենք հոգևոր վկայություն ստանալ, ապա նախ պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:
Սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար օգտագործեք մտապահելու ձեր սեփական մեթոդները կամ ստորև ներկայացված գաղափարները։
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) ուսուցանել է, որ յուրաքանչյուր մարդ, ի վերջո, հենված է հավատքի պատին և պետք է իր տեղը գտնի այնտեղ (տես «Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է», Ensign, մայիս 1975, 65): Այլ կերպ ասած, բոլորն իրենք իրենց հավատքով պետք է որոշեն հավատալ և իմանալ ճշմարտությունը:
Նկարեք նկար, որտեղ մի մեծ պատ է պատկերված որի առջև կանգնած եք դուք: Օգտագործեք «հավատքի պատը», որպեսզի մտապահեք Եթեր 12.6 հատվածի հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը: Ձևավորեք ձեր պատը՝ վերևում գրելով «Եթեր 12.6», ապա մի քանի անգամ պատին գրեք «Նախքան ձեր հավատքի փորձությունը դուք վկայություն չեք ստանում»: Երբ ձեր պատի ամբողջ տարածքը լցված կլինի հիմնական սուրբգրային արտահայտությամբ, փորձեք մի քանի անգամ բարձրաձայն ասել այն՝ առանց նայելու:
Գործնական կիրառում
Կարդացեք 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որպեսզի պատրաստ լինեք արձագանքել ստորև ներկայացվող սցենարին։
Քրիստիանան և Նիսետան լավ ընկերներ են: Քրիստիանան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է: Նա ջանում է օրինակ լինել Նիսետայի համար, որը չի հավատում կազմակերպված կրոնին: Նիսետան հաճախ կասկածի տակ է դնում Քրիստիանայի համոզմունքները և զարմանում է, թե նա ինչու է կիրակի օրը հաճախում եկեղեցի, վճարում տասանորդը, ապրում Իմաստության խոսքով և համեստ հագնվում:
Քրիստիանան Նիսետային բացատրում է, որ զգում է, որ այն պատվիրաններն ու չափանիշները, որոնցով նա ապրում է, ճշմարիտ են և ուղարկված են Աստծուց: Նիսետան սիրալիր պատասխանում է. «Ինչպե՞ս կարող ես ասել, որ գիտես, թե այս ամենը ճշմարիտ է: Ինչպե՞ս կարող ես իմանալ, որ այն, ինչ դու չես կարող տեսնել, ճիշտ է»:
Օգտագործեք Եթեր 12․6 հատվածում ուսուցանված հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ու վարդապետությունը՝ օգնելու Նիսետային իր իրավիճակում: