«Եթեր 12․23–27․ Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Եթեր 12․23–27», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Եթեր 12.23–27
«Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»
Շարունակելով կրճատել Եթերի գիրքը, Մորոնին վախենում էր, որ հեթանոսները կծաղրեն իր աշխատանքը՝ գրելու իր թույլ ունակության պատճառով: Տերը պատասխանել է, որ երբ մենք Իր մոտ ենք գալիս խոնարհությամբ և հավատքով, Նա կարող է մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ (տես Եթեր 12.27): Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ և Նրա շնորհով հաղթահարել թուլությունները:
Թուլություն և ուժ
-
Ի՞նչն է այս պահին ձեր ֆիզիկական ուժերից վեր, որ անեք: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի բավականաչափ ուժեղ լինեք առաջադրանքն իրականացնելու համար:
Մահկանացու կյանքում մենք բոլորս բախվում ենք թուլությունների: Երբեմն դա կարող է հուսահատեցնող լինել: Այս դասի ընթացքում դուք կիմանաք մի օրինաչափության մասին, որը Տերն ուսուցանել է Մորոնիին․ այն կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ:
Մորոնիի մտահոգությունը
Մորոնիին հանձնարարվեց կրճատել Հարեդացիների պատմությունը, և նա գիտեր, որ ապագայում այդ պատմությունը շատ մարդիկ կկարդային: Ավարտելով համառոտագրությունը՝ նա գրի առավ իր վերջին մտքերից մի քանիսը՝ ներառելով իր անձնական մտահոգություններն ու անհանգստություններն այն բանի վերաբերյալ, ինչ իրեն հանձնարարվել էր անել։
Կարդացեք Եթեր 12․23–25 հատվածները՝ փնտրելով Մորոնիի մտահոգությունները:
-
Մորոնին ինչո՞ւ էր անհանգստացած:
Տիրոջ պատասխանը Մորոնիին
Կարդացեք Եթեր 12․26–27 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես արձագանքեց Մորոնիի մտահոգություններին:
Ձեր օրագրի դատարկ թերթիկը կամ էջը բաժանեք չորս վանդակի և վանդակներից մեկում գրեք ստորև բերված թավագիր առաջին արտահայտությունը: Այնուհետև մեկ այլ վանդակում գրեք թավագիր երկրորդ արտահայտությունը: Շարունակեք այնքան ժամանակ, մինչև ներառեք բոլոր թավագիր արտահայտությունները: Այդ վանդակներում նշումներ կատարեք, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ են նշանակում այս արտահայտությունները:
«Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը»
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ:
Ուշադրություն դարձրեք, որ Տերն ասում է, որ Ինքը ցույց կտա մեզ մեր թուլությունը, եթե մենք գանք Իր մոտ:
-
Ինչո՞ւ է սա օրհնություն մեզ համար։
Այս արտահայտության մեջ թուլություն բառը վերաբերում է մեր մեղսավոր վիճակին, որը ներառում է անհատական «թույլ կողմերը» և կատարյալ լինելու մեր անկարողությունը:
-
Ի՞նչ եք սովորում Եթեր 12.27 հատվածից այն մասին, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ դուք ընդունեք ձեր թուլությունը:
Խորհեք այն մասին՝ արդյոք վերջերս ունեցել եք մի փորձառություն, երբ Աստված ձեզ ցույց է տվել ձեր թուլությունը: Կամ լուռ աղոթեք Նրան, որպեսզի Նա օգնի ձեզ հաղթահարել ձեր կյանքում ունեցած որևէ թուլություն:
«Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն»
Կարդացեք սուրբ գրություններում նկարագրված մարդկաց օրինակներ, որոնք ընդունել են իրենց թուլությունը.
-
Իրենց թուլությունն ընդունելը ինչպե՞ս օգնեց այս պատմություններում հիշատակված մարդկանց լինել խոնարհ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք խոնարհ լինենք։
«Իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր խոնարհեցնում են իրենց իմ առջև»
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Փրկչի շնորհը բավարար է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են Նրա առջև։
Յոթանասունից երեց Քևին Ս. Համիլտոնը բացատրել է․
[Հիսուս Քրիստոսի] զորացնող, արտոնող շնորհը մեզ ուժ է տալիս հաղթահարելու բոլոր խոչընդոտները, բոլոր մարտահրավերները և բոլոր թուլությունները, երբ մենք ձգտում ենք փոխվել:
Փրկիչն իրագործեց Իր անսահման և հավերժական Քավությունը, որպեսզի մենք իրականում կարողանանք փոխվել, ապաշխարել և ավելի լավը դառնալ: Մենք իրականում կարող ենք նորից ծնվել: Մենք կարող ենք հաղթահարել սովորությունները, կախվածությունները և նույնիսկ «չարիք գործելու հակումը» [Մոսիա 5․2]։ (Քևին Ս. Համիլտոն, «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ», Լիահոնա, մայիս 2022 թ․, 51–52)
Տեսեք, թե Մոսիա 4.3 հատվածում Բենիամին թագավորի ժողովուրդն ինչպես զգաց Տիրոջ շնորհը։
-
Սուրբ գրություններում ուրիշ ո՞վ է ցույց տվել, որ Փրկչի շնորհը բավարար է՝ օգնելու մեզ հաղթահարել մեր թուլությունները:
«Եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»
Երեց Համիլտոնը նշել է, որ այս հատվածում «թույլ կողմերը» կարող են վերաբերել մեր վարքագծին՝ թուլություններին։
Եթե մենք փոխենք մեր մեղսավոր էությունը, մեր թույլ կողմերը, ապա կկարողանանք փոխել մեր վարքագիծը՝ մեր թուլությունները: (Քևին Ս. Համիլտոն, «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ», Լիահոնա, մայիս 2022, 51)