«Վարդապետության սերտում. Եթեր 12.27. Հաղթահարենք մեր թուլությունները» Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում․ Եթեր 12․27», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Եթեր 12․27
Հաղթահարենք մեր թուլությունները
Եթեր 12.23–27 հատվածների ձեր ուսումնասիրության ընթացքում դուք սովորեցիք, որ երբ մենք խոնարհ լինենք և հավատք դրսևորենք Տիրոջ հանդեպ, Նա կարող է մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Եթեր 12․27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:
Բացատրեք և մտապահեք
Առանց Եթեր 12.27 հատվածին նայելու տեսեք, թե արդյոք կարող եք այս նախադասության մեջ լրացնել բաց թողնված տեղերը՝ հիմնվելով Մորոնիին ուղղված Տիրոջ ուսմունքների վրա.
-
Եթե ես , և , ապա Հիսուս Քրիստոսն իմ թույլ կողմերը կդարձնի ուժեղ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր, որ մարդ հիշի այս նախադասության վերաբերյալ:
Որպեսզի կարողանաք մտապահել և հղումը, և հիմնական սուրբգրային արտահայտությունը, մի քանի անգամ կրկնեք դրանք, այնուհետև փորձեք հիշողությամբ գրել ձեր օրագրում:
Եթեր 12․27․ «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։
Համեմատեք այն, ինչ գրել եք հիշողությամբ, վերը նշված հղման և հիմնական սուրբգրային արտահայտության հետ և անհրաժեշտ ուղղումներ կատարեք: Փորձեք գրել հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը ևս երեք կամ չորս անգամ կամ այնքան, մինչև կարողանաք գրել դրանք հիշողությամբ:
Գործնական կիրառում
Փորձեք հիշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները և գրեք դրանք ձեր օրագրում: Հնարավորության դեպքում ներառեք յուրաքանչյուր սկզբունքի համառոտ բացատրությունը: Անհրաժեշտության դեպքում այդ սկզբունքները վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ում, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023):
Օրինակ՝ եթե դուք ընտրեք «Երիտասարդները շատ ժամանակ են ծախսում իրենց հեռախոսների վրա» թուլությունը կամ մտահոգությունը, ապա գրառումը ձեր օրագրում կարող է լինել հետևյալը.
Երիտասարդները շատ ժամանակ են ծախսում իրենց հեռախոսների վրա
Գործեք հավատքով
-
Հավանաբար նրանք, ովքեր պայքարում են դրա դեմ, կարող են ավելի որոշակիորեն աղոթել այս խնդրի հետ կապված օգնության համար: Աղոթելուց առաջ նրանք կարող են խորհել, թե ինչ օգնության կարիք ունեն այդ օրվա համար։ Նրանք կարող են նույնիսկ աղոթել՝ նախքան իրենց հեռախոսն օգտագործելը:
-
Աստված մեզ տվել է տեխնոլոգիաներ, որպեսզի օրհնի մեր կյանքը և օգնի մեզ և ուրիշներին ավելի մոտ լինել Իրեն. ինչպե՞ս կարող ենք դրանք օգտագործել այս եղանակով:
-
Եթեր 12.27․ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք խոնարհ ենք, վստահում ենք Իրեն և այս հարցում կատարելագործվելու համար Իր օգնության կարիքն ունենք։
Հավերժության հեռանկար
-
Եթե մարդը չհաղթահարի դա, ինչպե՞ս այն կանդրադառնա նրա հետագա հարաբերությունների, աշխատանքի, հավերժության և մյուս հարցերի վրա:
-
Ես ի՞նչ գիտեմ Աստծո և Նրա չափանիշների մասին: Ինչո՞ւ է Նրա համար կարևոր մեր կողմից տեխնոլոգիաների օգտագործումը:
Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ
-
Ես գիտեմ, որ իմ եպիսկոպոսը խոսել է այս մասին, և ես հիշում եմ, որ նա խոսում էր այն մասին, թե ինչ է արել: Ես նրան կհարցնեմ, թե ինչ աղբյուրներից է նա օգտվել, և ինչն է օգնել իրեն։
Ավարտելուց հետո կրկին կատարեք նախորդ վարժությունը: Այս անգամ կենտրոնացեք որոշակի թուլության վրա, որի հաղթահարման համար ձեզ օգնություն է պետք։ Ձեզանից չի պահանջվի կիսվել դրանով ուրիշների հետ: