«1 Նեփի 11. «Տե՛ս Աստծո բարեհաճությունը» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 11. «Տե՛ս Աստծո բարեհաճությունը» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 11
«Տե՛ս Աստծո բարեհաճությունը»
Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են, թե բոլոր բաներից «որն է ամենացանկալին» ու «ամենաբերկրալին հոգու համար», որ վայելում ենք այս կյանքում (1 Նեփի 11.22–23): Երբ Նեփին երկնային սուրհանդակների միջոցով դարձի եկավ, նա տեսիլք ունեցավ աշխարհի Փրկչի մասին և իր սեփական հասկացողությունը ստացավ այն մասին, թե ինչն է բերում ամենաշատ ուրախությունը. Աստծո սերը: Այս դասը կօգնի ձեզ զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստծո սիրո կարևորությունը
Երեխաների միության գերագույն նախագահությունից քույր Սյուզան Հ. Փորթերն ասել է.
Երբ գիտես և հասկանում ես, որ լիակատար սիրով սիրված ես որպես Աստծո զավակ, ամեն ինչ փոխվում է (Սյուզան Հ. Փորթեր, «Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 33):
-
Ի՞նչ կարող է փոխվել, երբ գիտես ու հասկանում ես, որ Աստված սիրում է քեզ:
-
Աստծո կողմից սիրված լինելու զգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքում:
Նեփիի տեսիլքը
-
Ի՞նչ հիմնական խորհրդանիշներ կարող եք վերհիշել 1 Նեփի 8 գլխում ներկայացված Լեքիի երազից:
Նեփին լրջորեն ցանկանում էր հասկանալ հոր երազի իմաստը և հավատում էր, որ Տերը կհայտնի դա իրեն: Երբ նա խորհրդածում էր հոգու խորքում, Տիրոջ Հոգին հայտնվեց և նրան կենաց ծառը ցույց տվեց: Երբ Նեփին ցանկացավ ծառի մեկնաբանությունն իմանալ, մի հրեշտակ հայտնվեց, որն օգնեց նրան ավելին իմանալ տեսիլքում տեսածի մասին (տես 1 Նեփի 11.1–14):
Օգնելով Նեփիին հասկանալ ծառի նշանակությունը՝ հրեշտակը Նեփիին մի հարց տվեց: Կարդացեք 1 Նեփի 11.16 հատվածը և գտեք, թե ինչ հարց էր տրվել:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք հատված 16-ի հարցին:
Կարդացեք հատված 17-ը՝ տեսնելով, թե Նեփին ինչպես էր պատասխանել:
-
Ի՞նչն էր տպավորիչ ձեզ համար հատված 17-ում ներկայացված Նեփիի պատասխանի մեջ:
«Բարեհաճություն» նշանակում է հոժարակամ հրաժարում կոչումից կամ արժանապատվությունից: Օրինակ՝ Իր աշակերտների ոտքերը լվանալու Փրկչի արարքը կարող է բարեհաճության դրսևորում համարվել (տես Հովհաննես 13.3–17): Թեև այդ հատվածներում նկարագրված Աստծո բարեհաճությունը կարող է նաև Երկնային Հոր բարեհաճության մասին ուսուցանել, այս դասը հիմնականում Հիսուս Քրիստոսի բարեհաճության մասին է:
1 Նեփի 11.13–23 հատվածներում կարդացեք, թե ինչ տեսավ Նեփին, և գտեք Աստծո բարեհաճության ապացույց:
-
Աստծո բարեհաճության ի՞նչ ապացույց գտաք:
-
Ի՞նչ ճշմարտություններ եք իմանում Աստծո բարեհաճության մասին:
Կարող ենք իմանալ հետևյալ ճշմարտությունը, որ Աստծո բարեհաճությունը ցույց է տալիս Նրա սերը մեր հանդեպ:
-
Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է Փրկչի ծնունդը ցուցադրում այդ ճշմարտությունը:
Կարդացեք 1 Նեփի 11.26–33 հատվածները և գտեք լրացուցիչ եղանակներ, որոնցով Հիսուսը բարեհաճություն դրսևորեց և ցույց տվեց Իր սերը մարդու հանդեպ:
-
Աստծո բարեհաճության ի՞նչ ապացույց գտաք:
-
Այդ արարքներն ինչպե՞ս են ցուցադրում Նրա սերը:
-
Հիսուս Քրիստոսի կյանքի ի՞նչ այլ օրինակներ կան, որոնք, ձեր կարծիքով, ցուցադրում են Նրա սերն ու բարեհաճությունը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքի խոսքն այն մասին, թե ինչպես են այս իրադարձություններն օգնում մեզ տեսնել Փրկչի սերը մեր հանդեպ: Կամ կարող եք դիտել «Հավերժական ամեն օրը» տեսանյութի 4:01-4:43, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Խոնարհության Փրկչի օրինակն ու ողջ մարդկության համար կատարած զոհաբերությունը պատմության ամենանշանակալի իրադարձությունն է։ Աստվածության անդամ լինելով՝ Փրկիչը պատրաստակամ էր երկիր գալ որպես խոնարհ մանուկ և սկսել երկրային գոյությունը, որը ներառում էր իր եղբայրներին ու քույրերին ուսուցանելն ու բժշկելը և, ի վերջո, աննկարագրելի ցավից տառապելը Գեթսեմանիում ու խաչի վրա, որպեսզի կատարյալ դարձնի Իր Քավությունը։ Սիրո և խոնարհության այս քայլը Քրիստոսի կողմից Նրա բարեհաճության դրսևորումն է։ Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ում Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։ (Քվենթին Լ. Քուք, «Հավերժական ամեն օրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 52):
-
Ինչպե՞ս է երեց Քուքի հայտարարությունը օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո բարեհաճությունը:
Փրկչի բարեհաճության շարունակական օրհնությունները
Փրկչի բարեհաճությունը շարունակում է Նրա սիրո ապացույցը լինել մեզ համար այսօր:
Դիտեք «Ես զգում եմ իմ Փրկչի սերը» տեսանյութը (3:39), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում՝ ուղիներ փնտրելով, թե ինչպես են տեսանյութում պատկերված երեխաները կիսվում, թե ինչպես են զգում Նրա սերը:
-
Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցույց տվել Իրենց սերը ձեր հանդեպ:
-
Այն ամենը, ինչ նրանք արել են ձեզ համար, ինչպե՞ս է ազդում նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
-
Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ցույց տաք ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: