«1 Նեփի 11–15. Ակնարկ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 11–15. Ակնարկ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 11–15
Ակնարկ
Երբ Նեփին երկնային սուրհանդակների միջոցով դարձի եկավ, նա տեսիլք ունեցավ աշխարհի Փրկչի մասին և իր սեփական հասկացողությունը ստացավ այն մասին, թե ինչն է բերում ամենաշատ ուրախությունը. Աստծո սերը: Երբ նրան երևաց հավանական ուրացության և իր ժողովրդի կործանման տեսիլքը, նա տեսավ, որ մի մեծ և պիղծ եկեղեցի աղավաղելու էր Աստվածաշնչյան ուսմունքները և պայքարելու էր Աստծո Սրբերի դեմ: Սակայն նա տեսավ նաև, որ ավետարանը վերականգնվելու էր՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր ապավինելու էին Փրկչի ուսմունքներին և ուխտերին: Նեփին տեսավ Վերականգնման իրադարձությունները դրանց տեղի ունենալուց բավական առաջ և հասկացավ, թե ինչ կարևոր դեր է կատարելու իր արձանագրությունը Վերականգնման գործում:
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
1 Նեփի 11
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը իրենց հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք իրենց հետ դասարան բերել մի բան, որը ցույց է տալիս, թե Աստված ինչպես է Իր սերը դրսևորում նրանց հանդեպ:
-
Նկարներ. Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության տարբեր պատկերներ
-
Տեսանյութ՝ «Ես զգում եմ իմ Փրկչի սերը» (3:39)
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողները ուսումնասիրում են 1 Նեփի 11.26–33 հատվածները, ցուցադրեք այդ հատվածներում նշված իրադարձությունները Փրկչի կյանքից: Ուսանողներին առաջարկեք պատմել, թե յուրաքանչյուր իրադարձություն ինչպես է պատկերում Աստծո բարեհաճությունը:
1 Նեփի 13–14
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ ուխտերի կարևորությունը և մեծացնել ուսանողների՝ ուխտեր կապելու և դրանք պահելու ցանկությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և դասին ներկայացնել, թե նրանց կարծիքով, որոնք են վերջին 500 տարվա ամենանշանակալից իրադարձությունները:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. 1 Նեփի 13–14 հատվածի ստուգարքը՝ գրատախտակին ցուցադրված կամ պատճենված
-
Տեսանյութ՝ «Կանգնեք սուրբ տեղերում» (5:36)
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ստուգարք ստեղծող հավելվածի միջոցով ստեղծել ստուգարք և այն տարածել ուսանողների միջև, որպեսզի նրանք իրենց բջջային սարքերով կամ կայքի զննարկչի օգնությամբ կարողանան մուտք գործել այդ ստուգարք: Ուսանողները կարող են ստուգարքն անցնել դասի սկզբում:
1 Նեփի 13.20–42
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Մորմոնի Գիրքը և հայտնությամբ տրված այլ սուրբ գրությունները ինչպես են օգնում վերականգնել Փրկչի ավետարանի պարզ ու արժեքավոր ճշմարտությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել պատրաստել և կիսվել սուրբ գրություններն անձամբ ուսումնասիրելու ժամանակ վերջերս սովորած որևէ մտքով:
-
Առարկա. հեծանիվ կամ հեծանիվի նկար
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. պարզ ու արժեքավոր ճշմարտություններին վերաբերող թեմաների և սուրբ գրությունների ցանկը՝ գրատախտակին ցուցադրված կամ պատճենված
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին բաժանել խմբային քննարկման սենյակներում և յուրաքանչյուր խմբի հանձնարարել պարզ ու արժեքավոր ճշմարտություններին վերաբերող թեմաներից մեկը: Ուսանողներին առաջարկեք իրենց խմբում քննարկել սուրբ գրությունների համապատասխան հատվածները և խոսնակ ընտրել: Վերամիավորեք դասարանի անդամներին և յուրաքանչյուր խոսնակի հրավիրեք ներկայացնելու իրենց խմբում քննարկվածը:
Գնահատեք ձեր գիտելիքները 1
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց սահմանած նպատակները և Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում մինչ այդ պահն ունեցած աճը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասի համար պատրաստել և ներկայացնել այն, ինչ մինչ այդ սովորել են Մորմոնի Գրքից, որը նրանց օգնել է ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. սուրբ գրությունների ուսումնասիրության ինքնագնահատում դասի սկզբում
-
Առցանց ուսուցման առաջարկ. «Վարժություն 3. սոցիալական մեդիայի գրառում» վարժության համար կարող եք ուսանողներին հնարավորություն տալ կիսվել Մորմոնի Գրքից մինչ այդ սովորած որևէ նյութով: Կարող եք նաև Մորմոնի Գրքի ուսումնասիրման միջոցով Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու մասին անձնական վկայություն բերել:
Վարդապետության սերտման կրկնություն 1
Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի օգնել ուսանողներին գտնել, նշել և փորձել մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների համար:
-
Նշում. Գուցե կարիք լինի Վարդապետության սերտման հատվածներին վերաբերող դասը ուսուցանել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ուսումնական տարվա ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների համար: Ուսանողները կարող են գտնել այդ հատվածները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022) կամ Վարդապետության սերտման հավելվածում:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածները ցուցադրող աղյուսակ
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք օգտագործել խմբային քննարկումների սենյակները, որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին ավելի լավ ճանաչել միմյանց՝ սուրբ գրությունները փնտրելիս և հիմնական արտահայտությունները անգիր սովորելիս: