«1 Նեփի 13–14. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 13–14. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 13–14
«Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»
Երբ Նեփիին երևաց հավանական ուրացության և իր ժողովրդի կործանման տեսիլքը, նա տեսավ, որ մի մեծ ու պիղծ եկեղեցի աղավաղելու էր Աստվածաշնչյան ուսմունքները և պայքարելու էր Աստծո Սրբերի դեմ: Պատկերացրեք Նեփիի ուրախությունը, որ նաև տեսնելու էր ավետարանի վերականգնումը՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր կապավինեին Փրկչի ուսմունքներին և ուխտերին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ ուխտերի կարևորությունը և մեծացնել ուխտեր կապելու և դրանք պահելու ձեր ցանկությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Նշում. 1 Նեփի 13.20–42 հատվածներն ավելի մանրամասն ուսուցանվելու են հաջորդ դասին:
Աստծո ձեռքը պատմության մեջ
Պատկերացրեք, որ ձեզ երևում է վերջին 500 տարվա, այդ թվում՝ մեր ժամանակների ամենանշանակալից իրադարձությունների մի տեսիլք:
-
Ձեր կարծիքով ո՞ր իրադարձությունները կարող էիք տեսնել այդ տեսիլքում: Ինչո՞ւ:
Մարգարե Նեփիին երևաց տեսիլք, որն ընդգրկում էր այդ ժամանակաշրջանի նշանավոր իրադարձությունները: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է հայտարարել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Նեփիի տեսիլքի մասին.
Մենք առաջին շարքերում ենք նստած, որպեսզի կենդանի վկայությունը տանք այն բանի, ինչ մարգարե Նեփին տեսել էր միայն տեսիլքում: …
Դո՛ւք, իմ եղբայրներ և քույրեր, այն տղամարդկանց, կանանց և երեխաների թվում եք, որոնց Նեփին տեսավ: Մտածե՛ք այդ մասին: (Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», Լիահոնա, մայիս 2020թ., 88)
1 Նեփի 13–14 գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք Աստծո զորության ապացույց մեր օրերին հանգեցնող իրադարձություններում, ինչպես նաև այն նշանակալից խոստումներում, որոնք Տերը պետք է կատարի մեր կյանքում:
Կարդացեք սուրբ գրության հատվածը և գտեք, թե նրանում նկարագրվածը ստորև թվարկված որ իրադարձությանն է համապատասխանում: Նշում. այդ հատվածներում օգտագործված հեթանոսներ բառը վերաբերում է այն մարդկանց, որոնք Հուդայի երկրից չեն կամ այնտեղ չեն ապրում:
| |
| |
| |
|
-
Ըստ ձեզ՝ ի՞նչն է կարևոր այդ մարգարեություններում:
-
Ի՞նչ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից:
-
Նրա մասին այս հասկացողությունն ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ հիմա:
Աստծո զորությունը մեր կյանքում
Նեփիին երևացին վերջին օրերը, և նա տեսավ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումն ու դիմադրությունը, որին այն բախվելու էր: Նա նաև տեսավ Հիսուս Քրիստոսի ուխտը պահող հետևորդներին խոստացված օրհնությունները:
Կարդացեք 1 Նեփի 14.12–14 հատվածները և փնտրեք, թե ինչ իմացավ Նեփին Հիսուս Քրիստոսի Եկեղեցու՝ վերջին օրերի անդամների մասին:
-
Ձեզ համար ի՞նչով է տպավորիչ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և նրա անդամների մասին Նեփիի նկարագրությունը մեր օրերում: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող եք առանձնացնել հատված 14-ից:
Այդ հատվածներից կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը, որ եթե պահենք մեր ուխտերը, զինված կլինենք արդարությամբ և Աստծո զորությամբ:
-
Ի՞նչ ուխտեր եք կապել կամ կապելու Աստծո հետ:
-
Ի՞նչ եղանակներ կնշեք, որոնք օգնում են ձեզ կենտրոնանալ ձեր կապած ուխտերը պահելու վրա:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, թե ինչ է նշանակում լինել զինված արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով.
«Զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» արտահայտությունը [1 Նեփի 14.14] պարզապես գեղեցիկ գաղափար կամ սուրբ գրության գեղեցիկ խոսքի օրինակ չէ: Ավելի շուտ այս օրհնություններն ակներև են Տիրոջ վերջին օրերի անթիվ աշակերտների կյանքում: …
… Ես վկայում եմ, որ այսօր Տիրոջ ուխտյալ ժողովուրդն իսկապես զինված է արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով։ Ես ականատես եմ եղել հավատքի, քաջության, ապագայի հանդեպ հեռանկարի, համառության և ուրախության, որոնք վեր են մահկանացու կարողություններից, և որոնք միայն Աստված կարող էր տալ: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Աստծո զորության մեծ փառքով», Լիահոնա, նոյեմբեր 2021, 29–30)
-
Ձեր տարիքի մարդկանց ի՞նչ հնարավոր օրինակներ կան, որոնք «զինված են արդարությամբ»:
-
Ե՞րբ եք զգացել այդ օրհնություններից մի քանիսը, «որ միայն Աստված կարող է տալ»:
Ուխտեր կապող և պահող մի երիտասարդ կնոջ օրինակ տեսնելու համար դիտեք «Կանգնենք սուրբ տեղերում» տեսանյութը (5:36), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Մի երիտասարդ կին տաճար ուղևորվելու ճանապարհին մտածում է ուխտի ճանապարհով գնալու օրհնությունների մասին:
-
Ձեր ամենօրյա գործողություններից ի՞նչ եք պարզում այն մասին, թե որքան կարևոր են ձեր կապած ուխտերը:
-
Ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ այն ուժը, որ գալիս է Երկնային Հոր հետ կապած ուխտերից:
-
Ինչպե՞ս կարող եք լիարժեք կերպով ձեր կյանք հրավիրել Երկնային Հոր հետ կապած և պատված ուխտերի օրհնությունները: