«2 Նեփի 3–5. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 3–5. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 3–5
Ակնարկ
Իր մահից առաջ Լեքին հիշատակեց Հովսեփի մի մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին, որը նա արել էր Քրիստոսի ծննդից մոտ 1700 տարի առաջ: Լեքիի մահից հետո Նեփին գրեց իր խոր զգացողություններից մի քանիսի մասին՝ օրինակով ցույց տալով մեզ, թե ինչպես կարող ենք դիմել Տիրոջը, երբ մահկանացու կյանքում դժվարություններ ունենանք: Քանի որ Լամանը և Լեմուելը ծրագրում էին սպանել նրան, Նեփին նախազգուշացում ստացավ՝ վերցնելու «բոլոր նրանց, ովքեր հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» (2 Նեփի 5.6) և փախչել անապատ: Նա և նրան հետևողները մի նոր համայնք ստեղծեցին, որտեղ բարգավաճում և ապրում էին այն կյանքով, որը երջանկություն էր բերում:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մտապահել 2 Նեփի 2.27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փորձել մտապահել 2 Նեփի 2.27 հատվածը: Ուսանողներին հիշեցրեք, որ կարող են օգտագործել նաև Վարդապետության սերտման հավելվածը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ սկսեք դասի «Գործնական կիրառում» բաժինը, զրուցարանում կարող եք տեղադրել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) հղումը, որպեսզի ուսանողները կարողանան արագ գտնել փաստաթուղթը:
2 Նեփի 3
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին խորացնել Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման վկայությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ կամ դիտել երեց Նիլ Լ. Անդերսենի «Ջոզեֆ Սմիթ» ելույթը 2014թ. հոկտեմբերի գերագույն համաժողովից (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 28–31) և փնտրել, թե ինչու է կարևոր ունենալ անձնական վկայություն, որ Ջոզեֆ Սմիթը կանչված էր Աստծո կողմից:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. չորս Ջոզեֆների պատկերները դասի սկզբում
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին բաժանել խմբային քննարկման սենյակներում, որպեսզի քննարկեն իրենց մտքերն ու զգացողությունները Ջոզեֆ Սմիթի մասին կամ վկայեն, որ նա մարգարե էր:
2 Նեփի 4
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հավատքով արձագանքել գայթակղությանը և վհատությանը՝ դիմելով Տիրոջը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել օգնություն խնդրել Աստծուց՝ իրենց հանդիպած գայթակղությունը կամ դժվարությունը հաղթահարելու համար:
-
Թերթիկ. «Նեփիի սաղմոսը և ես»
-
Տեսանյութեր. «Երկնային Հայրը ճանաչում է ինձ» (3:18), «Անիվներ. հնարավոր է հաղթահարել» (7:13), «Կոտրվածը» (3:46)
-
Առցանց ուսուցման առաջարկ. «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ընտրեք առնվազն մեկ հայտարարություն և պատրաստեք այն ուսանողներին ցույց տալու համար, երբ նրանք կկիսվեն 2 Նեփի 4 գլխի վերաբերյալ իրենց մտքերով ու զգացողություններով:
2 Նեփի 5.1–9
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հետևել այն նախազգուշացումներին, որոնք Տերը սիրով տալիս է նրանց պաշտպանելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել պատրաստվել և դասին կիսվել մի փորձառությամբ, երբ որևէ մեկը իրենց նախազգուշացրել է, որի համար իրենք երախտապարտ են եղել:
-
Բովանդակություն ցուցադրման համար. Նախազգուշացնող նշաններ կամ նախազգուշացնող նշանների նկարներ
-
Դասի առարկան. կեղտոտ կամ կպչուն մի բան նստարաններից մեկի վրա և նախազգուշացնող նշաններ այդ նստարանի շուրջը
-
Տեսանյութեր. «Նեփիացիները փախչում են անապատ» (5:33, դիտել 0:00-3:21), «Թշնամու տարածքը» (3:37)
-
Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար (2011) գրքույկի մեկ օրինակ յուրաքանչյուր ուսանողի համար կամ մի քանի օրինակ ուսանողների փոքր խմբերի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. դասի սկզբին Նեփիին տված Տիրոջ նախազգուշացումը ուսանողներին կարդալ հանձնարարելու փոխարեն կարող եք ցուցադրել «Նեփիացիները փախչում են անապատ» տեսանյութը (5:33)՝ 0:00-3:21:
2 Նեփի 5
Նշում. այս դասը բաժանված է երեք փոքր վարժության: Կարող եք երեք ուսանողի նախապես առաջարկել պատրաստվել ուսուցանել դասարանում՝ օգտագործելով այդ վարժությունները:
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել, թե ինչ կարող են անել՝ երջանիկ կյանք ապրելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ քննարկել տարբերությունը երջանկության և զվարճանքի միջև:
-
Օժանդակ նյութ. երեք փոքր վարժությունների համար թերթիկներ, որոնք պետք է նախապես տրվեն հանձնարարությունը ստացած ուսանողներին
-
Առցանց ուսուցման առաջարկ. երեք ուսանողի նախապես երեք վարժությունները հանձնարարելու փոխարեն կարող եք դասարանին բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել երեք վարժություններից մեկը: Ապա քննարկման սենյակների օգնությամբ ուսանողներին հնարավորություն տվեք իրենց խմբերում ուսուցանել իրենց պատրաստած նյութը: Այս տարբերակն օգտագործելու դեպքում կարող եք ուսանողների դասավանդման ժամանակ մի խմբից մյուսին անցնել: