«2 Նեփի 5. Ապրել երջանիկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 5. Ապրել երջանիկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 5
Ապրել երջանիկ
Եղբայրներից բաժանվելուց հետո Նեփին և իր հետևողները նոր համայնք ստեղծեցին: Նեփիի մարդիկ բարգավաճում էին և ապրում էին այնպիսի կյանքով, որը նրանց երջանկություն էր բերում: Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե ինչ կարող եք անել՝ կյանքը երջանիկ ապրելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ապրել երջանիկ
2 Նեփի 5 գլխում մանրամասն նկարագրվում է Լեքիի ընտանիքի բաժանումը նեփիացիների և լամանցիների: Երբ Լամանը և Լեմուելը ծրագրում էին սպանել Նեփիին, Տերը Նեփիին նախազգուշացրեց բաժանվել իր եղբայրներից (տես 2 Նեփի 5.1–5): Նեփին հնազանդվեց Տիրոջը և նրանց հետ, ովքեր «հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» (2 Նեփի 5.6), հեռացավ ու մի նոր համայնք հիմնեց:
Լամանցիները մնացին երկրում և ապստամբեցին Տիրոջ դեմ: Նրանք «կտրված էին Տիրոջ ներկայությունից» (2 Նեփի 5.20): Այս գլխում նկարագրվող անեծքը Տիրոջից հեռանալն էր (տես 2 Նեփի 5.20–24): Լամանցիների մաշկի փոփոխությունը անեծքի նշան էր: Այդ նշանի բնույթը լիովին հասկացված չէ: Ի սկզբանե լամանացիները այս նշանով տարբերվում էին նեփիացիներից: Ավելի ուշ, երբ թե՛ նեփիացիները և թե՛ լամանացիները անցան ամբարշտության և արդարակեցության ժամանակաշրջաններով, այս նշանը կորցրեց իր իմաստը՝ որպես լամանացիներին տրված Աստծո պատժի արտահայտություն:
Կարդացեք 2 Նեփի 5.27 հատվածը և տեսեք, թե Նեփին ինչպես է նկարագրում իր ստեղծած նոր համայնքը:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ապրել երջանիկ:
-
Ի՞նչ դժվարություններ կարող են լինել երջանիկ ապրելու մեջ:
Ուսումնասիրեք գլխի սկզբնական հատվածները՝ հասկանալու համար, թե ինչ արեցին նեփիացիները, որ ապրեցին երջանիկ կյանքով:
Կարդացեք 2 Նեփի 510–17, 26 հատվածները և հետևյալ խոսքերը լրացրեք ձեր գտած արտահայտությամբ.
կարող է օգնել ինձ հետևել Փրկչին և ապրել երջանիկ:
-
Ըստ ձեզ՝ էլ ի՞նչը կարող է օգնել երջանիկ ապրել:
-
Ի՞նչ հաճախականությամբ եք կատարում այդ գործողությունները:
Այս նախադասությունն ավարտելու երեք հնարավոր տարբերակներ են. «Հնազանդությունը Աստծո պատվիրաններին», «Աշխատանքը» և «Տաճարը»: Հաջորդող վարժություններն ավելի խորությամբ են բացահայտում սրանցից յուրաքանչյուրը:
Վարժություն 2 Աշխատանքը և ինքնապահովումը
Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)—«2 Նեփի 5. Ապրել երջանիկ»
Թղթի վրա կամ ձեր օրագրում թվարկեք այն օգուտները, որոնք, ըստ ձեզ, գալիս են ջանասիրաբար աշխատելուց:
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով:
Կարդացեք 2 Նեփի 5.11, 15, 17 հատվածները և գտեք, թե ինչ տարբեր ձևերով էին աշխատում նեփիացիները, և ինչպիսին էին նրանց աշխատանքի արդյունքները:
-
Ի՞նչ գտաք:
Ուսանողներին կարող եք հանձնարարել զույգերով անել հետևյալը:
Կարդացեք «Աշխատանք և ինքնապահովում» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (2011) և մտածեք, թե ինչ եք սովորում աշխատանքի սկզբունքի մասին:
-
Աշխատանքի ի՞նչ լրացուցիչ օգուտներ գտաք (կարող եք ավելացնել սրանք ձեր ցուցակին):
-
Այս օգուտներից որո՞նք եք զգացել:
-
Ինչպե՞ս կարող է աշխատանքն օգնել մարդուն ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Վարժություն 3 Տաճարը
Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)—«2 Նեփի 5. Ապրել երջանիկ»
Կարդացեք 2 Նեփի 5.16 հատվածը և մտածեք, թե ինչ եք սովորում նեփիական տաճարի մասին:
-
Ի՞նչ եք կարծում, ինչու Նեփին և նրա ժողովուրդը այդքան մեծ ջանքեր գործադրեցին տաճարը կառուցելու համար:
-
Ի՞նչ եք կարծում, ինչու է Տերն Իր ժողովրդին խնդրել և շարունակում է խնդրել զոհաբերություն անել՝ տաճարներ կառուցելու համար:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տաճարների նպատակի և օրհնությունների մասին ասել է հետևյալը. Կարող եք դիտել «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» տեսանյութի 4:27-5:55 հատվածը կամ կարդալ ստորև ներկայացվող խոսքերը.
Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր կայունության ամրապնդման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ: Օ՜, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը:
Մեզ խոստացվել է, որ «եթե [մենք] պատրաստված լինենք, [մենք] չպետք է վախենանք»: Այս հավաստիացումը խորը հետևանքներ ունի այսօր: Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանին հատուկ տագնապներին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93-94):
-
Ի՞նչն է տպավորում ձեզ նախագահ Նելսոնի խոսքերում:
-
Տաճար այցելելն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսով: Կարող եք կիսվել որևէ փորձառությամբ, եթե կարող եք մտաբերել մեկը:
-
Ինչպե՞ս է տաճարն ավելի մեծ երջանկություն բերել ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին:
Երբ ուսանողներն ավարտեն ուսուցումը, կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե ինչպես են ավելի մեծ երջանկություն զգացել՝ հետևելով Հիսուս Քրիստոսի ավետարանի հետևյալ սկզբունքներին, օրինակ՝ այն սկզբունքներին, որոնք քննարկվեցին այսօր: Կարող եք կիսվել ձեր սեփական վկայությամբ, թե այդ սկզբունքներն ինչպես են ավելի մեծ երջանկություն բերել:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.