«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27. Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27
Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով
«2 Նեփի 2.26–30» թեմայով նախորդ դասին դուք սովորեցիք, որ մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 2 Նեփի 2.27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Կարդացեք 2 Նեփի 2.27 հատվածը և պատկերեք մի նկար, որը կօգնի ձեզ պատկերացնել սուրբ գրության հիմնական արտահայտության իմաստը. «Նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: Հիմնական արտահայտությունը ներառեք ձեր նկարում, ինչը կօգնի ձեզ հիշել այն:
Այնուհետև, ձեր նկարի վրա գրեք, թե ինչ է այն նշանակում. որ մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով կամ ընտրելու գերություն և մահ: Գրեք, թե այս հատվածն ինչ է նշանակում անձամբ ձեզ համար, և այն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:
Վերջապես, նկարին նայելիս կրկնեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունն այնքան, մինչև անգիր հիշեք:
Գործնական կիրառում
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու համար ստուգեք, թե արդյոք կարող եք հիշել երեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Ապա փորձեք հետևյալ արտահայտությունները համապատասխանեցնել ճիշտ սկզբունքի հետ: (Օգտագործեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում [2022]՝ ձեր ճշգրտությունը ստուգելու համար:)
-
«Պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը»
-
«Քննել գաղափարները՝ հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, այլ ոչ թե ընդունելով աշխարհի եզրահանգումները կամ ենթադրությունները»
-
«Հիմնվել այն վկայության վրա, որը մենք արդեն ունենք»
Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե Իվանը ինչպես կարող է կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Իվանը ծրագրում էր շաբաթ երեկոն անցկացնել ընկերների հետ, բայց երբ նրանցից մեկն անսպասելիորեն եկավ՝ ալկոհոլը ձեռքին, նա զգաց, որ եկել է գնալու ժամանակը: Նա գիտեր, որ ընկերների համար իր գնալն անակնկալ չէր լինելու, քանի որ անցյալում ևս նման իրավիճակներում նա միշտ տուն էր գնացել: Երբ նա դուրս եկավ, նրա ընկեր Դանիելն ասաց. «Կարծես թե Իվանի եկեղեցին թույլ չի տալիս նրան որևէ բան անել»:
Տուն գնալու ճանապարհին Իվանը շարունակում էր մտածել Դանիելի մեկնաբանության մասին:
Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչ է նշանակում վերաձևակերպել հարցերը:
-
Ինչպե՞ս կնկարագրեիք այն, թե ինչ է նշանակում վերաձևակերպել մեկնաբանությունը կամ հարցը:
-
Սահմանեք հնարավոր եզրահանգումները կամ ենթադրությունները:
-
Ի՞նչ եք կարծում, Դանիելն ի՞նչ էր մտածում ազատության և ազատ կամքի նպատակի մասին:
-
Ի՞նչ էր նա հավանականորեն մտածում Փրկչի Եկեղեցու չափանիշների մասին:
-
-
Խնդիրը դիտարկեք փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում:
-
Ի՞նչ եք զգացել՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, որն օգնում է ձեզ իրերը տեսնել ոչ թե Դանիելի, այլ մեկ ուրիշի տեսանկյունից:
-
Ըստ ձեզ՝ փրկության ծրագրի ո՞ր կողմերն առավել օգտակար կլինեն Դանիելի հասկացողության համար:
-
Ինչպիսի՞ ազատություն է առաջարկում Փրկիչը նրանց, ովքեր իրենց կամքի ազատությունն օգտագործում են Նրա պատվիրանները պահելու համար: Ի՞նչ տեսակի գերություն է սպասվում պատվիրանները մերժելու արդյունքում:
-
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը և 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022) և խորհեք, թե հետևյալ երկու սկզբունքները որքանով են կիրառելի Իվանի իրավիճակի համար:
Գործեք հավատքով
-
Եթե Իվանը սկսեր կասկածի տակ դնել հոգևոր առումով վտանգավոր իրավիճակներից հեռանալու իր որոշումը, պարբերություններ 5–7-ից ի՞նչը կներկայացնեիք նրան: Ինչո՞ւ։
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
-
Ըստ ձեզ՝ պարբերություն 11-ում նշված ո՞ր աղբյուրներն առավել օգտակար կլինեին Իվանի համար:
-
Ինչպե՞ս կարող էին օգնել նրան 2 Նեփի 2.27 հատվածի ճշմարտությունները: