«2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 4
Նեփիի սաղմոսը
Բոլորն էլ բախվում են գայթակղության և ժամանակ առ ժամանակ ընկճվում կամ հուսահատվում են: Մարգարե Նեփին նույնպես այդպիսի զգացողություններ է ունեցել: Հոր՝ Լեքիի մահը վերապրելուց և իր եղբայրների բարկությանը բախվելուց հետո Նեփին գրեց իր ամենախոր զգացմունքներից մի քանիսի մասին: Նա արտահայտեց ինչպես իր ուրախությունը, այնպես էլ՝ վիշտը: Նրա օրինակը ցույց է տալիս մեզ, թե ինչպես կարող ենք դիմել Տիրոջը, երբ հանդիպում ենք մահկանացու կյանքի դժվարություններին: Այս դասը կօգնի ձեզ հավատքով արձագանքել գայթակղությանը և հուսահատությանը՝ դիմելով Տիրոջը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մահկանացու կյանքի դժվարությունները
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է յուրաքանչյուր ոք ժամանակ առ ժամանակ գայթակղվում և հուսահատվում:
-
1-10-ը սանդղակով գնահատեք, թե ըստ ձեզ, ինչպես եքհաղթահարում այդ դժվարությունները:
-
Ինչպե՞ս կօրհնվեր ձեր կյանքը, եթե ավելի լավ կարողանայիք հաղթահարել գայթակղությունը և հուսահատությունը:
Նեփիի սաղմոսը
Կարդացեք 2 Նեփի 4.12–13, 18 հատվածները և գտեք մի քանի դժվարություն, որոնց բախվել էր Նեփին:
-
Ձեր պատկերացմամբ, այս դժվարությունների արդյունքում ի՞նչ էր զգում Նեփին:
2 Նեփի 4.16–35 հատվածները հաճախ կոչվում են Նեփիի սաղմոս: Սաղմոսը «ոգեշնչված պոեմ կամ հիմն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սաղմոս», scriptures.ChurchofJesusChrist.org): Այս հատվածներում Նեփին գրել է իր ամենախոր զգացմունքներից մի քանիսի մասին: Նա կիսվել է իր դժվարություններով և թե ինչպես է արձագանքել գայթակղությանն ու հուսահատությանը: Այդ հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք ոգեշնչում Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել այն դժվար իրավիճակներում, որոնցում հայտնվել եք:
Կարող եք հիշել այն չորս քայլերը, որոնք կօգնեն սուրբ գրությունները նմանեցնել ձեր կյանքին.
-
Գտեք կարևոր մանրամասներ:
-
Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ:
-
Հայտնաբերեք արժեքավոր դասեր:
-
Որոշեք անձնական կիրառումը:
Նեփիի սաղմոսը և ես (2 Նեփի 4.16–35)
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը»
Նեփիի փորձառությունը |
Իմ փորձառությունը | |
---|---|---|
Նեփիի փորձառությունը Ի՞նչ էր զգում Նեփին | Իմ փորձառությունը Ես ե՞րբ եմ նման զգացողություններ ունեցել: | |
Նեփիի փորձառությունը Ի՞նչ էր զգում Նեփին | Իմ փորձառությունը Ես ե՞րբ եմ նման զգացողություններ ունեցել: | |
Նեփիի փորձառությունը Աստծո հետ ունեցած ո՞ր փորձառություններն օգնեցին Նեփիին հավատքով արձագանքել իր գայթակղություններին և հուսահատություններին: | Իմ փորձառությունը Ի՞նչ հոգևոր փորձառություններ կարող եմ հիշել, երբ գայթակղվում կամ հուսահատվում եմ: | |
Նեփիի փորձառությունը Ինչպիսի՞ մտքեր օգնեցին Նեփիին ուժեղ լինել գայթակղության կամ հուսահատության պահին: | Իմ փորձառությունը Ինչպիսի՞ մտքեր կարող են օգնել ինձ ուժեղ լինել գայթակղության կամ հուսահատության պահին: | |
Նեփիի փորձառությունը Ի՞նչն է տպավորում ինձ Նեփիի աղոթքում: | Իմ փորձառությունը Ինչպե՞ս կարող եմ կիրառել Նեփիի օրինակն իմ սեփական աղոթքներում: |
-
2 Նեփի 4 գլխում ո՞ր հատվածները կամ արտահայտություններն են տպավորում ձեզ: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին 2 Նեփի 4-րդ գլխից:
-
Սուրբ գրությունները ձեր կյանքին նմանեցնելն ինչպե՞ս է ազդում 2 Նեփի 4 գլխի ուսումնասիրության վրա:
-
Որո՞նք են ձեր բացահայտած որոշ սկզբունքները:
-
Ըստ ձեզ՝ այս ակզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ դիմել Տիրոջը գայթակղության կամ հուսահատության պահին:
Գայթակղությունը և հուսահատությունը հաղթահարելու իմ ծրագիրը
Դիտեք «Երկնային Հայրը ճանաչում է ինձ» տեսանյութը (3:18) (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում) և տեսեք, թե ինչպես է մի երիտասարդ կին դիմում Տիրոջը դժվար պահին:
Հետևեք Նեփիի օրինակին և գրեք ձեր սեփական սաղմոսը: Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգնել․
-
2 Նեփի 4-րդ գլխի ո՞ր սկզբունքը, ուսմունքը կամ հատված(ներ)ը կարող եք կիրառել ձեր կյանքում:
-
Ինչպե՞ս եք կիրառելու դրանք ձեր կյանքում:
-
Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կօգնի ձեզ դիմել Փրկչին:
-
Երբ կյանքում դժվարարության եք հանդիպում, ինչպե՞ս կարող եք արձագանքել Փրկչի հանդեպ ունեցած հավատքով: