«2 Նեփի 6–10. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 6–10. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 6–10
Ակնարկ
Նեփիի եղբայր Հակոբը մարգարեացել է մեր օրերի և Իսրայելի հավաքման մասին, որը կարող է օգնել մեզ հասկանալ մեր դերը Տիրոջ վերջին օրերի աշխատանքում: Նա նեփիացիներին ուսուցանել է այն պայմանների մասին, որոնց բախվում է ողջ մարդկությունը՝ Ադամի ու Եվայի Անկման հետևանքով: Նա հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսը հեռացնում է մեզ Անկման ազդեցություններից, և նա նախազգուշացրել է մեզ այն գործողությունների և մոտեցումների մասին, որոնք հեռացնում են մեզ Քրիստոսից: Նա իր ժողովրդին առաջարկեց դարձի գալ դեպի Քրիստոս և վայելել ավետարանի օրհնությունները:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
2 Նեփի 6.10
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ Տիրոջ հետ մասնակցելու Իսրայելի վերջին օրերի հավաքին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել Իսրայելի հավաքմանը մասնակցելու փորձառություններով:
-
Տեսանյութեր. «Իսրայելի հույսը» (1:01:34, դիտեք 39:36-40:05 և 40:29-43:38), «Ընտանիքների հավաքումը վարագույրի երկու կողմերում» (3:22)
-
Նկար.Բարձրացված դրոշ, դրոշակ կամ խորհրդանշան-դրոշ
-
Առցանց ուսուցման առաջարկ. «Կազմեք ծրագիր՝ օգնելու Տիրոջը հավաքել Իսրայելը» վարժության համար կարող եք զրուցարանում պատճենել նյութերը, որպեսզի ուսանողները կարողանան արագ օգտվել դրանցից: Օգտակար կլինի նաև ուսանողներին սահմանափակ ժամանակ հատկացնել, որպեսզի ուսումնասիրեն նյութերը, և հիշեցնել, որ մեկ րոպե է մնացել: Դա կարող է օգնել նրանց եզրափակել իրենց ուսումնասիրությունները և թույլ կտա կազմել իրենց ծրագիրը ու դրանով կիսվել դասարանի հետ:
2 Նեփի 9.1–26
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի դերը, որն օգնեց մեզ հաղթահարել մեղքն ու մահը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել ուսումնասիրել 2 Նեփի 9.1–26 հատվածները: Նրանք մի եղանակով կարող են նշել, թե ինչ կպատահեր մեզ հետ առանց Հիսուս Քրիստոսի Քավության, մյուս եղանակով՝ թե ինչ կարող է պատահել մեզ հետ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ:
-
Տեսանյութ. «Ինչո՞ւ մենք ունենք Փրկչի կարիքը» (2:15)
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. աղյուսակ, որը ցույց է տալիս, թե կյանքն ինչպիսին կլիներ Փրկչով և առանց Փրկչի:
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք օգտագործել առցանց ուսուցման հավելվածի վիրտուալ գրատախտակի գործառույթը: Միասին ուսումնասիրելու և սովորելու ընթացքում դասարանին հնարավորություն տվեք լրացնել աղյուսակի յուրաքանչյուր կողմը:
2 Նեփի 9.27–49
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին խուսափել այնպիսի պահվածքից, որը երջանկություն չի բերում և հեռացնում է նրանց Հիսուս Քրիստոսից:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել, թե այս և հաջորդ դասի միջև իրենց կատարած որ գործողությունները կարող են օգնել իրենց ավելի մոտ լինել Աստծուն, և որոնք կարող են հեռացնել Նրանից:
-
Առարկաներ. Որևէ առարկա, օրինակ՝ կոնֆետ, որն ուսանողները կուզեն գտնել՝ «տաք կամ սառը» խաղում՝ դասի սկզբում։
-
Տեսանյութ. «Նրա շնորհը. Փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի շնորհիվ» (3:29)
-
Առցանց ուսուցման առաջարկ. որպես ուսանողի նախապատրաստման այլընտրանք՝ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասարանում կիսվել իրենց ճանաչած՝ հոգևոր մտածելակերպով մարդկանց օրինակներով: Հնարավորության դեպքում կարող եք խրախուսել նրանց բերել իրենց ընտրած մի մարդու նկար և մտքերի փոխանակության ժամանակ այն պահել տեսախցիկի առաջ:
2 Նեփի 9.50–52
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ փնտրելու օրհնություններ և բավարարվածություն, որոնք կարող է տալ միայն Հիսուս Քրիստոսը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել կատարած ընտրությունների, այցելած վայրերի կամ սովորած բաների մասին, որոնք երկարատև բավարարվածություն են ապահովել իրենց կյանքում:
-
Առարկաներ. ինչ-որ բաներով լցված բաժակներ, որոնք չեն հագեցնի մարդու ծարավը, օրինակ՝ սոյայի սոուս, մանանեխ, հեղուկացված կարամել կամ շոկոլադ (Կարող եք նաև սնունդ բերել, որը չի հագեցնի քաղցը, օրինակ՝ աղ կամ անանուխ, և ավելի էական սնունդ, օրինակ՝ որևէ միրգ):
-
Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործելով քննարկման սենյակները՝ ուսանողներին առաջարկեք իրենց խմբերում կիսվել 2 Նեփի 9.50–52 հատվածներում իրենց գտած մեկ կամ մի քանի խաչաձև հղումներով: Ուսանողները կարող են նաև աշխատել իրենց խմբերում՝ խաչաձև հղումները միասին գտնելու համար:
Վարդապետության սերտման կրկնություն 3
Դասի նպատակ. այս դասը նախատեսված է օգնելու մեծացնել ուսանողների հասկացողությունը և թույլ տալու նրանց վարժվել, ապա բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որոշ հատվածներում ուսուցանվող վարդապետությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման մեկ հատված, որը նշանակալից է նրանց համար և պատրաստվել ու կիսվել դասարանի հետ, թե ինչու է այդ հատվածը նշանակալից:
-
Առարկաներ. ցանկացած պարագա, որ կարող է անհրաժեշտ լինել ձեր ուսանողներին՝ Ա, Բ, Գ կամ Դ վարժությունը կատարելու համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք ուսանողներին օգնել մտաբերել իրենց տան այնպիսի առարկաներ ու գործիքներ, որոնք նրանք կարող են օգտագործել Ա, Բ, Գ կամ Դ վարժությունը կատարելու համար: Ուսանողներին առաջարկեք իրենց առարկաներով կիսվել դասարանի հետ: