Սեմինարիա
2 Նեփի 9.1–26. «Անսահման քավություն»


«2 Նեփի 9.1–26. «Անսահման քավություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 9.1–26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 9.1–26

«Անսահման քավություն»

Նա ապրում է, Սայմոն Դյուի

Հակոբը նեփիացիներին ուսուցանել է այն պայմանների մասին, որոնց բախվում է ողջ մարդկությունը Ադամի ու Եվայի Անկման հետևանքով: Նա վկայել է, որ միայն Հիսուս Քրիստոսի և Նրա փրկագնող զորության միջոցով կարող է մարդկությունը հաղթահարել հոգևոր և ֆիզիկական մահը: Այս դասը կօգնի ձեզ ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի դերը, որը Նա կատարում է՝ օգնելով մեզ հաղթահարել մեղքն ու մահը:

Օգնել ուսանողներին սովորել ապավինել Հիսուս Քրիստոսին: Ուսանողները պետք է իմանան և զգան այն զորությունը, որը Փրկիչը կարող է առաջարկել Իր Քավության միջոցով: Հետևաբար, ուսուցիչները պետք է օգնեն ուսանողներին հասկանալ՝ ինչպես անձամբ ապավինել Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են անել դա, երբ ձգտում են ապաշխարել, ներում են փնտրում և վստահում են, որ Նա կարող է օգնել իրենց ամենօրյա կյանքում ու դժվարություններում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել ուսումնասիրել 2 Նեփի 9.1–26 հատվածները: Նրանք մի եղանակով կարող են նշել, թե ինչ կպատահեր մեզ հետ առանց Հիսուս Քրիստոսի Քավության, մյուս եղանակով՝ թե ինչ կարող է պատահել մեզ հետ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դժվարին իրավիճակ

Ստորև ներկայացվող պատմությունը նախատեսված է պատրաստել ուսանողներին ուսումնասիրելու մեզ մեղքից ու մահից ազատելու Փրկչի դերը:

Մտածեք, թե դուք ինչպես կարձագանքեիք հետևյալ հանգամանքներին.

2010 թվականի օգոստոսի 5-ին, երբ հանքի ներսում ժայռապարը փլուզվեց, 33 չիլիացի հանքափորներ մնացին այդ փլուզումից առաջացած մեծ փոսի մեջ: Նրանք սահմանափակված էին փոքր անվտանգ տարածքով և փլուզված մասի տակ գտնվող հանքահորերով՝ 700 մ խորության տակ:

Իրավիճակը հուսադրող չէր: Նրանց գլխավերևում անշարժ ժայռապատ էր, որի շնորհիվ տնից ու ընտանիքից կտրված էին մոտ կես մղոնով, իսկ սննդի ու ջրի պաշարը քիչ էր: Չնայած նրանք գործիքներ ու գիտելիք ունեին, բայց հանքի անկայունության հետևանքով չէին կարող իրենք իրենց փրկել: Նրանց միակ հնարավորությունն այն էր, որ գտնեին և փրկեին իրենց (Կոննի Գուլդինք, «Փրկության որոնում», Ensign, հունիս, 2015թ., 63):

  • Եթե դուք լինեիք այս իրավիճակում, ի՞նչ մտքեր կամ զգացողություններ կունենայիք:

  • Մեզ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի փրկվենք այն բանից, ինչը չենք կարող ինքներս հաղթահարել:

Ադամի ու Եվայի Անկման հետևանքով մեզնից յուրաքանչյուրը ֆիզիկական և հոգևոր մահ կունենա: Հոգևոր մահը վերաբերում է Աստծուց հեռանալուն, որը մենք զգում ենք մեղք գործելու հետևանքով:

Կարդացեք 2 Նեփի 9.10 հատվածը և գտեք, թե ինչի հետ էր Հակոբը համեմատում ֆիզիկական և հոգևոր մահը:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էր Հակոբը մահը (մարմնի մահը) և դժոխքը (հոգու մահը, որը չապաշխարած մեղքի արդյունք է) նկարագրում որպես «ահավոր հրեշ»:

Մտածեք, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե մենք չփրկվեինք ֆիզիկական և հոգևոր մահից: Մտածեք, թե ինչպես որևէ մեկին կներկայացնեիք Քավիչ ունենալու մեր հուսահատ կարիքը, որը փրկելու է մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: Ուսումնասիրությունը շարունակելիս խորհեք, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ, որն օգնում է մեզ հաղթահարել այդ իրավիճակներն Իր Քավությամբ:

Հակոբն ուսուցանում է մեզ մեղքից ու մահից ազատելու Փրկչի դերի մասին

Մտածեք՝ արդյոք ուսանողների համար լավագույնը կլինի այն, որ ուսումնասիրեն ստորև ներկայացվող հատվածները, և դասարանով, խմբերով կամ անհատապես լրացնեն աղյուսակը: Գուցե օգտակար լինի այդ մեթոդների համատեղ կիրառումը: Օգտակար կլինի նաև, որ դուք էլ ձեր աղյուսակը լրացնեք դասարանի առաջ, որպեսզի պատրաստ լինեք ուսանողներին օգնություն առաջարկելու և գաղափարներ տալու իրենց ուսումնասիրության ընթացքում:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք մի աղյուսակ հետևյալ վերնագրերով: Ուսումնասիրեք յուրաքանչյուր սյունակում թվարկված հատվածները և ձեր գաղափարները գրանցեք ձեր աղյուսակում: Ամբողջ դասի ընթացքում շարունակեք գաղափարներ ավելացնել ձեր աղյուսակում:

Եթե Փրկիչ չլիներ … (2 Նեփի 9.7–9)

Փրկչի գոյության շնորհիվ … (2 Նեփի 9.10–13)

Կարող եք դիտել նաև «Ինչու մենք ունենք Փրկչի կարիքը» տեսանյութը (2:15), որը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք ձեր աղյուսակում ավելացնել ձեր լրացուցիչ գաղափարները.

2:15

Why We Need a Savior

Ուսանողներին ուսումնասիրության համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո սկսեք քննարկել սովորածը: Քննարկումը ծավալելու համար կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեցաք Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ իմացաք այն մասին, թե ինչ կպատահեր մեզ հետ, եթե Փրկիչ չլիներ:

  • Ի՞նչ իմացաք այն մասին, թե Փրկիչն ինչն է հնարավոր դարձնում Իր Քավության միջոցով:

Ձեր ուսումնասիրած հատվածներում Հակոբի ուսմունքներն ամփոփող ճշմարտություններից մեկն այն է, որ Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ հաղթահարել մեղքն ու մահը:

  • Այս ճշմարտության ըմբռնումն ինչպե՞ս է ազդում ձեր կյանքի վրա:

Նախքան ուսանողներին կառաջարկեք կիսվել ստորև ներկայացվող հարցի իրենց պատասխաններով՝ կարող եք կիսվել անձնական օրինակով:

Կարող է օգտակար լինել նաև «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում «Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեղքի և մահվան նկատմամբ Հիսուս Քրիստոսի հաղթանակը մեր կյանքում» վերնագրի ներքո ներկայացված տեսանյութերից մեկի ցուցադրումը:

  • Մեղքի և մահվան նկատմամբ Հիսուս Քրիստոսի հաղթանակի մասին իմացությունը ե՞րբ է ամենամեծ նշանակությունն ունեցել ձեզ համար:

Ընտրել փրկության ընդունումը

Մտաբերեք դասում ավելի վաղ ներկայացված չիլիացի հանքափորների մասին պատմությունը: Նրանց պատմության մնացած մասին ծանոթանալիս մտածեք, թե ինչ նմանություններ կան նրանց փորձառության և ֆիզիկական ու հոգևոր մահից մեր փրկության միջև:

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող պարբերությունը և որևէ ուսանողի առաջարկել բարձրաձայն կարդալ այն:

Փլուզումից առաջացած ծուղակում հանքափորների մնալուց ավելի քան երկու շաբաթ անց փրկարարները գտան նրանց սնունդ, ջուր և անհրաժեշտ պարագաներ տրամադրելու մի ելք: Մոտ երկու ամիս անց փրկարարները վերջապես կարողացան մի անցք բացել, որի մեծությունը բավարար էր մի փոքր խցիկ իջեցնելու և հանքափորներին մեկ-մեկ փրկելու համար: Յուրաքանչյուր հանքափոր մտնում էր խցիկի մեջ և փրկվելու համար ընտրում էր իր կամքը հանձնել փրկության ծրագրին և փրկարարներին: Փլուզումից առաջացած ծուղակում ընդհանուր 69 օր մնալուց հետո յուրաքանչյուր հանքափոր փրկվեց (տես Կոննի Գուլդինք, «Փրկության որոնում», Ensign, հունիս, 2015թ., 63–65):

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում այս պատմության և մեզ մեղքից ու մահից փրկող Փրկչի միջև:

  • Ինչ կմտածեիք այն մասին, եթե փլուզման ծուղակում հայտնված հանքափորներից մեկը հրաժարվեր իրեն դուրս բերող խցիկի մեջ մտնելուց: Ինչո՞ւ։

Եթե ազատումը ֆիզիկական մահից նվեր է, որը Փրկիչն առաջարկում է ողջ մարդկությանը, հոգևոր մահից մեր ազատումը մասամբ կախված է մեր ցանկություններից ու գործողություններից:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի կամ փոքր խմբերի՝ ստորև ներկայացվող հատվածները կարդալու և դրանց առնչվող հարցերը քննարկելու համար:

Կարդացեք 2 Նեփի 9.21–24 հատվածները և փնտրեք, թե մենք ինչ ընտրություններ պետք է կատարենք, որպեսզի Փրկիչը փրկի մեզ հոգևոր մահից: Կարող եք Փրկչի մասին ձեզ մոտ ծագած լրացուցիչ գաղափարները գրանցել ձեր աղյուսակի երկրորդ սյունակում:

  • Ի՞նչ իմացաք այն մասին, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի Փրկիչը փրկի մեզ հոգևոր մահից:

  • Ըստ ձեզ՝ մենք ինչո՞ւ «չենք կարողանա փրկվել Աստծո արքայությունում», եթե չանենք այդ բաները:

Մի պահ մտածեք այն մասին, թե ինչ իմացաք այսօր Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչ է Նա արել մեզ համար: Կարող եք գրի առնել ձեր ունեցած մտքերն ու տպավորությունները կամ ներառեք ձեր երախտիքը մեզ սիրող Փրկչին:

Դասն ավարտեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ձեր վկայությամբ: Ուսանողներին խրախուսեք փնտրել այն օրհնությունները, որ միայն Հիսուս Քրիստոսը կարող է առաջարկել՝ ձգտելով հետևել Նրան իրենց ամբողջ կյանքի ընթացքում: