«2 Նեփի 21–24. Հազարամյակը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 21–24. Հազարամյակը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 21–24
Հազարամյակը
Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե աշխարհում չարիք չլիներ: Մի օր աշխարհն այդպիսին կլինի: Դա տեղի կունենա Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորության ժամանակ: Շատ մարգարեներ, այդ թվում՝ Նեփին և Եսայիան, մարգարեացել են Հազարամյակ կոչվող մոտավորապես հազարամյա խաղաղության մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ և պատրաստվել Փրկչի հազարամյա թագավորությանը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ապագան
-
Ապագայի ի՞նչ կարևոր իրադարձություններ կան, որոնց սպասում եք: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ մտածում եք այդ իրադարձությունների մասին:
-
Ի՞նչ եք անում պատրաստվելու համար:
Հազարամյակը
Ապագայում նշանակալից իրադարձություններից մեկը Հազարամյակն է:
-
Ի՞նչ գիտեք Հազարամյակի մասին: Ի՞նչ հարցեր ունեք դրա վերաբերյալ:
Մարգարե Նեփին գրել է վերջին օրերի մասին և ներառել է վերջին օրերի մասին Եսայիայի շատ մարգարեություններ: Եսայիան մարգարեացել է Ասորեստանի և Բաբելոնի կործանման մասին՝ որպես կործանման տեսակ Երկրորդ Գալստյան ժամանակ (տես 2 Նեփի 20, 23): Նա նաև մարգարեացել է ավետարանի Վերականգնման մասին, որը նախորդելու էր Հիսուս Քրիստոսի թագավորության Հազարամյակին: Նրա մարգարեությունները հարուստ են խորհրդանշականությամբ և պատկերավորությամբ, որոնք խորություն են հաղորդում Հազարամյակի մասին մեր ընկալմանը:
Կարդացեք Նեփիի և Եսայիայի ստորև ներկայացվող մարգարեությունները և փնտրեք Հազարամյակի նկարագրությունները:
-
Ըստ ձեզ՝ այդ նկարագրությունները ինչպե՞ս կփոխեն ձեր կյանքը Հազարամյակում:
-
Փրկչին նկարագրող ի՞նչ հատվածներ գտաք: Ի՞նչ են դրանք ուսուցանում ձեզ Նրա մասին:
Այս սուրբ գրություններից մեր սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը Հազարամյակի ընթացքում արդարությամբ և խաղաղությամբ թագավորելու է երկրի վրա:
Մտքում պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ կյանքը Հազարամյակում՝ Փրկչի արդար ու խաղաղ թագավորության օրոք: Մտածեք, թե Փրկչի խաղաղությունն ինչպես կարող էր օրհնել ձեր կյանքը:
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը նկարագրել է Հազարամյակի մեկ այլ օրհնություն.
Մենակությունը, զավակ չունենալը, մահը և ամուսնալուծությունը խորտակում են իդեալները և հետաձգում են խոստացված օրհնությունները: … Տերը խոստացել է, որ հավերժության մեջ ոչ մի օրհնություն չի մերժվի իր պատվիրանները պահող, իրենց ուխտերին հավատարիմ և ճշմարտությանը ձգտող իր որդիների ու դուստրերի համար:
Մահկանացու կյանքի ամենակարևոր զրկանքներից շատերը կուղղվեն Հազարամյակում, որը մեր Հոր բոլոր արժանի զավակների երջանկության մեծ ծրագրի բոլոր անավարտ գործերի ավարտման ժամանակն է: Մենք գիտենք, որ դա ճիշտ կլինի տաճարային արարողությունների դեպքում: Ես հավատում եմ, որ դա ճիշտ կլինի նաև ընտանեկան հարաբերությունների և փորձառությունների դեպքում: (Նախագահ Դալլին Հ. Օուքս, «Երջանկության մեծ ծրագիրը», Ensign, նոյեմբեր, 1993թ., 75)
-
Այս հայտարարությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Հազարամյակի օրհնություններից ո՞րն եք ամենից շատ ցանկանում: Ինչո՞ւ:
-
Դասի ընթացքում ի՞նչ պատասխաններ եք գտել Հազարամյակի մասին ձեր հարցերին:
Նախապատրաստություն Հազարամյակին
2020 թվականին Սոլթ Լեյքի տաճարում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը խոսեց այդ վերանորոգումների մասին: Գտեք, թե նա ինչպես է համեմատել այդ աշխատանքները մեր կյանքի հետ: Դիտեք «Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների» տեսանյութի 14:51-15:26 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, կամ կարդացեք ստորև բերված հայտարարությունը:
Եկեղեցու ղեկավարներն անկեղծ հույս ունեն, որ Սոլթ Լեյքի տաճարի կարևոր վերակառուցումները կնպաստեն Բրիգամ Յանգի ցանկությանը՝ տեսնելու «տաճարն այնպես կառուցված, որ կանգուն մնա հազարամյակի ընթացքում»։ Գալիք տարիների ընթացքում թող որ մենք թույլ տանք, որ Սոլթ Լեյքի տաճարում կատարվող բարեփոխումները ոգեշնչեն մեզ որպես անհատներ և ընտանիքներ, որ մենք նույնպես փոխաբերական իմաստով «այնպես կառուցվենք, որ կանգուն մնանք հազարամյակի ընթացքում»։ (Գարի Ի. Սթիվենսոն, «Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների», Լիահոնա, մայիս 2020թ., 51–52):
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում. «այնպես կառուցվենք, որ կանգուն մնանք հազարամյակի ընթացքում»:
-
Երբ մտածում եք Փրկչի հազարամյա թագավորության մասին, ի՞նչ եք զգում:
-
Ի՞նչ կարող եք հիմա անել՝ Հազարամյակին նախապատրաստվելու համար:
-
Ի՞նչ մարտահրավերների կարող եք բախվել այդ նախապատրաստությունների ընթացքում: