«2 Նեփի 26. Տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 26
Տեսնել, սիրել ու վերաբերվել այնպես, ինչպես Աստված է անում
Ամեն օր մենք հանդիպում ենք ուղերձների ու տեղեկությունների, որոնց նպատակը մեր զգացումների ու հեռանկարների վրա ազդելն է: 2 Նեփի 26 գլխում Նեփին ուսուցանել է Աստծո հեռանկարի մասին: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր հեռանկարը
Ուսումնասիրեք հետևյալ նկարները և մտածեք, թե տարբեր ակնոցներն ինչպես են ազդում մեր տեսողություն վրա:
-
Այս տարբեր ակնոցներն ինչպե՞ս կարող են ազդել մարդու հեռանկարի վրա:
-
Ի՞նչ գործոններ են ազդում այն հանգամանքի վրա, թե մենք ինչպես ենք տեսնում ու վերաբերվում ուրիշներին:
Մի պահ մտածեք, թե ինքներդ ինչպես եք ընկալում ուրիշներին: Մտածեք, թե ինչը կարող է ձևավորել ձեր հեռանկարը, և դա ինչպես կարող է ազդել ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Ուսումնասիրելիս փնտրեք ոգեշնչում՝ իմանալու համար, թե ինչ կարող եք անել, որպեսզի ուրիշներին տեսնեք և վերաբերվեք այնպես, ինչպես Փրկիչն է անում:
Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում:
Աստծո էությունը
2 Նեփի 26 գլխում Նեփին տեսավ Փրկչի ծառայությունը նեփիացիների շրջանում, ինչպես նաև իր ժողովրդի ամբարշտությունն ու վերջնական կործանումը: Նա նաև տեսավ հեթանոսների ամբարշտությունը վերջին օրերում: Ի տարբերություն դրան՝ Նեփին ընդգծեց Աստծո հոգատարությունն Իր բոլոր զավակների հանդեպ:
2 Նեփի 26.12–13, 23–33 հատվածները կարդալիս մտորեք հետևյալ երեք հարցերի շուրջ.
-
Ինչպե՞ս է Աստված տեսնում Իր բոլոր զավակներին, և ի՞նչ է զգում նրանց հանդեպ:
-
Ինչպե՞ս է Նա դրսևորում դա:
-
Նա ինչպե՞ս է ցանկանում, որ մենք տեսնենք ու վերաբերվենք ուրիշներին:
-
Ի՞նչ բառեր, արտահայտություններ կամ ճշմարտություններ եք նշել, որոնք կարող են պատասխանել հարցերին: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Աստծո էության մասին:
-
Աստծո մասին այս ճշմարտությունները հիշելը ինչպե՞ս կարող է ազդել Նրա հետ ձեր հարաբերության վրա: Այն ինչպե՞ս կարող է ազդել ուրիշների հանդեպ ձեր ունեցած վերաբերմունքի վրա:
Նկատեք, որ 2 Նեփի 26.33 հատվածում Նեփին հատուկ նշել է անհատների տարբեր տեսակները՝ միավորելով նրանց հակադիր խմբերում: Հետևյալ սահմանումները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ դա: Այս սահմանումները կարող եք գրի առնել այս հատվածի կողքին՝ ձեր սուրբ գրություններում:
-
Կապված. ստրուկ:
-
Հեթանոս. մեկը, ով չի հավատում Աստծուն:
-
Հրեա և հեթանոս. արտահայտություն, որը վերաբերում է Իսրայելի տանը պատկանող և չպատկանող բոլորին:
-
Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե ընդուներ և կիրառեր հատված 33-ի ուսմունքները:
Մի պահ մտածեք ձեր հեռանկարի մասին, այդ թվում՝ այն մասին, թե ինչ եք զգում ուրիշների հանդեպ և ինչպես եք վերաբերվում նրանց՝ համեմատած Աստծո հեռանկարի և ուրիշների հանդեպ ունեցած Նրա վերաբերմունքի հետ:
Կարող եք դիտել «Պետք չէ լինել միանման՝ մեկ ամբողջություն լինելու համար» տեսանյութը (1:00), որը հասանելի է ChurchofJesusChrist.orgկայքում՝ խորհելով այն մասին, թե Տերն ինչը կցանկանար, որ բարելավեիք ձեր մեջ:
-
Ի՞նչ ազդեցություն կունենա ձեզ համար Աստծո հեռանկարի և բոլոր մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին հիշելը:
-
Ինչպե՞ս եք փորձում ավելի լավ տեսնել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կանեին դա:
-
2 Նեփի 26.33 հատվածում Տիրոջ մասին ուսմունքները հիշելը ինչպե՞ս կարող են օգնել ձեզ տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում:
Հաջորդ մի քանի օրերին փորձեք ուշադրություն դարձնել, թե ինչպես եք տեսնում ուրիշներին, ինչ եք զգում ուրիշների հանդեպ և ինչպես եք վերաբերվում ուրիշերին: Ուրիշներին Աստծո նման սիրելու և վերաբերվելու համար անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար լսեք Սուրբ Հոգու հուշումները և փնտրեք Տիրոջ օգնությունը: