Սեմինարիա
2 Նեփի 20–25. Ակնարկ


«2 Նեփի 20–25. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 20–25. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 20–25

Ակնարկ

Շատ մարգարեներ, ներառյալ Նեփին և Եսայիան, մարգարեացել են 1000 տարվա խաղաղության մասին, որը կոչվում է Հազարամյակ, այն է՝ Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությունը: Մարգարեական ուսմունքների կարևորությունն ընդգծելուց հետո Նեփին վկայել է, որ միայն Հիսուս Քրիստոսն ունի բոլոր մարդկանց փրկելու ուժ: 2 Նեփի 26 գլխում նա ուսուցանել է Աստծո հեռանկարի մասին՝ բացատրելով, որ «բոլորը նույնն են Աստծո համար» (հատված 33):

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

2 Նեփի 21–24

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և պատրաստվել Փրկչի հազարամյա թագավորությանը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ գիտեն Հազարամյակի մասին և պատրաստեն հարցեր, որ կարող են ունենալ դրա վերաբերյալ:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգումների նկար, գրատախտակին կամ սենյակի տարբեր հատվածներում թղթերի վրա գրված սուրբ գրություններ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողները կարող են զրուցարանի միջոցով տալ Հազարամյակի վերաբերյալ իրենց հարցերը: Ըստ իրենց ունեցած հարցերի՝ նրանք կարող են նաև խմբերի բաժանվել և քննարկման սենյակներում որոնել պատասխանները:

2 Նեփի 25

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե իրենք ինչպես են փրկված Հիսուս Քրիստոսի շնորհով:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և դասի ընթացքում խոսել Հիսուս Քրիստոսի մասին այն ուղերձի շուրջ, որն ազդեցություն են ունեցել իրենց վրա:

  • Տեսանյութ. «Այնտեղ, որտեղ հանդիպում են արդարությունը, սերն ու ողորմությունը» (5:36)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներին առաջարկվում է կիսվել 2 Նեփի 25.23 հատվածի վերաբերյալ հարցերով, կարող եք օգտագործել ինտերակտիվ գրատախտակը կամ նման գործառույթ: Կարող եք ստանալ ինտերակտիվ գրատախտակի էկրանի պատկերը և այն ուղարկել ուսանողներին, որպեսզի օգտվեն հարցերի պատասխանները փնտրելիս:

Գնահատեք ձեր գիտելիքները 2

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել, թե Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում գիտելիքների ինչ աճ են ունեցել:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել իրենց սովորածը 1 Նեփի 16 գլխից մինչև 2 Նեփի 25 գլուխը և պատրաստվել՝ կիսվելու իրենց նախընտրած սուրբ գրություններով կամ կարևոր ճշմարտություններով:

  • Առարկա. հայելի

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողները բացատրում են Ադամի և Եվայի Անկումը, կարող եք դերախաղ կազմակերպել, որում դուք հանդես եք գալիս լսողի դերում, իսկ երկու ուսանող կատարում են ուսուցանող միսիոներների դերերը: Որպես լսող տվեք հարցեր, որոնք նրանց կարող են թույլ տալ ավելին բացատրել թեմայի վերաբերյալ:

2 Նեփի 26

Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի օգնել ուսանողներին տեսնել, սիրել և վերաբերվել մարդկանց այնպես, ինչպես Աստված է դա անում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք իրենց ծնողներին կամ որևէ վստահելի ընկերոջ հարցնել, թե ինչպես են փորձում տեսնել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. ակնոցի տարբեր տեսակներ (կամ դրանց նկարները)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներն ուսումնասիրում են 2 Նեփի 26.12–13, 23–33 հատվածները, կարող եք թույլ տալ նրանց կարճ ժամանակով ինքնուրույն աշխատել: Ապա կրկին համախմբեք նրանց և առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով ներկայացնել այն, ինչ բացահայտել են: Կարելի է ցուցադրել դասում առաջարկվող լրացուցիչ ստուգիչ հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան ընտրել՝ որին պատասխանել:

Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 2 Նեփի 26.33 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն իրական կյանքի իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտապահել 2 Նեփի 26.33 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը. «Բոլորը նույնն են Աստծո համար»: Դա անելու եղանակներից մեկը Վարդապետության սերտման հավելվածի օգտագործումն է:

  • Տպագիր նյութ. «Ջորջ Ռիքֆորդի պատմությունը»