«Վարդապետության սերտման կրկնություն 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 4
Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները
Մենք կիրառում ենք սուրբ գրությունները մեր կյանքում՝ օգտագործելով դրանցում զետեղված վարդապետությունն ու սկզբունքները, որոնք կօգնեն մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ կիրառել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ուսուցանվող վարդապետությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Արդյո՞ք դա կփոխի կյանքը
-
Դուք ունե՞ք սուրբ գրությունների սիրած հատված: Ինչո՞ւ է այն սիրելի դարձել:
Հաճախ մեզ համար ամենամեծ նշանակությունն ունեցող հատվածները նրանք են, որոնք կիրառում ենք մեր իսկ կյանքում: Օրինակ՝ դրանք կարող են որևէ դժվար հարցի պատասխանել, դժվարին ժամանակահատվածում խաղաղություն բերել մեզ կամ օգնել մեզ մեր վկայությունը կառուցել:
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացվող հայտարարությունը կամ դիտեք «Նախագահ Ռասսել Մ. Նելսոն. Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը (0:59), որը հասանելի է այստեղ ChurchofJesusChrist.org:
Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր՝ երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին։ Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց երբևէ չենք մտածել, որ կբախվենք: (Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020թ., 89)
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ նախագահ Նելսոնի հայտարարության մեջ:
Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Կիրառել սուրբ գրությունները նշանակում է, որ մենք առանձնացնում ենք սուրբ գրությունների այն հատվածները, որոնք համապատասխանում են մեր կարիքներին, ապա կիրառում ենք այն, ինչ այդ հատվածներն ուսուցանում են մեզ: Այս գործընթացը հասկանալու համար կարդացեք ստորև ներկայացվող պատմությունները.
-
Գիլերմոն պետք է դժվար որոշում կայացնի և վախենում է, որ կարող է սխալ ընտրություն կատարել:
-
Մեգին բոլոր ուժերը գործադրում է որոշակի պատվիրան պահելու համար:
Կարդացեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների ստորև ներկայացվող հղումները և հիմնական արտահայտությունները: Փնտրեք այն հատվածները, որոնք, ըստ ձեզ, կարող են կիրառվել Գիլերմոյի կամ Մեգիի դեպքում: Եթե կարծում եք, որ որևէ հատուկ հատված կարող է օգնել, անպայման կարդացեք ամբողջ հատվածը, այլ ոչ պարզապես ստորև ներկայացվող սուրբ գրության հիմնական արտահայտությունը:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
Սուրբ գրություններն ինչպե՞ս կարող են օգնել
-
Վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել Գիլերմոյին կամ Մեգիին: Ինչո՞ւ:
-
Գիլերմոն և Մեգին ի՞նչ կարող են անել այդ հատվածներում ուսուցանվող ճշմարտությունների արդյունքում:
Կիրառենք սուրբ գրությունները մեր կյանքում
Խորհեք, թե ինչի կարիք կամ ինչ դժվարություններ ունեք: Հավանաբար ունեք օգնության կարիք դպրոցում, ձեր ծնողների կամ քույր ու եղբայրների հետ հարաբերության լավացման, ապաշխարելու համար Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատքի կամ համբերության կարիք: Ձեր օրագրում թվարկեք ձեր դժվարությունները կամ բարդությունները: Փորձեք ներառել այն ամենը, ինչ գալիս է ձեր մտքին:
Ընտրեք ձեր գրած կարիքներից կամ դժվարություններից մեկը:
Կարդացեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և առանձնացրեք նրանք, որոնք կարող են անդրադառնալ ձեր կարիքներին, դժվարություններին կամ մարտահրավերներին: Վարդապետության սերտման շատ հատվածներ կարող են օգնել: Ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը։
-
Վարդապետության սերտման սուրբ գրությունների ո՞ր հիմնական արտահայտություններն ընտրեցիք:
-
Այս հատվածը կարող է օգնել ինձ լուծել իմ խնդիրները, քանի որ …
-
Այս հատվածն օգնում է ինձ հասկանալ կամ հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, քանի որ …
-
Ես հավատում եմ, որ այս հատվածներում նկարագրված ճշմարտություններով ապրելը կարող է երջանկություն բերել ինձ, քանի որ …
-