Սեմինարիա
2 Նեփի 11–19. Ակնարկ


«2 Նեփի 11–19. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 11–19. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 11–19

Ակնարկ

Նեփին այնքան էր սիրում իր Եղբոր՝ Հակոբի և մարգարե Եսայիայի վկաներին, որ նրանց հիշատակել է իր վկա Հիսուս Քրիստոսի հետ միասին: Եսայիայի մասին նա ասել է. «Հոգիս հրճվում է նրա խոսքերից» (2 Նեփի 11.2): Եսայիան օգտագործեց խորհրդանիշների լեզուն, որպեսզի նկարագրի Տիրոջ զորությունն ու սրբությունը: Նա մարգարեացավ նաև Փրկչի մասին՝ թվարկելով Նրա մի քանի տիտղոսներն ու հատկանիշները:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

2 Նեփի 11

Դասի նպատակը. այս դասը կօգնի ամրապնդել ուսանողի վկայությունը Հիսուս Քրիստոսի իրողության մասին:

2 Նեփի 12–15

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Եսայիայի խորհրդանշական մարգարեությունները և խորհել, թե այդ մարգարեություններն ինչպես կարող են օգնել նրանց իրենց կյանքում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին ցույց տվեք, որ Նեփին իր սեփական հիշատակարանում բազմաթիվ գլուխներ է գրել Եսայիայի մարգարեությունների մասին, և որ Եսայիան մեծ խորհրդանշականություն է օգտագործել: Կարդացեք 2 Նեփի 12.1–3 կամ 2 Նեփի 14.5–6 հատվածները և խորհեք, թե այդ հատվածներն ինչ կարող են նշանակել:

  • Բովանդակություն ցուցադրման համար. գրատախտակի մի կողմում՝ սարի նկար, որի վրա նշված է 2 Նեփի 12.1–3 հղումը, գրատախտակի մյուս կողմում՝ ամպի և կրակի սյան նկար, որի վրա նշված է 2 Նեփի 14.5–6 հղումը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողներն ուսումնասիրեն, թե ինչ են խորհրդանշում սարը, ամպը և կրակի սյունը, դուք կամ որևէ ուսանող կարող եք ցուցադրել այդ խորհրդանիշները՝ օգտագործելով գրատախտակի գործիքը: Երբ ուսանողները քննարկեն, թե ինչ են նշանակում այդ խորհրդանիշները, պատկերի կողքին կարող են նշումներ ավելացնել:

2 Նեփի 16

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին իմանալ, որ Տերը կարող է ներել և մաքրագործել իրենց:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ է ուզում սիրող Աստվածը, որ մենք հասկանանք, երբ մեզ բավարար չափով լավ չենք զգում:

  • Նկարներ՝ ցուցադրման համար. Փրկչի մի քանի նկար, որտեղ Նա հայտնվում է մարդկանց երկրի վրա

2 Նեփի 17–19

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին վստահել Հիսուս Քրիստոսին՝ Նրա հատկանիշներն ու տիտղոսներն ուսումնասիրելու միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. որպես սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն՝ ուսանողներին առաջարկեք բացահայտել Փրկչի բոլոր տիտղոսները և խորհել, թե այդ տիտղոսներն ինչ կարող են նշանակել, և դրանք ինչպես կարող են օգնել նրանց ավելի շատ վստահել ու սիրել Տիրոջը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս գլուխների համատեքստը, կարող եք նրանցից մի քանիսին առաջարկել ներկայացնել Հուդայի թագավոր Աքազին, նրա որդի թագավոր Եզեկիային, Սիրիայի թագավոր Ռիզինին, Իսրայելի թագավոր Փեքահին և Ասորեստանի թագավորին: Ուսանողները կարող են դասից առաջ անվանակներ պատրաստել կամ ժամանակավորապես փոխել իրենց պրոֆիլի անունը այն անձի անունով, որին ներկայացնում են: Կարող եք Աքազի թագավորին ներկայացնող ուսանողին առաջարկել կարդալ 2 Նեփի 17.3–4, 7 հատվածում նրա մասին գրված Տիրոջ խոսքերը, իսկ Եզեկիա թագավորին ներկայացնող ուսանողին՝ կարդալ 2 Նեփի 18.11–13, 17 հատվածները:

Վարդապետության սերտման կրկնություն 4

Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի օգնելու ուսանողներին կիրառել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ուսուցանվող վարդապետությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստել և ներկայացնել սուրբ գրությունների մի սիրելի հատված և պատմել, թե ինչու է այն իրենց նախընտրած հատվածներից մեկը: Կարող եք խնդրել նրանց նշել, թե ինչպես է այն կիրառվում իրենց կյանքում: Օգտակար կլինի մի քանի ուսանողի առաջարկել պատրաստվել կիսվելու համար:

  • Տեսանյութ. «Նախագահ Նելսոն. սուրբ գրություններն ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին» (0:59)

  • Օժանդակ նյութ. վարդապետության սերտման սուրբ գրության հղումների և հիմնական արտահայտությունների աղյուսակ