Սեմինարիա
Մոսիա 7–10. Ակնարկ


«Մոսիա 7–10. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 7–10» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 7–10

Ակնարկ

Մոսիա 5 գլուխը ներառում է Բենիամին թագավորի՝ իր ժողովրդին ուղղված ուղերձի եզրափակումը, երբ նա հավաքել էր բոլորին՝ անուն տալու համար (տես Մոսիա 1.11): Մոսիա 7–8 գլուխներում Ամմոնը թագավոր Լիմքիին ուղարկում է մարգարեի մոտ ու նաև կարևոր ճշմարտություններ է բացատրում մարգարեների, տեսանողների և հայտնողների դերի մասին: Մոսիա 9–10 գլուխներում Զենիֆը կենտրոնացած էր Նեփիի երկիր վերադառնալու և այնտեղ քաղաքները վերակառուցելու վրա, քանի որ հաշվի չէր առել այն բացասական հետևանքները, որոնք կարող էին բխել իր որոշումից: Հետևանքներից մի քանիսը զգալուց հետո Զենիֆը և իր ժողովուրդը հավատքով դարձան դեպի Տերը:

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Մոսիա 5.1–5

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Տիրոջ օգնությամբ փոխվելու կամ փոխվելը շարունակելու իրենց ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե որն է պատճառը, որ ցանկանում են ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Տեսանյութեր. «Բենիամին թագավորի ժողովուրդն ուխտ է անում» (3:40, դիտեք 0:00-1:37), «Փոփոխությունը միշտ է հնարավորությո՛ւն» (40:43, դիտեք 37:24-40:06), «Փոփոխություն սրտով» (4:39)

  • Բովանդակություն ցուցադրման համար. ցուցադրվող կամ գրատախտակին պատկերված աղյուսակ փոփոխության մասին

  • Առցանց ուսուցման առաջարկ. էլեկտրոնային գրատախտակին տպեք «Քանի որ մեր սրտերը փոխվել են Տիրոջ Հոգու շնորհիվ, մենք …» նախադասության առաջին հատվածը, ապա թույլ տվեք ուսանողներին ավարտել նախադասությունը՝ հիմնվելով Մոսիա 5.1–5 հատվածի իրենց ուսումնասիրության վրա:

Մոսիա 5.6–15

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի անունն իրենց վրա վերցնելու կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել «Ի՞նչ է նշանակում ձեզ վրա վերցնել Քրիստոսի անունը» հարցի շուրջ:

  • Տեսանյութ. «Քրիստոսի անունը» (3:51)

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք առաջարկել իրենց սարքում փաստաթուղթ բացել և դրանում լրացնել աղյուսակը: Նրանց առաջարկեք լրացված աղյուսակով կիսվել էկրանին: Եթե որոշեք դա անել, ուսանողներին նախապես տեղեկացրեք, որ նրանց առաջարկվելու է կիսվել իրենց էկրանով ու աղյուսակով:

Մոսիա 7–8

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ մարգարեների դերի կարևորությունը՝ որպես Երկնային Հոր ծրագրի տեսանողներ:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե ինչպես կարձագանքեին, եթե ինչ-որ մեկը նրանց հարցներ, թե ինչու են հավատում մարգարեներին:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Մոսիայի գրքում ներկայացված ճանապարհորդությունների գծապատկերները՝ գրատախտակին ցուցադրված կամ պատկերված (սա կարելի է թողնել նաև որպես հղում հաջորդ դասի համար)

  • Առցանց ուսուցման առաջարկներ. երբ ժամանակը գա, որ ուսանողները կատարեն տեսանողների արժեքի մասին վարժություններից մեկը, կարող եք տարբերակները ցուցադրել էկրանին կամ դրանք գրել զրուցարանում: Երբ ուսանողները պատրաստ լինեն կիսվելու իրենց գտածով, առաջարկեք նրանց զրուցարանում գրել, թե քանի վարժություն կատարեցին: Ապա տարբեր վարժություններ կատարած մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գտածով:

Մոսիա 9–10

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են Տիրոջից ուժ ստանալ, երբ աղոթում և առաջ են շարժվում հավատքով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գտնել սահմանում գերջանասեր բառի համար: Խրախուսեք նրանց պատրաստվել կիսվելու այն թեմայի մասին, թե պատանիները երբեմն ինչին են գերջանասիրաբար վերաբերվում, և ինչ դժվարություններ կարող են լինել դրա արդյունքում:

  • Բովանդակություն ցուցադրման համար. արևի խավարման նկար, գրատախտակին ցուցադրված կամ գրված հարցը խավարումների վերաբերյալ, Մոսիայի գրքի ճամփորդությունների գծապատկերը, «Դարձեք դեպի Տերը» վերնագրի ներքո բերված հատվածներն ու հարցերը

  • Տեսանյութ. «Աղոթք» (4:12)

  • Առցանց ուսուցման առաջարկ. երբ հասնեք դասի վերջի համար նախատեսված սցենարին, ուսանողներին առաջարկեք պատասխանել հարցերին զրուցարանում: Հետո ընտրեք մի քանի պատասխան՝ դասարանի հետ կիսվելու համար:

Վարդապետության սերտման կրկնություն 7

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին սովորել՝ ինչպես կիրառել վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված վարդապետությունն իրական կյանքի իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը, որոնք արդեն ուսումնասիրել են, և խորհել, թե պատանին ինչպես կարող է այդ հատվածներն իր կյանքում կիրառել այսօր:

  • Տեսանյութ. «Նա մեզ ուսուցանում է հանել բնական մարդուն» (10:51, դիտել 0:00-5:15):

  • Բովանդակություն ցուցադրման համար. վարդապետության սերտման հատվածների աղյուսակ և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, ցուցումները նամակի վերաբերյալ

  • Առցանց ուսուցման առաջարկ. դասն ավարտվելուն մոտ, երբ ուսանողներն ավարտեն նամակները, նրանց բաժանեք խմբային քննարկման սենյակներում, որպեսզի կարողանան կիսվել իրենց գրածով: Նրանց հիշեցրեք նաև, որ պետք է կիսվեն իրենց ստեղծած սցենարով: Երբ վերադառնան դասարան, յուրաքանչյուր խմբից մեկ ուսանողի առաջարկեք կիսվել, թե մեկ այլ ուսանողի նամակում ինչն է նրան հատկապես տպավորել: