«Մոսիա 5.1–5. Այլևս չկա ցանկություն չարիք գործելու», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 5.1–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 5.1–5
Այլևս չկա ցանկություն չարիք գործելու
Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք անհրաժեշտություն զգալ կատարելու փոփոխություններ կամ դեպի լավը փոխելու այն, ինչ անում ենք: Բենիամին թագավորի ժողովուրդն այդպես էր զգում, երբ լսում էր նրա խոսքը Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչից է նա մեզ փրկում: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել Տիրոջ օգնությամբ փոխվելու կամ փոխվելը շարունակելու ձեր ցանկությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դառնալ Հիսուս Քրիստոսի նման
-
Ո՞րն է այս առարկաների փոփոխության պատճառը:
-
Որո՞նք են մարդկանց փոխվելու պատճառները:
-
Այն, թե Տերն ինչպես է փոխում մեր սրտերը, ինչո՞վ է նման կամ տարբեր այն բանից, թե ինչպես են փոխվում այդ առարկաները:
-
Ես ցանկանում եմ, որ Տերն օգնի ինձ ավելի լավը դառնալ:
Մոսիա 5 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու կցանկանայիք փնտրել Տիրոջ օգնությունը դեպի լավը փոխվելու համար:
Զգացեք սրտի փոփոխությունը
Երբ Բենիամին թագավորն ավարտեց իր խոսքը ժողովրդի հետ, նա ցանկանում էր իմանալ՝ արդյոք նրանք «հավատացել են այն խոսքերին, որոնք նա խոսել էր նրանց հետ» (Մոսիա 5.1):
Կարդացեք Մոսիա 5.1–5 հատվածը՝ տեսնելու, թե ինչպես էին նրանք պատասխանել: Օգտակար կլլինի իմանալ, որ հակում բառը նշանակում է մարդու միտումը կամ հակվածությունը ինչ-որ բանի: Կարող եք դիտել նաև «Բենիամին թագավորի ժողովուրդն ուխտ է անում» տեսանյութի 0:00-1:37 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
Ինչպես փոխվեցին մարդիկ |
Ինչը ստիպեց մարդկանց փոխվել |
---|---|
Ինչպես փոխվեցին մարդիկ
| Ինչը ստիպեց մարդկանց փոխվել
|
Ավարտեք հետևյալ արտահայտությունը Մոսիա 5.1–5 հատվածի հիման վրա:
Երբ մեր սրտերը փոխվում են Տիրոջ Հոգու շնորհիվ, մենք …
Կարևոր է հասկանալ, որ թեև Բենիամին թագավորի ժողովուրդն «այլևս հակում [կամ հակվածություն] չուներ չարիք գործելու» (Մոսիա 5.2), դա չի նշանակում, որ նրանք երբևէ մեղք չգործեցին: Ավելի շուտ Տերը փոխեց նրանց սրտերը, որպեսզի անկեղծորեն ցանկանան բարիք գործել ու խուսափեն մեղանչելուց:
-
Ե՞րբ եք «շարունակաբար բարիք գործելու» ուժեղ ցանկություն զգացել, ինչպես Բենիամին թագավորի ժողովուրդն էր զգում: Ի՞նչն է օգնել ձեզ այդպես զգալ:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ մեզնից շատերը ոչ միշտ են այդպես զգում:
-
Ըստ ձեզ՝ մարդն ի՞նչ կարող է անել ավելի հաճախ այդպես զգալու համար:
Հասկանալ փոփոխությունը
Կարող եք Մոսիա 5.3 հատվածում նշել «Աստծո անսահման բարությամբ» արտահայտությունը: Բենիամին թագավորի ժողովրդի սրտերում տեղի ունեցած փոփոխությունն իսկապես հասկանալու համար մենք պետք է հասկանանք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել մեզ փոխվել:
Քույր Վենդի Վ. Նելսոնը բացատրել է.
Փրկիչն է փոփոխության բարձրագույն և միակ ճշմարիտ ու կենդանի միջնորդը: Նա բոլոր փոփոխությունների աղբյուրն է: … Նա ցույց կտա քո լավագույն կողմը, երբ դառնաս դեպի Նա: Ի դեպ, Նա կփրկի քո հոգու խորքում թաքնված ամենանուրբ գծերը: …
… Նա սիրում է քեզ: Նա սիրում է փոխվելու քո ջանքերը:
Նա ցանկանում է, որ փոխվես, որպեսզի ժամանակի ընթացքում ամբողջությամբ հանես բնական մարդուն, փոխվես սրտով, փոխես էությունդ: Հիսուս Քրիստոսն արեց այդ բոլորը, որպեսզի դու կարողանաս փոխվե՛լ: Նա քո Փրկիչն է ու իմ Փրկիչը:
Եվ երբ մենք եռանդունորեն ու հետևողականորեն խնդրենք, որ Նրա անսահման ու քավող զոհաբերության զորությունը կիրառվի մեր կյանքում, Նրա բարձրագույն բժշկումը մեզնից յուրաքանչյուրի կյանքում կբերի այն բարձրագույն փոփոխությունը, որին մենք այդքան ձգտում ենք (Վենդի Վ. Նելսոն, «Փոփոխությունը միշտ է հնարավորություն» [Բրիգամ Յանգի համալսարանի հոգևոր հավաք, 7-ը ապրիլի, 1998թ.], 10 speeches.byu.edu):
-
Ըստ քույր Նելսոնի՝ Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել, որպեսզի օգնի մեզ փոխվել:
-
Ի՞նչ սովորեցիք, ո՞րն է փոխվելու մեջ ձեր դերը:
-
Տերն ինչպե՞ս օգնեց այդ մարդուն:
-
Այս մարդն ի՞նչ անհատական ջանքեր է գործադրել փոխվելու համար:
-
Ըստ ձեզ՝ այդ փոփոխություններն ինչո՞ւ են մեծ ուրախություն բերում:
Դարձրեք փոփոխությունը հարատև
Ձեր ուսումնասիրությունն ավարտելու համար մտածեք ձեր կյանքի և այն մասին, թե ինչ առաջընթաց ունեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ճանապարհին: Ինչ եք կարծում, Սուրբ Հոգին ի՞նչ կցանկանար, որ անեիք ձեր սովորածի և զգացածի արդյունքում: